Երևան
12 °C
2019-ի տարեվերջին Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է«Խելացի լուծումների կենտրոն», որտեղ յուրաքանչյուր տարի նոր լաբորատորիաներ են վերանորոգվում։
«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված յոթ լաբորատորիա: Անցած տարվա վերջում վերանորոգվել է ևս մեկ լսարան, որը կծառայի որպես համատեղ աշխատանքային միջավայր՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափների համար։ Այս տարի նախատեսում ենք վերանորոգել ևս 2 լսարան։ ՀԱՊՀ-ի ուսանողներն իրենց հիմնական դասերն են անցկացնում վերանորոգված լսարաններում։
Միության գործունեության ռազմավարական կարևորուղղություններից է կրթությունը։ Կարևորելով կրթական համակարգ-գործատու կապը՝ մենք շարունակական ծրագրեր ենք իրականացնում այն ամրապնդելու ուղղությամբ։
Անցած տարվանից մեկնարկել է ուսանողների համար նախատեսված՝ StartupMovement նախագիծը, որն իրականացնում ենք մեր գործընկեր BANA-ի (Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց) հետ համատեղ։ Այն 21 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն նախագիծ է, որտեղ ուսանողները սովորում են մարքեթինք, ֆինանսներ, փիչինգ, անցնում են ստարտափ ստեղծելու բոլոր փուլերով և ամենակարևորը՝ աշխատում են բիզնեսից եկած խնդիրների վրա:
Որպես երկարաժամկետ ծրագիր, մենք նախատեսում ենք համագործակցել Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի հետ, ձևավորելմիջոլորտային ստարտափներ, որոնք կաշխատեն տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների վրա և տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ շեշտադրել է նորաբաց աշխատանքային տարածքի հնարավորությունները: Ուսանողներն իրենց ավարտական աշխատանքները և կուրսային նախագծերը կիրականացնեն տեխնիկապես հագեցած միջավայրում:
Միևնույն ժամանակ, մասնավոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում, միջավայրը նոր հարթակ կդառնա՝ խելացի լուծումներ ստեղծելու առաջնահերթությանը լծվելու համար:
«Կառուցվածքի բացակայությունը այն կարևոր խնդիրներից է, որին շատ ստարտափներ բախվում են՝ գործունեության տարբեր փուլերում: Մենք ունենք ստարտափների ակնառու օրինակներ, որոնք ուղղակիորեն սկսել են աշխատել տնային պայմաններում: Համատեղ աշխատանքային միջավայրն (coworkingspace) առաջին հերթին լուծում է այդ խնդիրը՝ ուսանողների համար ապահովելով արդյունավետ և համագործակցային միջավայր՝ նոր գաղափարներ ստեղծելու և դրանք իրականացնելու համար:
Համատեղ աշխատանքային միջավայրի ստեղծումը երկարաժամկետ ներդրում է, որը խելացի ուսանողներին թույլ կտա ստեղծել արժեք թե' իրենց, և թե' երկրի համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Խելացի լուծումների կենտրոնը» ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման օրինակ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:
Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001: 2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT