Երևան
12 °C
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել են ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տարածաշրջանային համագործակցության ղեկավար Լիդիյա Քրիստմաննին, KfW գերմանական բանկի տարածաշրջանային տնօրեն Բիրգիտ Հոլդերիդ-Կրեսսին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը մեկ անգամ ևս անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջև երկարարմյա արդյունավետ համագործակցության առկայությանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի կառավարման և զարգացման, հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ շարունակաբար ներդրումների և աջակցության համար։
Իր խոսքում նախարարն անդրադարձել է KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրին, որը միտված է Սյունիքի մարզի թվով բնության 7 հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության «EU4Sevan» ծրագրին։
Ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Բնության հատուկ պահպանվող տարածքները ուշադրության կենտրոնում պահելու համար և տեղեկացրել, որ այժմ նախարարությունում սկսվել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց արդյունքների քարտեզագրման և վերլուծությունների գործընթաց, որը նպատակ ունի առավել հասցեական և արդյունավետ դարձնել շրջակա միջավայրի ոլորտում միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող բարեփոխումները։
Հանդիպման ընթացում առանձնահատուկ քննարկվել է նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը, որով կապահովվի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի։
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով:
Նախարարը ներկայացրել է գույքագրված խնդիրները, որոնց ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տարվեն ծրագրի շրջանակում։
Ֆինանսական աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։ Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել օժանդակել համատեղ իրականացվող ծրագրերի բարեհաջող ընթացքին։ Պայմանավորվածությունէ ձեռք բերվել առանձին հանդիպումների միջոցով առավել մանրամասն և կետային քննարկել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը։
Նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերի հաջող ընթացքը ամուր հիմք կստեղծի երկկողմ համագործակցությունն ավելի ընդգրկուն դաշտ տեղափոխելու, համար, ինչպես նաև իր վճռականությանությունն ու պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը գործադրել շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցությունը նոր, ավելի բարձր նշաձողի հասցնելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT