Շտապբուժօգնության օպերատորը կկարողանա հետադարձ կապ հաստատել քաղաքացու հետ. ներդրվում է նոր համակարգ

Այսուհետև, երբ քաղաքացիները զանգահարեն Շտապօգնության ծառայություն՝ կանչ գրանցելու համար, սակայն զբաղվածության պատճառով չկարողանա կապ հաստատել օպերատորի հետ, Ծառայության օպերատորը կկարողանա հետադարձ կապ հաստատել առաջին օգնության կարիք ունեցող անձի հետ:

Այս հնարավորությունը կընձեռի «Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում ներդրվող հատուկ համակարգը:

Ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ համակարգի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է մեծ թվով կանչեր գրանցվելու պատճառով:

«Մարդիկ զանգում էին 103 ծառայություն, և օպերատորները շատ հաճախ զբաղված էին լինում: Մտածում էին՝ Ծառայության աշխատակիցները չեն պատասխանում իրենց զանգերին: Այս խնդիրը կարգավորելու նպատակով ստեղծեցինք հետադարձ զանգի տարբերակը: Այսինքն՝ մենք կտեսնենք, որ երբ զանգում է քաղաքացին, բայց այդ ժամանակ ազատ օպերատոր չկա, ազատվելուց հետո օպերատորները կկարողանան կապ հաստատել առաջին օգնության կարիք ունեցող քաղաքացու հետ»,- ասաց Ստեփանյանը:

Հիմա շտապօգնության կանչերի թիվը օրական 650 կանչի է հասնում, սակայն մեկ ամիս առաջ դրանց թիվը հասնում էր մոտավորապես 1000-ի: Ծառայության տնօրենը նշում է՝ Շտապօգնության ծառայությունում գոյություն ունի, այսպես ասած, «պիկ ժամերի» հասկացություն, այսինքն, երբ ծառայությունը ամենաշատ զանգերն է ստանում: Այս առումով նոր համակարգը բավականին կարագացնի ու կօգնի Ծառայության աշխատակիցների արագ արձագանքմանը:

«Դա հիմնականում երեկոյան ժամերին է լինում: Տարբեր առողջական խնդիրների հետևանքով են գրանցվում կանչերը, օրինակ՝ երեկոյան ժամերին ճնշման հետ կապված խնդիրներ են առաջանում, ցավեր մարմնի տարբեր շրջաններում, սիրտանոթային ու սուր-շնչառական հիվանդությունների սրացում և այլն»,- նշեց նա:

Այժմ «Շտապբուժօգնություն» ընկերությունում կա 50 բրիգադ, յուրաքանչյուրում 3 մասնագետ՝ մեկ բժիշկ, մեկ բուժքույր և վարորդ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Անահիտ Չարխիֆալակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ նոր համակարգի համար համագործակցում են Հայաստանի բջջային հաղորդակցության ընկերություններից մեկի հետ: Շուտով նոր համակարգը հասանելի կլինի «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի բաժնում:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5007 դիտում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Ողջունում եմ կրկեսում ձևիստների ելույթները, քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էր գտնել. Չախոյան

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ

Խոսակցություններ են տարածվում, թե մարտի 1-ից կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Թունյանը պարզաբանել է

Պատմությունը ցնցել է աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը շարունակում է հուզել բոլորին

Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում

Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը

Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ

Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք

ՀՀ վարչապետը Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Հետախուզվող հանցագործն ուզում է ռուսական թաքստոցից ՀՀ-ում իշխանության հասնել, ընտրության մասնակցել. Ռուբինյան

Հրդեհ՝ Քասախի գազալցակայանում

ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա, սահմանամերձերում հազարավոր տներ են կառուցվում

2 անձի վրաերթ Սևան-Երևան ավտոճանապարհին. դեպքին հաջորդել է ավտովթարը. կան տուժածներ

Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ, հստակ հայտնել, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 վիրավnր

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ՝ gxmcoin անվանումով․ ՆԳՆ

Բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքեր են գնել, պետությունը վճարում է վարկերի տոկոսները. Պապոյան

Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը. լուսանկարներ

Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա զինծառայության. տեսանյութ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Սպանություն Գեղարքունիքի մարզում. դանակահարված 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ողբերգական ավտովթար Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ

Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը

Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան

Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա

Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան

Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում

ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է

ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով

Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին