Վճռաբեկ դատարանը բավարարել է «Էյր Արմենիա»-ի տնօրենի կողմից 682 մլն դրամ հափշտակելու գործով արդարացման վճռի դեմ բողոքը

Վճռաբեկ դատարանը բավարարել է «Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրենի կողմից շուրջ 682 մլն դրամի չափով պետությունից հափշտակություն կատարելու գործով արդարացման դատավճիռների դեմ դատախազության բողոքը:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ «‎Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրինության կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով 2016թ. դեկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել  նշված ընկերության տնօրեն Ա. Ավետիսյանին:

Վերջինս մեղադրվում էր նրանում, որ Կառավարության համապատասխան որոշման հիման վրա պարտավորված լինելով գանձել ՀՀ-ից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները և դրանք վճարել պետական բյուջե, 2014թ. իրականացրել է ուղևորափոխադրումներ, գանձել 681.923.052 դրամի չափով պետական տուրքի գումար և պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի այդ գումարը պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է` տնօրինելով սեփական հայեցողությամբ:   

Ա.Ավետիսյանի, «‎Էյր Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող գույքերի, բանկային հաշվեհամարների վրա 683.723.073 ՀՀ դրամի չափով դրվել էր կալանք: 

Դատական քննության արդյունքում, սակայն, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հուլիսի 26-ի դատավճռով Ա.Ավետիսյանը արդարացվել էր հանցադեպի բացակայության հիմքով: Դատարանը գտել էր, որ  ամբաստանյալն իր վստահությանը հանձնված գույքը, տվյալ դեպքում վերոնշյալ դրամական միջոցները, իր կամ մեկ այլ անձի սեփականությունը չի դարձրել, այդ գույքը դուրս չի բերել սեփականատիրոջ գույքային ընդհանուր ֆոնդից և չի ընդգրկել իր սեփական գույքային ֆոնդի մեջ և չի յուրացրել: Ավելին՝ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ում ոչ մի լումա չի ելքագրվել ընկերության դրամարկղից կամ հաշվարկային հաշվից՝ առանց նպատակային նշանակության, և դեռ պետությունը չի կատարել ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները: 

Որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր՝  անփոփոխ թողնելով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել էր, որ ֆինանսական գործառնությունները վերաբերում են քաղաքացիաիրավական բնույթի վեճի և ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառման: Եվ չնայած վերաքննիչ դատարանը անհիմն էր որակել դրամական նշված միջոցները անձին հանձնված չլինելու և հանցադեպի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, սակայն գտել է, որ ամբաստանյալը պետք է արդարացվի ոչ թե հանցադեպի, այլ հանցակազմի բացակայության հիմքով։ 

Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը վերջնարդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. ապրիլի 8-ի որոշմամբ, ամբողջությամբ բավարարվել է: 

Գործն ուսումնասիրելով յուրացման հանցակազմի վերաբերյալ նախկինում իր արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը համաձայնել է Դատախազության բողոքի հիմնական բոլոր հիմնավորումների հետ: 

Մասնավորապես նշել է, որ ՀՀ-ի և «‎Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջև ծագած իրավահարաբերությունը կրել է ոչ թե մասնավոր՝ քաղաքացիաիրավական բնույթ, ինչպես նշվել են ստորադաս դատարանները, այլ հանրային՝ վարչաիրավական բնույթ, քանի որ պետությունը տվյալ դեպքում հանդես է եկել ոչ թե հավասար հիմունքներով, այլ որպես իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, որը մյուս կողմի հետ իր հարաբերության բովանդակությունը որոշել է միակողմանի կամահայտնությամբ: 

Ըստ այդմ՝ պետության կողմից իր բացառիկ՝ պետական տուրքի գանձման լիազորության պատվիրակման արդյունքում «‎հիմնական» գույքային ֆոնդից բացի ձևավորվել է նաև վերջինիս մասը կազմող, սակայն առանձնացված «‎միջանկյալ» գույքային ֆոնդ, որի նպատակը պետության գույքը, տվյալ դեպքում՝ պետական տուրքը, պետության «‎հիմնական» գույքային ֆոնդ ուղղելն է։ Մինչդեռ, Ա.Ավետիսյանը, պարտավորված լինելով պետական տուրքը սահմանված ժամկետում փոխանցել պետության «‎հիմնական» գույքային ֆոնդ, չի կատարել դա՝ այն միացնելով կազմակերպության գույքային ֆոնդին՝ վերջինիս հետ միասին այն ուղղելով «‎Էյր Արմենիա» ՓԲԸ ընթացիկ ծախսերը հոգալուն: Ընդ որում, այն հանգամանքը, որ այս գործողությունները կատարվել են կազմակերպությունը պահպանելու և նախկինում ներդրած մեծ գումարները չկորցնելու նպատակով, վկայում է շահադիտական դրդումներ ունենալու մասին: 

Վճռաբեկ դատարանը համարել է, որ ընկերության ֆինանսական բարդ իրադրության մեջ հայտնվելու, ընկերության հանդեպ պետության ստանձնած պարտավորությունները չկատարելու իրողությունները, ինչպես գտել է դատախազությունը, չէին կարող ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների առկայությունը բացառելու հիմք լինել: 

Ըստ այդմ՝ ամբաստանյալին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: 

 Այս հիմնավորումներով էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել  բեկանել Ա. Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021թ. փետրվարի 25-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1472 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը