Բողոքում են, որ տաքսի են նստել, և վարորդը շատ գումար է վերցրել. ինչ հարցերով են դիմում տրանսպորտի տեսչական մարմնին

Երթուղային տրանսպորտի վերաբերյալ քաղաքացիների բողոքներն ու դժգոհությունները հաճախակի բնույթ են կրում: Այդպիսիք պարբերաբար ստանում է նաև քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Բացի քաղաքացիների դիմում-բողոքներից, տեսչականը նաև իր նախաձեռնությամբ է ստուգումներ իրականացնում և հայտնաբերում տարատեսակ խախտումներ, որոնք վերաբերում են թե՛ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կանխարգելիչ միջոցառումներին, թե՛ ընդհանուր առմամբ:

ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ 2021 թվականի օգոստոսի 19-ից մինչև դեկտեմբերի 31-ը տեսչական մարմինը 10 հազարից ավելի մշտադիտարկում, վերահսկողական գործառույթներ է իրականացրել մետրոպոլիտենում, երկաթուղային տրանսպորտում, որի արդյունքում կազմվել է 1335 արձանագրություն։ Այս տարի մշտադիտարկումները նույնպես իրականացվում են ամենօրյա ռեժիմով։  

«Քովիդի շրջանում ստուգումներն իրականացնում էինք ՀՀ պարեկային ծառայության և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցելով։ Խախտումներն այդ շրջանում վերաբերում էին դիմակ չդնելուն, ախտահանիչ միջոցների բացակայությանը։ Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում վերահսկողական գործառույթն օրական երկու անգամ էր իրականացվում: Աշխատանքն արդյունավետ էր: Այսինքն՝ մեկ անգամ տուգանվելով՝ վարորդը կամ ուղևորը հաջորդ անգամ նույն խախտումը չէին կատարում»,- նշում է Արաբաչյանը:

Նրա խոսքով՝ այդ շրջանում նաև հետաքրքիր դեպքեր են արձանագրվել, երբ, օրինակ, մշտադիտարկման արդյունքում մեքենայում դիմակ չդնելու համար կանգնեցրել են տաքսու վարորդին, որին, պարզվել է, ոստիկանությունը հետախուզում է:

«Քանի որ այդ ժամանակ աշխատանքները Պարեկային ծառայության հետ միասին էին տարվում, նրանք այդ անձին նույնականացրին և ֆիքսեցին, որ նա հետախուզման մեջ է, տաքսու վարորդին ձերբակալեցին։ Եղել է դեպք, երբ երթուղայինի վարորդը հաշվառված է եղել հոգեբուժարանում։ Այդպիսի դեպքերի հետագա գործառույթն արդեն Պարեկային ծառայության իրավասության ներքո է»,- ասում է նա։

Այժմ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերում են վարորդների՝ վարորդական իրավունք չունենալուն, երթուղայինի՝ չվացուցակին համապատասխան չաշխատելուն, կամ մեքենայի տեխնիկական զննում չունենալուն:

«Ամենօրյա ռեժիմով երկու խմբերով մեր տեսուչներն աշխատում են։ Քաղաքացիներից հաճախ ենք բողոք ստանում, որ որևէ երթուղի նորմալ կամ չվացուցակին համապատասխան չի աշխատում։ Այդ դեպքում մենք իրականացնում ենք ուսումնասիրություն, արձանագրում տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցների թվաքանակը, ժամային գրաֆիկի հաճախականությունը, համեմատում սահմանված չվացուցակի հետ: Եթե խախտումներ ենք արձանագրում, տվյալ խախտումների մասին տեղեկացնում ենք տնտեսվարողին, որպեսզի դրանք շտկվեն»,- շեշտում է Արաբաչյանը:

Ըստ նրա՝ տրանսպորտային միջոցը պետք է ունենա նաև համապատասխան կարգով սահմանված ճանապարհային թերթիկ, որտեղ գրվում են վարորդի առողջական վիճակի զննման և տրանսպորտի տեխնիկական ստուգման վերաբերյալ տվյալները: Սակայն շատ վարորդների մոտ այդ թերթիկը կա՛մ բացակայում է, կա՛մ առկա է, բայց տվյալներ չկան նշված։ Այս դեպքով խախտումները բավականին մեծ թիվ են կազմում:

«Բոլոր կազմակերպություններն իրենց տարածքներում պետք է ունենան հավաքակայան, գիշերակացը մեքենաները պետք է անցկացնեն այդ հավաքակայանում։ Այնտեղ պետք է լինեն բուժակն ու մեխանիկը, և մինչև տրանսպորտը երթուղի դուրս գալը՝ նշեն՝ տվյալ պահին ի՞նչ վիճակում են գտնվում վարորդն ու մեքենան։ 40 դեպք միայն Երևանի ներհամայնքային երթուղիների դեպքում ենք կազմել։ Ուշադրություն ենք դարձնում նաև տրանսպորտային միջոցների արտաքին և ներքին կահավորմանը։ Նման պարագայում վարչական տույժի է ենթարկվում կազմակերպության տնօրենը»,- ասում է ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետը:

Վարչական տույժերից յուրաքանչյուրը գումարի իր չափն ունի: Օրինակ՝ եթե ճանապարհային թերթիկն առկա չէ երթուղայինի վարորդի մոտ, տուգանքը կազմվում է 20 հազար դրամի չափով, երթուղայինի ոչ պատշաճ արտաքին տեսքի համար՝ 30 հազար դրամի չափով:

Բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը պարզաբանում է՝ մեծ թվով խախտումներ արձանագրվում են մարզային երթուղայիններում, որովհետև մարզերից Երևան եկող երթուղայիններն արտաքին ու ներքին կահավորման խնդիրներ ունեն, կան մեքենաներ, որոնք 15 տարուց ավելի շահագործվում են։ Հիմնական խախտումները մասնավոր ընկերությունների դեպքում են գրանցվում, որովհետև այդ ընկերություններն իրենց տրանսպորտային միջոցները չեն թարմացնում՝ պատճառաբանելով, թե քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է ներկրում, դրանից հետո իրենք դուրս են գալու երթուղային ցանցից։

Տեսչական մարմինը նաև արագ արձագանքում է քաղաքացիներից ստացած դիմում-բողոքներին, սակայն երբեմն ստանում են այնպիսի բողոքներ, որոնք իրենց գործառույթների շրջանում չեն: Օրինակ՝ վարորդն ու ուղևորը ծեծել են միմյանց, երթուղայինի վարորդը վիրավորում է ուղևորներին։ 

«Բավականին տարօրինակ թեժ գծեր ենք ստանում․ մարդիկ բողոքում են, որ մասնավոր տաքսի են նստել, և վարորդն իրենցից շատ գումար է վերցրել: Սակայն այդ գործառույթը մեր իրավասության ներքո չէ։ Մի քաղաքացի էր զանգել և ասել, որ պայուսակը թողել է մի միկրոավտոբուսի մեջ։ Դա էլ մեր տիրույթում չէր, սակայն կարողացանք կապվել կազմակերպության տնօրենի և վարորդի հետ ու գտանք պայուսակը»,- հայտնում է զրուցակիցը և հավելում՝ նաև բողոքում են երթուղայինի և տաքսու վարորդների ոչ հիգիենիկ վիճակից՝ վարորդը կոկիկ չէ, վիրավորում է ուղևորներին:

«Եթե երթուղային է, կապվում ենք կազմակերպության տնօրենի հետ, բանավոր կատարման ցուցում տալիս։ Լինում է նաև, երբ ուղևորն ու վարորդն իրար են ծեծում, սակայն դա էլ մեր գործառույթների մեջ չի մտնում, բայց փորձում ենք մարդկանց ինչ-որ կերպով օգնել»,- ասում է Արաբաչյանը:

Ըստ նրա՝ թեժ գծին ուղղված դիմումները բավականին շատ են լինում՝ թե՛ գրավոր, թե՛ հեռախոսազանգի միջոցով։ Այդ բողոքների մեջ է մտնում նաև տրանսպորտի գերծանրաբեռնվածության խնդիրը, սակայն որևէ վարչական հոդված առկա չէ, որով տեսչական մարմինը կկարողանա գերծանրաբեռնվածության պատճառով տուգանել երթուղային կազմակերպությանը։  

«Մարդիկ, երբ որ լսում են մեր տեսչական մարմնի անունը, պատկերացնում են, թե մենք տրանսպորտի հետ կապված ամեն ինչ ենք վերահսկում, օրինակ՝ մեզ դիմում են և ասում, որ մեքենան ինչ-որ հատվածում կանգնում ու խանգարում է մարդկանց ազատ տեղաշարժին. դա մեր իրավասության շրջանում չէ։ Այդ բողոքը հասցեագրում ենք Ոստիկանություն»,- նշում է նա:

Տեսչական մարմինը վերահսկողություն և ստուգումներ է իրականացնում տրանսպորտի բնագավառում՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի, պարտադիր տեխնիկական զննության գործընթացի, հանրապետական և միջպետական ճանապարհներին տեղադրված գովազդի մասով, որն իրականացնում են տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները։ Տեսչական մարմինը նաև վերահսկում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների տեղադրման օրինականությունը, իսկ Երևան քաղաքում գովազդի մասով վերահսկողություն մարմինը չի իրականացնում․ դա քաղաքապետարանի գործառույթն է։

Խախտումներն արձանագրելուց հետո դրական փոփոխություն կա, նկատում է Արաբաչյանը։ Տուգանված կազմակերպության տնօրենները ժողովներ են կազմակերպում և վարորդների հետ խորհրդակցում թույլ տված խախտումները շտկելու ուղղությամբ։ Տնօրենները նաև բավականին խիստ միջոցառումներ են իրականացնում վարորդների նկատմամբ, օրինակ՝ նկատողություններ են տալիս նրանց, եղել են դեպքեր, երբ անգամ վարորդներն աշխատանքից հեռացվել են:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40765 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին