Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլով առաջատարը Էմանուել Մակրոնն է

Քվեաթերթիկների 97%-ը մշակելուց հետո Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, նախնական տվյալներով, առաջատար է նախագահական ընտրությունների առաջին փուլում. նա հավաքել է ձայների 28%-ը։

Այս մասին գիշերը հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն իր կայքում:

Երկրորդ տեղում, ինչպես և սպասվում էր, Մակրոնի հիմնական մրցակից, «Ազգային համախմբման» թեկնածու, պատգամավոր Մարին Լը Պենն է, որը հավաքել է ձայների 24,03%-ը։ Երրորդ տեղում գտնվող ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը հավաքած ձայներով քիչ է հետ մնում Լը Պենից. նա ստացել է ձայների 21,57%-ը։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Reconquista շարժման հիմնադիր Էրիկ Զեմուրը՝ 6,97% ցուցանիշով։ Մնացած թեկնածուները հավաքել են 5%-ից պակաս: Զեմուրի ամենամոտ հետապնդողը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն, Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիայի շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, նախնական տվյալներով, զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 4,49% ձայնով:

Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 10-ին, Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է մոտ 75 տոկոս։

Բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում էր 12 թեկնածու։

Քվեարկության երկրորդ փուլը որոշիչ է լինելու. այն տեղի կունենա ուղիղ երկու շաբաթ անց՝ ապրիլի 24-ին։

Մակրոնը կարող է հաղթել երկրորդում ու ամբողջական հաղթանակ տանել՝ ըստ առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո արված հարցումների: Հաղթելու դեպքում Էմանուել Մակրոնը կվերընտրվի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով:

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Ըստ երկրի օրենսդրության՝ եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չհավաքի 50%-ից ավելի, ապա տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը։

Ֆրանսիական հինգերորդ Հանրապետության ավելի քան 60 տարիների ընթացքում ոչ մի նախագահական ընտրություն մեկ փուլով չի անցկացվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2962 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ