Երևան
12 °C
Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են։
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Ընդդիմությունը, երբ խոսում է հայրենիքի փրկության մասին և դա համեմում ամենատարբեր էմոցիոնալ հայրենասիրական թեզերով և մեզ մեղադրում թրքասիրության մեջ, առաջամարտիկը Դաշնակցությունն է։ Ուզում եմ հիշեցնել՝ թե՛ Դաշնակցության, թե՛ բոլորիս համար ՀՅԴ ականավոր գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թվականին մի քանի անգամ նամակ է ուղարկել Թուրքիային Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից, որի նախագահը Վրացյանն էր, որում նշված է, որ Հայաստանի ժողովուրդը լի է վճռականությամբ բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։ Սա գրվել է ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց։ 106 տարի անց մեր Կառավարությունը Թուրքիայի հետ սկսել է երկխոսություն ընդամենը հարաբերությունները կարգավորելու համար, չեք գտնի որևէ տեքստ, որտեղ մեր Կառավարությունը կխոսի բարեկամության կամ եղբայրության մասին»,- նշել է Կոնջորյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Սիմոն Վրացյանը և Հովհաննես Քաջազնունին ժամանակին ադեկվատ մոտեցում են ցուցաբերել իրականությանը։
«Ով է ճիշտ՝ Վրացյա՞նը, թե՞ Իշխան Սաղաթելյանը։ Արդյոք եթե Գեղամ Մանուկյանը ինչ-որ պայմաններում հանդիպեր Հովհաննես Քաջազնունուն, նրան ասելու է՝ դու հողատու ես և դավաճան։ Արդյոք Իշխան Սաղաթելյանը Ալեքսանդր Խատիսյանին ասելու է՝ դու հողատու ես, որ ստորագրել ես Ալեքսանդրապոլի պայմանագիրը, արդյոք դաշնակցականները Սիմոն Վրացյանին ասելու են՝ դու թրքասեր ես և կապիտուլյանտ։ Չեմ կարծում, որ կասեն և սխալ կանեն եթե ասեն, որովհետև նրանք ճիշտ էին, այսօրվա ՀՅԴ ղեկավարները՝ սխալ»,- նկատել է պատգամավորը:
Նրա գնահատմամբ՝ ՀՅԴ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների իրական մոտիվները քաղաքական մերկանտիլ և նյութապաշտ մղումներ են. «Դրանք ընդամենը Հայաստանում իշխանությունը վերազավթելու պարզագույն մոլագարության արդյունք են, որովհետև այն, ինչ այսօրվա ընդդիմությունն անում է փողոցում, դա բացարձակապես կապ չունի Արցախի և Հայաստանի հետ»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
Կոնջորյանի խոսքով՝ ընտրություններից հետո ընդդիմադիր խմբակցությունները վերցրել են մանդատները, ընդունել ընտրության արդյունքները, այդ դեպքում ի՞նչն է փոխվել, որ այսօր հին հռետորաբանությամբ կրկին փողոցներում են:
«Ընդդիմությունն ասում էր՝ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, սակայն ընտրություն եղավ»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT