Եթե չկա աջակցությունը մերժելու հիմք, ապա անպայման տրվում է. 1335 անձ արդեն ստացել է երրորդ երեխայի ամսական վճարը

2022 թվականի հունվարի մեկից ՀՀ-ում երրորդ ու հաջորդ երեխաների ծնվելու դեպքում ամսեկան 50 հազար դրամի չափով ընտանիքը ստանում է աջակցություն:

Ծրագրից օգտվելու համար հիմնական պայմաններից մեկն այն է, որ ծնողները, երեխաները բնակության համար պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում: Կարևոր է նաև, որ աջակցություն ստանալու դիմումի օրվանից նրանք գտնվեն Հայաստանում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ աջակցություն ստանալու դիմումը ընտանիքը կարող է թղթային տարբերակով ներկայացնել միասնական սոցիալական ծառայության  տարածքային կենտրոն: Կարող են դիմել նաև էլեկտրոնային տարբերակով, սակայն ոչ բոլորը.

«Առցանց դիմում չեն կարող ներկայացնել այն քաղաքացիները, որոնց կամ իրենց երեխայի անձը հաստատող փաստաթուղթը օտարերկրյա է, և մեր տեղեկատվական շտեմարանով անձին նույնականացնել հնարավոր չի լինի: Անձը պետք է նույնականացման համար ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր: Ընտանիքում մյուս երեխաների սերման փաստը ևս ՀՀ-ի ծննդյան վկայական չէ, այլ դատական ակտ կամ օտարերկրյա պետության կողմից տրամադրված փաստաթուղթ»:

Ամսական 50 հազար դրամի աջակցության համար այս պահի դրությամբ առկա է 1335 ընդունված դիմում: Դիմում գրելուց 10 օր հետո է որոշում կայացվում՝ տա՞լ ընտանիքին աջակցությունը, թե՞ ոչ:

«Երբ աջակցությունը նշանակվում է, այն իրականացվում է բանկերի միջոցով, բացառապես անկանխիկ եղանակով: Անձը կարող է ընտրել այն բանկը, որտեղից ինքը ցանկանում է ստանալ գումարը: Ծառայությունը տվյալ բանկ է ուղարկում անձի տվյալները, և միասնական սոցիալական ծառայության տվյալների հիման վրա բանկը հաշիվ է բացում ու քաղաքացուն տրամադրում անվճար բանկային քարտ»,- նշեց Միքայելյանը:

Աջակցության ծրագրից ընտանիքն օգտվում է այնքան ժամանակ՝ մինչև լրանում է երեխայի 6 տարեկանը: Մասնագետը բացատրեց՝ աջակցությունը կարող է չտրամադրվել ընտանիքին, երբ երեխան ՀՀ-ի հաշվառումից դուրս է եկել, դադարել է նրա կամ ընտանիքի քաղաքացիությունը ՀՀ-ում: Կարող է դադարել նաև, երբ ծնողն է մահանում, կամ երբ երեխաները հայտնվում են մանկատանը կամ մնում են առանց ծնողական խնամքի:

Նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետը ներկայացրեց նաև, թե էլ ո՞ր դեպքում կարող է մերժվել անձի դիմումը:

«Օրինակ՝ երբ քաղաքացին դիմում է առցանց տարբերակով ու ինչ-որ փաստաթղթեր պակաս է ներկայացնում, կամ դիմումը ներկայացնելու ընթացքում պարզվում է, որ ընտանիքի երեխան կամ ծնողը ՀՀ-ում չեն գտնվում կամ երեխաների փաստաթղթերը չեն ներկայացնում: Կարող է պարզվել նաև, որ երեխաներից մեկը գտնվում է մանկատանը»,- նշեց Միքայելյանը:

Անձը պետք է նաև տարեկան մեկ անգամ ներկայանա բանկ և հայտարարություն ստորագրի, որ ինքը գտնվում է Հայաստանում: Չստորագրվելու դեպքում վճարումը դադարեցվում է: Ծնողը վեց ամիս ժամանակ ունի, որպեսզի ներկայանա բանկ, ստորագրի, որից հետո նորից կվերականգնվի աջակցություն ստանալու կարգը:

Նախարարության ներկայացուցիչը շեշտեց՝ եթե չկա որևէ հիմք անձին աջակցություն չտրամադրելու համար, ապա նա անպայման կստանա դա:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2549 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը