Երևան
12 °C
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում վստահորեն հաղթել է իր մրցակից Մարին Լը Պենին և կշարունակի գլխավորել ԵՄ երկրորդ ամենամեծ երկիրը ևս հինգ տարի։
Երեկ Ֆրանսիայում ընթանում էր նախագահական ընտրությունների երկրորդ և որոշիչ փուլը: Քվեաթերթիկների 100% հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ Մակրոնը հավաքել է ձայների 58,55%-ը, Լը Պենը՝ 41,45%-ը:
Այնուամենայնիվ, ընտրությունների ընդհանուր արդյունքը հիասթափեցնող է Մակրոնի կողմնակիցների համար, քանի որ առաջին փուլի քվեարկությունը ցույց էր տվել հասարակության պառակտումը և ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի վերելքը, ինչը Մակրոնին սպառնում է Ազգային ժողովում մեծամասնության կորստով և հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարության վերահսկողության ոչ լիարժեք հնարավորությամբ:
20 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը իշխանության ղեկին կմնա երկրորդ ժամկետով, այլ ոչ թե թոշակի կանցնի իր առաջին ժամկետից հետո մի երկրում, որտեղ բարձր ղեկավարության հանդեպ հակակրանքը երկար ժամանակ ազգային հատկանիշ է, գրում է BBC-ն՝ նշելով, որ նրան մասամբ օգնել է այն, որ հակառակորդը Լը Պենի օդիոզ կերպարն էր, և շատ ֆրանսիացիներ երկրորդ փուլում ընտրեցին «չարյաց փոքրագույնը»։
Հիշեցնենք՝ Մակրոնը լիդեր էր նաև ընտրությունների առաջին փուլից հետո, որի արդյունքներով բողոքներ և վիճարկումներ չէին եղել: Բացի այդ, առաջին փուլից հետո Մակրոնի վարկանիշը գերազանցում էր 40 տոկոսը, ինչը չէր եղել Ժակ Շիրակի ղեկավարումից ի վեր:
Այնուամենայնիվ, ընթացիկ քարոզարշավի երկու այլ փաստեր ստվերում են Մակրոնի հաղթանակը:
Նախ՝ ֆրանսիացիների 28%-ը չի քվեարկել. 1969 թվականից ի վեր նման զանգվածային բոյկոտ երկրում չի եղել։ Եվ երկրորդ, երկրորդ փուլում Լը Պենի հետ տարբերությունը երկու անգամ կրճատվեց հինգ տարի առաջվա հաղթանակի համեմատ, և առաջին փուլում ընտրողների 30%-ը քվեարկեց երկու ծայրահեղ աջ թեկնածուների օգտին։
Հաղթանակի մասին տեղեկանալուց հետո Մակրոնը հանդես է եկել ելույթով, որում խոստովանել է, որ երկիրը պառակտված է, և հաղթական ելույթում խոստացել է լինել ողջ ժողովրդի նախագահը։
«Նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, բայց ոչ իմ գաղափարների, այլ ծայրահեղ աջերին իշխանությունից հեռու պահելու համար, ես պարտական եմ ձեզ, ես այլևս մեկ ճամբարի թեկնածու չեմ, ես բոլորի նախագահն եմ»,- ասել է նա:
Այսպիսով՝ Մակրոնը փաստացի հաստատել է փորձագետների այն ենթադրությունը, որ 44-ամյա նախագահը ստիպված կլինի հարմարեցնել իր անզիջում ոճը երկրորդ ժամկետի համար, դառնալ ավելի մեղմ և ավելի հաճախ փնտրել ավելի լայն աջակցություն, նախքան բուռն նախաձեռնություններով հանդես գալը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ եվրոպական քաղաքականության շրջանակներում:
Մակրոնը վերջին տարիներին դարձել է ԵՄ դե ֆակտո դեմքը այն բանից հետո, երբ բրիտանացիներն ընդունեցին Brexit-ը, իսկ Գերմանիայում՝ միության մնացած 27 երկրներից ամենամեծում, պաշտոնաթող եղավ Անգելա Մերկելը՝ 21-րդ դարի եվրոպական քաղաքականության գլխավոր ծանր հրետանին:
Մակրոնն իր ելույթում խոստացել է շարունակել իր ջանքերը՝ ամրապնդելու ԵՄ-ն՝ աշխարհի ամենամեծ քաղաքական միությունը, որն ունի մինչև կես միլիարդ բնակչություն և աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը ԱՄՆ-ից հետո:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Ֆրանսիայում կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել էր գրեթե 75 տոկոս։ Բարձրագույն պետական պաշտոնի համար ի սկզբանե պայքարում էր 12 թեկնածու։
Առաջին փուլի արդյունքներով՝ 12 թեկնածուներից երկրորդ փուլ պետք է անցնեին միայն երկուսը՝ գործող նախագահ Մակրոնն ու նրա հիմնական մրցակից, «Ազգային համախմբման» թեկնածու, պատգամավոր Մարին Լը Պենը:
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Ըստ երկրի օրենսդրության՝ եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չհավաքի 50%-ից ավելի, ապա տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը։
Ֆրանսիական հինգերորդ Հանրապետության ավելի քան 60 տարիների ընթացքում ոչ մի նախագահական ընտրություն մեկ փուլով չի անցկացվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT