Երևան
12 °C
Ընդդիմությունն ահաբեկում էր մարդկանց, որպեսզի գնային իրենց հանրահավաքին՝ ասելով ով չգա, հայ չէ: Ուղղակի ու անուղղակի կերպով փորձում էին մարդկանց վրա ճնշումներ գործադրել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ երեկ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին՝ նման դիրքորոշում հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ երկու ուղղությամբ է աշխատում՝ սահմաններին լարվածություն է հրահրում և ընդդիմության միջոցով երկրում ներքաղաքական անկայունություն առաջացնում:
«Երեկվա հանրահավաքով իրենք ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողների բանակն ավելի մեծ է, քան իրենցը»,- ասում է Անտինյանը:
Քաղաքագետը նկատում է՝ ժամանակավոր փողոցներ փակելը, նստացույցեր անելը զավեշտալի է. եթե ընդդիմությունը չունի հասարակության վստահությունը, ի՞նչ անհնազանդության ակցիաների մասին է խոսքը:
«2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում փակել փողոցները, նրան հասարակությունն աջակցում էր: Այս մարդիկ չեն հասկանում, որ հասարակությունն իրենց չի աջակցելու, քանի որ ատում է: Ուզում են Նիկոլ Փաշինյանին հաղթել իր իսկ մեթոդով, բայց չի հաջողվելու»,- նշում է նա:
Հարցադրմանը, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ելույթ չունեցավ, ավելին՝ ոչ թե հարթակում էր, քայլ ցուցարարների շարքերում, զրուցակիցն ասում է. «Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը հռետորական հակումներ չունի: Երբ հանրային ելույթներ է ունենում, «խիարը թարս է բուսնում»: Խորհրդավոր կերպարով էր երեկ ներկա՝ ցույց տալու, թե հանրահավաքն այնքան կարևոր է, որ ինքն անձամբ մասնակցում է: Եթե այդքան կարևոր էր, ապա ինչո՞ւ չկարողացաք մի հուժկու գործընթաց սկսել, այլ պարզապես հերթական անգամ խայտառակվեցիք»:
Անտինյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն էլ խորհրդավոր բացակայության տպավորություն թողնելու համար չէր մասնակցում հանրահավաքին. «Այդպիսի պարզունակ քայլերով հետաքրքրություն չեն կարող առաջացնել: Ի վերջո, իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, քանի որ մերժված են»:
Պատերազմական այս իրավիճակում ընդդիմությունը վտանգ է ներկայացնում, կարծում է Անտինյանը, քանի որ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնելու:
«Գիտեն, որ ընտրության ժամանակ իրենց ոչ ոք չի ընտրելու: Դրա համար էլ չեն պայքարում ընտրությունների համար: Իրենց ուզածը երկրում բռնապետություն հաստատելն է, որ հետո ասեն՝ այ, իշխանությունը բռնապետ է, մենք կգանք և ձեզ կազատենք»,- ասում է նա:
Նկատառմանը, որ ընդդիմադիրներն ուղղակի և անուղղակի կերպով օրակարգ էին նետում այն, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նոր փաստաթուղթ է ստորագրելու, Էդվարդ Անտինյանն ասում է՝ ինչ պայմանավորվածություն էլ ձեռք բերվի, դրա մեջ չի լինի այնպիսի փաստաթղթի ստորագրում, ինչը մեր երկրի կյանքում մեծ փոփոխությունների կհանգեցնի.
«Հայաստան-Ադրբեջան խնդրի լուծման ուղղված գործում յուրաքանչյուրն էլ ցանկանում է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ այն անհապաղ իր վերջնակետին հասնի, որպեսզի երկրորդ ճակատ չբացվի՝ մինչև տեսնեն Ուկրաինայում ինչ է կատարվում: Եթե մենք ցանկանում ենք ուշքի գալ ու ոտքի կանգնել, ապա պետք է գնանք այս պահին խաղաղության, որպեսզի հարկ եղած դեպքում պատրաստվենք պատերազմի»,- ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT