ՎՏԲ-Հայաստան բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելիմոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի  ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՎՏԲ-Հայաստան բանկի մամլո ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան բանկը պահպանում է իր դիրքերը ՀՀ բանկային շուկայում, շարունակում է մատուցել ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակները և կատարում է բոլոր պարտավորությունները հաճախորդների և գործընկերների նկատմամբ:

Բանկը շարունակում է աշխատել հաճախորդների հետ և ընդլայնում է իր ներկայությունը հանրապետության բանկային շուկայի առանցքային ոլորտներում: Ավելի քան 3 հազ․ ընկերությունների աշխատակիցներ ստանում են աշխատավարձ ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերով, ինչի շնորհիվ օգտվում են բանկի հիմնական մանրածախ պրոդուկտներից արտոնյալ պայմաններով:

Սպառողական վարկավորման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը համագործակցում է երկրի ավելի քան 600 մանրածախ վաճառքի կետերի հետ: Բանկն ընդլայնում է համագործակցությունն ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ, ինչի շնորհիվ վարկառուները ստանում են հատուկ պայմաններ վարկով բնակարաններ և ավտոմեքենաներ ձեռք բերելիս:

ՎՏԲ-Հայաստան բանկի ֆիզիկական անձ հաճախորդների կողմից առավել պահանջված վարկատեսակներից է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը, որի շրջանակներում բանկը շահավետ առաջարկներ է մշակում հաճախորդներիայդխմբի համար:

«Այժմ բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրներն են բիզնես գործընթացների օպտիմալացումը և հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը: Այդ կապակցությամբ  որոշում է կայացվել մանրածախ վարկային պորտֆելի մի մասը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ:

Այս նորարարության շրջանակներում բանկը նախատեսում է թողարկել բարձր տեխնոլոգիական գործիքներ, ներգրավել հաճախորդների նոր սեգմենտներ և ամրապնդել իր մրցակցային դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատանքներ է տանում «Мир» и UnionPay» վճարային քարտերի թողարկման ուղղությամբ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ  Իվան Տելեգինը:

ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից փոխանցված ֆիզիկական անձանց  վարկային պայմանագրերի մասով վճարումների ընդունումը և ամբողջական սպասարկումը 2022թ․ մարտի 28-ից կիրականացվի Արդշինբանկում։ Բանկի հաճախորդները, ում պայմանագրերը կտեղափոխվեն Արդշինբանկ, կտեղեկացվեն տեղափոխման գործընթացի վերաբերյալ SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով:

Պայմանագրով սահմանված պայմանները, ներառյալ տոկոսադրույքը, վարկի ժամկետը և վարկի այլ հիմնական պայմանները ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների համար մնում են անփոփոխ  և պահպանում են իրենց իրավական ուժը:

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան բանկի կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2021 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ