Երևան
12 °C
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրել է 2021-2022 թվականների մրցույթում պետական ֆինանսավորման արժանացած ֆիլմերի ցանկը: Դրանց թիվը 10-ն է, որոնց էլ ընդհանուր առմամբ հատկացվել է 193 միլիոն 300 հազար դրամ գումար:
Մեկ կարճամետրաժ ֆիլմի նախագիծ է հաստատվել: Այն Նաիրա Մուրադյանի «7 համբույր, 7 հանդիպում, 7 պտույտ» աշխատանքն է: Այս ֆիլմի համար հատկացվել է 14 միլիոն դրամ:
2021 եւ 2022 թվականների մրցույթում ֆինանսավորման հաստատված լիամետրաժ ֆիլմերի նախագծերը 9-ն են: Դրանցից Հակոբ Մելքոնյանի «70» օր ֆիլմին հատկացվել է 2 միլիոն 500 հազար դրամ: Իննա Սահակյանի «Շեքսպիրի մեղքեր»-ի համար՝ 2 միլիոն 500 հազար դրամ: Այս երկու ֆիլմերը դեռեւս զարգացման փուլում են:
Արտադրության փուլում են Լիլիթ Մովսիսյանի «Պայքար» ֆիլմը, որին հատկացվել է 25 միլիոն 300 հազար դրամ, Արամ Շահբազյանի «Այդ Իգիթյանը» ֆիլմին՝ 24 միլիոն դրամ: Հարություն Խաչատրյանի «Բարեւ, ես եմ․․․ Արմենը» ֆիլմի համար էլ հատկացվել է 28 միլիոն դրամ:
Հայ-ամերիկյան համատեղ արտադրության՝ Ալեքսանդր Աթանեսյանի «Գիրքը» ֆիլմին հատկացվել է 20 միլիոն դրամ, Հայկ Օրդյանի «Չորացած ծառը» ֆիլմին՝ 59 միլիոն դրամ: Օրդյանը, ավելի վաղ խոսելով այս ֆիլմի մասին, տեղեկացրել էր, որ Արտավազդ Փելեշյանի լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարով է նկարահանվելու այն: «Այդ կինոպատմությունը վարպետը վաղուց է գրել: Վերջերս, երբ «Զուլալին» ցուցադրեցի, ինքը հավանել էր ֆիլմը: Մի օր էլ զանգահարեց ու ասաց՝ արի, հետդ խոսելու բան կա: Երբ այցելեցի, ասաց, որ նման մի գաղափար ունի՝ խաղարկային ֆիլմի սցենարն ուզում է իրականացնել ու առաջարկեց, որ հենց «Օրդեր ֆիլմ» ընկերությունը դրանով զբաղվի»,- նշել էր Հայկ Օրդյանը:
Իսկ ահա արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմը, որին հատկացվել է 40 միլիոն դրամ, խաղաղության մասին է, ինչին հասնելու համար կարիք կա գտնել մեր ինքնությունը: Մի կնոջ գաղտնիքն է, որը դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ. ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան-Արցախ:
Հետարտադրական փուլում գտնվող մեկ ֆիլմի համար էլ հատկացվել է 6 միլիոն դրամ: Այն Արեն Մալաքյանի «Վոլդեմար» աշխատանքն է: 2016 թվականին նկարահանված «Վոլդեմարը» համամոլորակային չարիքի՝ միայնության, նաեւ Երեւանի կոլորիտային կերպարներից մեկի՝ 79-ամյա Վոլդեմարի մասին է: Աբովյան փողոցում ապրող փոքրամարմին ու խարիզմատիկ այս մարդուն, որը բոլոր մշակութային միջոցառումների, պրեմիերաների մշտական այցելուն է, շատերն են ճանաչում: Նա երազում է Փարիզ գնալ, ինչպես ինքն է ասում՝ «Պարիժ»: «Վոլդեմարի» ստեղծագործական կազմը որոշել է իրականություն դարձնել նրա երազանքը:
Ռեժիսոր Արեն Մալաքյանը 2015 թվականին Փարիզյան սրճարանի մոտ հանդիպել էր մի ծերունու, որը կես դար է՝ երազում է Փարիզի մասին: Հաջորդող պատահական հանդիպումները, որ հիմնականում տեղի էին ունենում մշակութային միջոցառումների ժամանակ, ստիպեցին Արենին մտածել ֆիլմ նկարահանելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT