Թմրամիջոցների վաճառքով զբաղվող խանութ-հարթակն իրացրել է մարիխուանայի հումքով պատրաստված կոնֆետներ եւ նրբաբլիթներ. ՔԿ

Երեւանում հայտնաբերվել է երեք բնակարան, որոնցում թմրամիջոցների աճեցման համար հարմարեցված են եղել հատուկ սենյակներ: Հայտնաբերվել է նաեւ մեկ բնակարան, որը նախատեսված է եղել «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պատրաստման համար:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:

Անդրադառնալով Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում տեղադրված թմրամիջոցի գովազդի դեպքին՝ Համբարյանը նկատեց, որ նմանատիպ գովազդներ հայտնվում են ՀՀ տարբեր շինությունների վրա:

«Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանում տեղադրված ցուցանակի վրա նշված էջը կառավարող անձը կալանավորված է: Նրա տան խուզարկության ընթացքում 2 կգ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել: Ներկայումս նախաքննական մարմնի կողմից ակտիվ գործողություններ են իրականացվում խմբի կազմում ընդգրկված եւ գովազդներ տարածող, ինչպես նաեւ թմրամիջոցներ տեղադրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեց նա:

Համբարյանը նաեւ նշեց, որ շատ տարածված են օնլայն հարթակում տեղադրվող գովազդները, որոնք թիրախավորում են դեռահասներին: Բացի օնլայն հարթակներից, նաեւ տելեգրամ-ալիքի կամ այլ տարբերակով ձեռքբերման գովազդներ են փակցված լինում շենքերի բակերում, շքամուտքերում եւ այլ տեղեր:

«Ներկայումս թմրամիջոցների գովազդ իրականացնող անձինք Հայաստանում պատասխանատվության չեն ենթարկվում: ՀՀ նոր քրեական օրենսգրքում, որը հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում, թմրամիջոց գովազդելը եւս հանցագործություն է համարվելու, որը հավասարեցված է թմրամիջոցների իրացմանը: «Կարծում եմ՝ այդ քայլով թմրամիջոցի գովազդ կատարող անձանց եւս դժվարություններ կպատճառենք»,- ասաց Համբարյանը:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցներն են մարիխուանան, համացանցում նաեւ մեծ տարածում ու պահանջարկ ունեն մեֆեդրոն տեսակի թմրամիջոցն ու մեթանֆետամինը:

Համբարյանը նշեց, որ «տելեգրամ» հավելվածում թմրամիջոցների վաճառքը բաժանված է երկու հատվածի. առաջին հատվածը սինթետիկ թմրամիջոցների վաճառքն է, երկրորդը՝ օրգանական:

«ՀՀ տարածքում գործող օրգանական թմրամիջոցների վաճառքով զբաղվող Ivory organics խանութ-հարթակի միջոցով կատարված թմրամիջոցների վաճառքը գերազանցել է օրական 150-200 «զակլադկաները»»,- ասաց նա՝ հավելելով՝ էջը մինչեւ փակվելը ունեցել է 5000-ից ավելի հետեւորդ:

«Սա այն եզակի էջերից է, որի միջոցով իրացվել են մարիխուանայի հիմքով պատրաստված կոնֆետներ եւ նրբաբլիթներ: Ներգրավված են եղել նաեւ կանայք, անչափահասներ, որոնք  եղել են թմրամիջոցներ տեղափոխողներ եւ տեղադրողներ»,- նշեց Համբարյանը:

Տպել
1580 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երբ է ամերիկացի քաղխորհրդատուն խորհրդատվական աջակցությունը սկսելու ՀՀ ՊՆ-ում

Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել

Նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետին

ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու վերաբերյալ. Եղոյան

ՆԳ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի բարեփոխումների ընթացքը

Հայաստանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը

Կադրեր Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որի հետևանքով կան երեք զոհ, վիրավորներ

Նորատուսցի Արայի տղան և ևս մեկ անձ կալանավորվել են. մանրամասներ

Պաշտոնում վերանշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն. որոշել է ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը

Ողջունում ենք Եվրամիության կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Կարմիր կորսետային զգեստով՝ խորը դեկոլտեով․ Քարդաշյանը իր համարձակ կերպարով կրկին ապշեցրել է երկրպագուներին

Իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում. վիրավորը դուրս է բերվել փրկարարների օգնությամբ

Ինչ-որ անձինք հեղուկներ են լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ, ինչի հետևանքով դրանք չորացել են. Բեգոյան

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են ՀՀ մի շարք բնակավայրերում

Տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասել համագյուղացու տան ցանկապատը, նետել զենքն ու հեռացել

Թյուրիմացությունից խուսափելու նպատակով Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով

Քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող Սուրեն Վարոսյանին

«ԿամԱԶ» մակնիշի աղբատարները մատակարարվել են, աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է. Կատվալյան

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել է 8 մեքենա, կա 3 զոհ

Արսեն Աֆիյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 անձ, այդ թվում՝ նորատուսցի Արայի որդին

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. ՀԾԿՀ-ն դրական է գնահատել այն

Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորները, եղել է չպայթած արկ. ՔԿ-ն՝ մահվան դեպքի մասին

Այն դեպքերում, երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա. Ավինյան

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով․ Կամո Արեյան

Լոռու մարզի 2 համայնքի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

Սպանել է 56-ամյա կնոջը, փորձել ճամպրուկով տեղափոխել, հետո՝ փակել դուռն ու հեռացել. դին 1 տարի անց հայտնաբերել է քույրը

Հարրիսի քարոզարշավի համար ժամերի ընթացքում տասնյակ միլիոններ են հավաքվել

Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Երկրաշարժ Իրանի տարածքում

Քաղաքացին ընկել է ձորն ու վնասվածքներ ստացել. նրան 10 մետրից դուրս են բերել փրկարարները

Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը

Երևանի որոշ ճանապարհահատվածներ մեկ ամսով միակողմանի փակ կլինեն

Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար․ Քամալա Հարրիս

Կրեմլը մեկնաբանել է նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումը

Բայդենը լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին՝ որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու

Թրամփն արձագանքել է Բայդենի՝ նախագահական ընտրարշավից դուրս գալու որոշմանը

Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը