Հանրային տրանսպորտը բարելավվել է այնքանով, որքան թույլ են տալիս առկա ռեսուրսները. քաղաքապետարանը՝ դժգոհությունների մասին

Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց նոր ավտոբուսներով ու փոփոխված երթուղիներով հանրային տրանսպորտը սպասարկելու մասին:

Հանրային տրանսպորտի նոր շարժակազմով համալրման լուրին երեւանաբնակները մեծ ոգևորությամբ արձագանքեցին: Նրանցից շատերը մեկնաբանություններում խնդրում էին վերանայել Երեւան քաղաքի այն հատվածների երթուղիները, որոնք դեռեւս համալրված չեն:

Մասնավորապես խոսքը շահագործումը դադարեցրած 44 համարի երթուղու մասին է, որը սկիզբ էր առնում Մալաթիա վարչական շրջանի Էներեգետիկների բանավանից։ Քաղաքացիների խոսքով՝ վերոնշյալ թաղամասում գործում է միայն 75 ա երթուղայինը, որը ուշ-ուշ է սպասարկում: Ոմանք էլ հետաքրքրվում էին, թե Նորագավիթից Դավթաշեն սպասարկող 57 համարի երթուղայինի փոխարեն հնարավո՞ր է ավտոբուս ներդրվի: Ըստ նրանց՝ երթուղայինը Զոնալ կայանից մինչեւ հասնում է Նորագավիթ, շատ ժամանակ կանգնելու տեղ էլ չի լինում անգամ: Որոշ քաղաքացիներ էլ հետաքրքրվում էին 41 համարի շահագործումը վերսկսելու մասին, որը 3 ամիս է, ինչ չի գործում:

Երևանաբնակներից մի քանիսն էլ խնդրում էին, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան հասնող նոր՝ 62 համարի միկրոավտոբուսը, որը այս պահին հասնում է մինչև Քանաքեռի 14 փողոց, հասնի մինչև Քանաքեռի վերջ:

Քաղաքացիների բարձրաձայնած հարցերի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչություն: Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ առայժմ քաղաքային տրանսպորտը բարելավվել է այնքանով, որքան թույլ են տալիս տվյալ պահին առկա ռեսուրսները:

Անդրադառնալով 41 համարի խնդրին՝ հայտնեցին, որ դրան որոշակիորեն նույն կանգառից՝ սկզբնակետից փոխարինում է 39 համար երթուղայինը, այնտեղով է անցնում նաև 29 համարի երթուղայինը: «Բնականաբար, նույն երթուղին չի կրկնում, սակայն այդ հարցը շուտով կլուծվի՝ նորացվող երթուղիների համատեքստում»,- հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

Լրատվական բաժնից նաեւ հավելեցին. «Մենք դեռեւս 600 ավտոբուսի խնդիր ունենք, քանի որ շարժակազմի համալրմանը զուգահեռ փակվում են մասնավոր երթուղիները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40027 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին