Երևան
12 °C
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։
Այս մասին տեղեկացնում է դեպարտամենտի ֆեյսբուքյան էջը:
«Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ այս կամրջի կառուցումը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։
Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հույս է հայտնել, որ այս շինարարությունը միակ համատեղ ծրագիրը չի լինի, նման նախագծերը հետագայում շարունակական կլինեն, որոնց միջոցով երկու երկրների շինարարները հնարավորություն կունենան միմյանց հետ կիսել իրենց փորձառությունը։
Հայաստանի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտների ղեկավարները շրջել են շինհրապարակում, քննարկել աշխատանքային հարցեր։ Շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) կատարող կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են ընթացիկ աշխատանքներին։
Մասնավորապես, տեխհսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը նշել է, որ արևելյան կամրջի հեծաններն ամբողջությամբ տեղադրվել են, իսկ արևմտյան կամրջի վրա արդեն իսկ տեղադրվել է հեծանների 60 տոկոսը։ Կողմերը քննարկել են շինարարության ժամկետներին, որակին, կամրջի ջրահեռացմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։
Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին, շինարարության համար նախատեսված ժամկետը մեկ տարի է։ Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160մ:
«Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
Ողջունում եմ կրկեսում ձևիստների ելույթները, քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էր գտնել. Չախոյան
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ
Խոսակցություններ են տարածվում, թե մարտի 1-ից կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Թունյանը պարզաբանել է
Պատմությունը ցնցել է աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը շարունակում է հուզել բոլորին
Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում
Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է
Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը
Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ
Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք
ՀՀ վարչապետը Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Հետախուզվող հանցագործն ուզում է ռուսական թաքստոցից ՀՀ-ում իշխանության հասնել, ընտրության մասնակցել. Ռուբինյան
Հրդեհ՝ Քասախի գազալցակայանում
ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա, սահմանամերձերում հազարավոր տներ են կառուցվում
2 անձի վրաերթ Սևան-Երևան ավտոճանապարհին. դեպքին հաջորդել է ավտովթարը. կան տուժածներ
Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ, հստակ հայտնել, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 վիրավnր
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ՝ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
Բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքեր են գնել, պետությունը վճարում է վարկերի տոկոսները. Պապոյան
Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը. լուսանկարներ
Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա զինծառայության. տեսանյութ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Սպանություն Գեղարքունիքի մարզում. դանակահարված 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ողբերգական ավտովթար Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը
Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան
Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա
Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան
Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում
ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է
ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով
Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT