Երևան
12 °C
Շուրջ երկու շաբաթ է՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մայրաքաղաքում փողոցային ակցիաներ են իրականացնում, որոնք ուղեկցվում են ոչ միայն բռնության կոչերով, այլև այդպիսի գործողություններով:
«Հայկական ժամանակ»-ը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ զրուցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ:
- Պարոն Պապոյան, ընդդիմության փողոցային գործողություններն ուղեկցվում են բռնության կոչերով և մինչև անգամ դրանց դրսևորմամբ: Մասնավորապես արդեն երկու նման դեպք է արձանագրվել: Զանգվածային բախումների հավանականություն նկատո՞ւմ եք:
- Բռնությունն ու հայհոյանքն ընդհանրապես անակնկալ չեն մեզ համար: Դա ընդդիմության հոգեկերտվածքն է, նրանց աշխարհայացքը: Իրենք, երբ նորից գան իշխանության, ժողովրդի հետ վարվելու են հենց այդպես: Իսկ մեծ բախումների մասով կարող եմ ասել, որ պետական ինստիտուտները շատ պինդ են, և նման փորձերն օրենքի ողջ խստությամբ այնպիսի հակազդեցության կարժանանան, որ դա կավարտվի նրանց համար ուղղիչ աշխատանքային վայրեր տեղափոխվելով:
- Նշեցիք, որ երբ կրկին գան իշխանության, բռնությամբ են ղեկավարելու: Կա՞ հավանականություն, որ կարող են կրկին վերադառնալ:
- Ո՛չ, ամեն կերպ մենք դա չպետք է թույլ տանք: Ժողովուրդն էլ թույլ չի տա, որ նրանք գան իշխանության: Գալու են իշխանության ու նորից հայհոյեն, ծեծեն, կողոպտեն, թալանեն ու մնան անպատիժ: Եթե գան իշխանության, ինչ արել են առաջ, հիմա անելու են դրա կրկնակին:
- Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին ուժային կառույցների աշխատանքը:
- Իրավապահները մեղմ են գործում, կոշտացնելու տեղ կա: Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, այս օրերին ոստիկանությունը շատ լավ է աշխատում:
- ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ասում է, որ մայիսի 1-ին Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Հավանական համարո՞ւմ եք:
- Վարչապետի գլխավորությամբ ցանկացած պահի, եթե մենք հանրահավաք անցկացնեք, 5 անգամ ավելի շատ մարդ է գալու, քան իրենց պատկերացրած «հուժկուները»:
- 2018 թվականին Սերժ Սարգսյանը թերահավատորեն էր վերաբերվում իշխանափոխությանը, սակայն տեղի ունեցավ հեղափոխություն: Այժմյան իշխանությունը կարծես նույն թերահավատությամբ է վերաբերվում ընդդիմադիրների գործողություններին: Ամեն կերպ բացառո՞ւմ եք դա:
- Դուք կարծում եք, որ մեր ժողովուրդը գնալու է հայհոյանք տվողի, բռնության կոչ անողի, անպատժելիության մթնոլորտ տարածողի, ծեծողի, թալանողի, կոռուպցիոների, գողի, խաղաղությունը մերժողների, ՀՀ-ի ինքնիշխանությունն ու սուվերենությունը կասկածի տակ դնողների հետևի՞ց: Դուք կարծում եք՝ մեր ժողովուրդը դրանց հետևի՞ց է գնալու: Մեր ժողովուրդը դրանց վերջնական մերժել է և ուղարկել ամենահեռու տեղը:
- Բայց չէ որ ընդդիմությունն Արցախի հարցն է որպես գործողությունների հիմնավորում նշում, իսկ Արցախի հարցը շատ նուրբ և զգացմունքային թեմա է, և հենց սա էլ կարող է մարդկանց դրդել գնալ Ազատության հրապարակ:
- Արցախի թեման շահարկողները 44-օրյա պատերազմի ժամանակ գնացել են Արցախ, սելֆի են արել ու փախչել: Նիկոլ Փաշինյանի տղան պատերազմի ժամանակ կռվում էր, իսկ իրենց երեխաներն ու թոռները ԱՄՆ-ում են ծնվել, որ Ամերիկայի քաղաքացի լինեն ու պատերազմների չմասնակցեն: Ժողովուրդն էլ դրա մասին շատ լավ գիտի: Սուտ հայրենասիրական լոլոներով ու շահարկումներով, բայց Արցախը ծախելով՝ նրանք ոչ ոքի չեն կարողանա մոլորության մեջ գցել:
- Օրեր առաջ ավտովթարի ենթարկված հղի կնոջ մահվան դեպքը նույնպես քաղաքական երանգ ստացավ: Մինչև անգամ բանը հասավ նրան, որ ոմանք պնդում էին, թե միտումնավոր է արվել: Սա ինչի՞ մասին է խոսում:
- Այդ մարդիկ ստոր են: Այդ մարդկանց համար, ցավոք սրտի, 28-ամյա կնոջ մահը հնարավորություն էր: Իրենք ա՛յ այդքան ստոր են: Այդպիսի քայլերով ստվեր չեն կարող գցել իշխանությունների վրա: Հակառակը, իրենք ժողովրդին իրենց դեմ են տրամադրում:
- Արթուր Վանեցյանին Ազատության հրապարակում այցելել են Ձեր նախկին գործընկերները՝ Արա Այվազյան, Դավիթ Անանյան, Վալերիյ Օսիպյան և այլք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միասնությունը:
- Նախկիններով իրար գլխի են հավաքվում, շատ լավ է: Թող հավաքվեն, դա լավ ցուցիչ է: Նույն կատեգորիայի մարդիկ նույն տեղում են լինում: Յուրահատուկ մի մագնիս է:
- Իսկ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:
- Այս անգամ մի քանի միլիոնատերերն ու միլիարդատերերն են դուրս եկել պայքարի: Նրանք, ովքեր իրենց հռչակել են էլիտա, իսկ ժողովրդին՝ ժեխ: Սակայն ժողովուրդը դրանց տեղը ևս մեկ անգամ ցույց կտա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT