Երևան
12 °C
Կրթության ոլորտում առկա խնդիրների մասին մասնագետները հաճախ են բարձրաձայնում: Այս ոլորտում խախտումները ևս քիչ չեն, որոնք ստուգումների արդյունքում կրթության տեսչական մարմինը փորձում է բացահայտել:
Հայտնաբերված բացերի, խախտումների և թերացումների վերաբերյալ «Հայկական ժամանակի» զրույցը տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի հետ՝ ստորև.
- Պարոն Շագաֆյան, ի՞նչ ընթացակարգերով են կազմակերպվում ուսումնական հաստատություններում կրթության տեսչական մարմնի ստուգումները: Հիմնականում ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվում:
- Ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Հիմնականում լինում են պլանային և ոչ պլանային: Պլանային ստուգումները՝ ռիսկայնության հիման վրա, ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 1-ն է կազմվում մյուս տարվա համար: Օրինակ՝ հիմա 2022 թվականն է, այս տարվա մինչև դեկտեմբերի մեկը 2023 թվականի ստուգումների պլանը կազմված կլինի և կհրապարակվի տեսչական մարմնի կայքում: Ուսումնական հաստատությունները կտեղեկանան՝ իրենց հաստատությունը ներառվա՞ծ է պլանային ստուգումներում, թե՞ ոչ: Ոչ պլանային ստուգումները կարող են տեղի ունենալ տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ այս կամ այն համապատասխան հիմքով: Կարող են նաև տեղի ունենալ պատկան մարմիններից ստացված գրությունների և տարատեսակ բողոքների հիման վրա:
Տեսչական մարմինը երեք ոլորտում է վերահսկողություն իրականացնում՝ նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական կրթության: Ավելի շատ խախտումներ արձանագրվում են նախադպրոցական հաստատություններում՝ կադրերի ընտրության և նշանակման մասով: Հանրակրթության ոլորտում կրկին կադրային բնույթի խախտումներն են՝ մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման: Միջին մասնագիտական կրթության ոլորտում խախտումները հիմնականում կապված են ավարտական փաստաթղթերի, դիպլոմների բաշխման, ուսանողների իրավունքների վերականգման հետ:
- Պատահե՞լ է արդյոք, որ խախտումների հայտնաբերման ժամանակ ի հայտ գան այնպիսի դեպքեր, երբ, օրինակ, մի ուսուցիչը դասավանդի մի քանի առարկա: Այս դեպքում ի՞նչ գործընթաց է սկսվում, և ո՞րն է պատճառը նման դեպքերի՝ համապատասխան մասնագետ չունենա՞լը, թե՞ դպրոցը պարզապես չունի համապատասխան ֆինանսներ՝ մասնագետներ ձեռք բերելու համար:
- Այո՛: Եթե տվյալ մասնագետը, օրինակ, մաթեմատիկա առարկայի ուսուցիչ է, սակայն զուգահեռաբար դասավանդում է ինֆորմատիկա առարկա, բայց չունի ինֆորմատիկա առարկայից համապատասխան բարձրագույն կրթություն, սա նորից կադրային բնույթի խախտումներից է:
Կադրային խախտումները երկու հիմնական պատճառ ունեն. նախ, բոլորս գիտենք, որ վերջին շրջանում մենք որոշակի առարկաների մասով ուսուցիչների պակաս ունենք և առաջիկայում դեռևս ունենալու ենք՝ հաշվի առնելով Մանկավարժական համալսարանում տարբեր մասնագիտական ուղղություններով սովորողների փոքր թիվը: Մյուս պատճառը, երբ ուսումնական հաստատությունները չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել: Սա հիմնականում վերաբերում է փոքր համայնքներին և դրանց կրթական հաստատություններին: Այստեղ խնդիրն ավելի շատ սոցիալական է. եթե կա մասնագետ որևէ համայնքում, այդ մասնագետը չի գնում ավելի փոքր համայնք՝ այնտեղ այդ առարկան դասավանդելու համար: Պատճառներից մեկն էլ սուբյեկտիվ բնույթի է, որոշ դեպքերում՝ տնօրենի կողմից թերացման աշխատանքի կամ դիտավորության: Երբեմն այդ դիտավորությունը մենք տեսնում ենք:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նման դեպքերում: Եվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ է նախադպրոցական հաստատության տնօրենն աշխատանքի ընդունում մասնագետի, որը չունի տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ որակավորում: Սա համարու՞մ եք նաև ԿԳՄՍ նախարարության բացը:
- Այն բոլոր դեպքերում, երբ արձանագրում ենք համապատասխան խախտումը, ուսումնական հաստատության տնօրենը մեզնից ստանում է հանձնարարություն՝ տվյալ խախտումը վերացնելու համար, երբ նա, որպես պարզաբանում, մեզ և գերատեսչությանը տեղեկացնում է, որ գիտակցաբար է արել դա, քանի որ այլընտրանք չի ունեցել: Հարակից մասնագետին թեկուզ ժամանակավոր այդ ժամերը տալը օբյեկտիվ պատճառներից է: Այսինքն՝ երբ տնօրենը մասնագետի մրցույթ է հայտարարել, գերատեսչությանը խնդրել է համապատասխան մասնագետ տրամադրել, սակայն այդ մասնագետը չի գտնվել, նա ստիպված գնացել է այդ քայլին՝ գիտակցելով, որ խախտում է:
Մենք որոշ մասնագետների պակաս ունենք, որը տարբեր բացերի հետևանքով է, օրինակ՝ սոցիալական խնդիր, երբ միջոցներ չկան մասնագետի համար, նրա աշխատավարձը բարձր չէ: Մյուս կողմից, իմ անձնական կարծիքով, հանրակրթության մասին օրենքում, որտեղ սահմանված է, թե ով կարող է լինել ուսուցիչ, բավականին խիստ կարգավորում կա: 2019 թվականից սկսած՝ տեսչական մարմինը բոլոր միջոցներով բարձրացրել է նախարարության ներկայացուցիչների, պատգամավոր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում: Եվ 2021 թվականին Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, հիմա այդ նույն հոդվածի օրենքում այս տարվա փոփոխություններով ԿԳՄՍՆ-ն որոշակի նոր կարգավորումներ մտցրեց, և մատչելիացավ համապատասխան որակավորում ունեցող ուսուցչի պակասի լրացումը: Այժմ մենթոլ դպրոցների միջոցով ժամանակավորապես հնարավոր է նաև այս կամ այն առարկայի ուսուցչի բացը լրացնել՝ մինչև դպրոցը կկարողանա գտնել հիմնական մասնագետի:
- 2022 թվականին մաթեմատիկա առարկայի գրավոր աշխատանքները դպրոցներում ցածր արդյունք են ցույց տալիս: Ո՞րն է դրա պատճառը, և արդյոք մենք կրթության ոլորտում ունե՞նք այս առարկայի և հատկապես հայոց լեզվի դասավանդման համար որակյալ մասնագետներ:
- Մենք ունենք որակյալ մասնագետներ, որակյալ ուսուցիչներ և լավ կազմակերպիչներ: Սակայն այս դեպքում, երբ ունենք նման խնդիր, մեկ պատճառ նշել հնարավոր չէ: Սա զուգակցված խնդիր է և զուգակցված լուծում է պահանջում: Բոլորիս անելիքն է այս խնդիրը լուծելը:
- Ուսուցիչների նկատմամբ ծնողների անվստահությունը և աշակերտների վերաբերմունքը վերջին տարիներին կարծես թե նվազել է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ խրախուսական մեթոդներ են անհրաժեշտ՝ նրանց նկատմամբ վստահությունը կրկին վերականգնելու համար: Այս գործընթացում արդյոք կարևորվո՞ւմ է ծնողկոմիտների դերը:
- Բոլորի դերն այս պարագայում շատ կարևոր է: Բոլորիս շահն է, որ ուսուցչի դերակատարումը շարունակի լինել բարձր արժևորված: Պետության խնդիրն է անել առավելագույնը, որ մանկավարժի աշխատանքը լինի գնահատված, երիտասարդներին գրավի այս ոլորտը՝ որպես մասնագիտություն: Միաժամանակ, կարևոր եմ համարում մանկավարժական համալսարանի դերը: Սակայն նույնչափ կարևոր է մեզանից յուրաքանչյուրի արժևորումը ուսուցչի մասնագիտության հանդեպ: Կարծում եմ՝ նրանք, ովքեր կընտրեն մանկավարժի մասնագիտությունը, կգիտակցեն, որ սա բարդ մասնագիտություն է, սակայն աշխատանք է, որի բարիքները ստանում ես: Ես չգիտեմ որևէ մանկավարժի, որը նշանակալի արդյունքի է հասնում իր աշխատանքով և դրա համար չի գնահատվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT