Վահրամ Դումանյանը ՌԴ գործընկերոջը հրավիրել է Հայաստան. Երևանում կանցկացվի հայ-ռուսական երիտասարդական ֆորում

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2021 թվականի ապրիլին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայ-ռուսական համալսարանի գործունեության արդիական հարցերը քննարկելու նպատակով:

2022 թվականի փետրվարին Երևանում կայացել է համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական համալսարանի արդյունավետ գործունեության ու կայուն զարգացման հնարավոր և հիմնարար պայմանները, ինչպես նաև կանոնադրական որոշ հստակեցումները:

Նախարարը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ հայկական կողմը մեկնարկել է համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացը, և շահագրգիռ մարմինների առաջարկությունները և դիտողություններն ամփոփելուց հետո նախագիծը կներկայացվի ռուսաստանյան կողմի փոխհամաձայնեցմանը:

Առաջարկվել է նաև ընդլայնել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը, որը կներառի նաև բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում համատեղ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը: Նախարար Վալերի Ֆալկովը կարևորել է նախաձեռնությունը և դրան առավելագույնս աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերելով կազմակերպական օժանդակություն և տրամադրելով ուսումնամեթոդական աջակցություն՝ ըստ առարկաների:

Ի պատասխան Վ. Դումանյանի նկատառմանն առ այն, որ ՀՀ դպրոցներում դասավանդելու համար անհրաժեշտ է ունենալ մանկավարժի որակավորում, կարևորվել է հատկապես նմանօրինակ համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի մանկավարժական մասնագիտությամբ բուհերում:

Ֆալկովը հայտնել է, որ ուրախ կլինի ձևավորել մի շարք բուհերի ռեկտորների աշխատանքային խումբ և առաջարկել է դիտարկել ռեկտորների խմբի հանդիպումը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը՝ ծրագրի իրագործման քայլերը քննարկելու նպատակով: Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար:

Վալերի Ֆալկովը հավաստիացրել է, որ մայիսյան տոներից հետո ռուսաստանյան կողմը կներկայացնի ծրագրային առաջարկ: Երկու կողմերը կարևորել են համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակիցների փոխադարձ այցերի կազմակերպման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Ռուսաստանում իրականացնել մանկավարժական և առարկայական ծրագրեր ռուսերեն և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:

Անդրադարձ է կատարվել նաև ամենամյա հայ-ռուսական երիտասարդական ֆորումի անցկացմանը: Կողմերը համաձայնել են այն կազմակերպել Հայաստանում 2022 թ. երրորդ եռամսյակում:

Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը Վալերի Ֆալկովին հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով նաև, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1746 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը