Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է մեծ քանակությամբ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով իրականացված ձերբակալությունների մասին:
ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) և 268-րդ հոդվածի 2-րդ մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ:
Տեղեկացնենք, որ 2022թ. ապրիլի 11-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է իրականացվել Երևան քաղաքի բնակչի տանը, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է զրահաբաճկոն, իսկ տան բակում՝ 3 հատ «ԱԿՄ», 2 հատ «ԱԿՍ», 1 հատ «ԱԿ 74», 3 հատ «ՌՊԿ» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «ՌՊԳ» տեսակի նռնականետ, 7 հատ «Ф1» տեսակի, 6 հատ «ՌԳԴ 5» տեսակի նռնակ և նռնակի համար նախատեսված 15 հատ պայթուցիչներ:
Բացի այդ, խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 13 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 28 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ 18 փամփուշտով, 3 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 29 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ չլիցքավորված 30 փամփուշտով, 3 երկաթե փամփշտատուփ, որոնցից մեկի մեջ՝ 98, երկրորդում՝ 116, իսկ երրորդում՝ 149 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի համար նախատեսված 4 պահեստամաս։
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է նաև մանրացված չորացված դեղնականաչավուն զանգվածով 2 ապակյա տարա, ինչպես նաև՝ փաթեթավորված մանրացված չորացված դեղնականաչավուն զանգված։
Ըստ զննության և հետազոտության նախնական արդյունքների՝ տարաներում և փաթեթներում համապատասխանաբար առկա ընդհանուր 103,7 և 25,03 գրամ հաստատուն չոր քաշով զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշված տան բնակիչներ հայրը և որդին ձերբակալվել են՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT