Կնոջս առողջականի մասին կատակը անընդունելի է. Սմիթը ներողություն է խնդրել «Օսկարում» Ռոքիին հարվածելու համար

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը ինստագրամյան իր էջի միջոցով ներողություն է խնդրել  երեկ «Օսկարի» ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Դերասանը մրցանակաբաշխության ժամանակ հարվածել էր ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքին, որը կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի՝ գլխի մազերը սափրած լինելու հետ կապված:

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ թունավոր է ու կործանարար։ Երեկ գիշերվա իմ պահվածքը մրցանակաբաշխության ընթացքում անընդունելի է և աններելի»,- գրել է Սմիթը ինստագրամյան իր հրապարակման մեջ՝ շարունակելով. «Կատակը իմ աշխատանքի մի մասն է, բայց այլ է, երբ դու լսում ես կատակ կապված քո կնոջ առողջական վիճակի մասին: Դա էր պատճառը, որ ես այն ընդունեցի շատ էմոցիոնալ»:

Դերասանը ներողություն է խնդրել կատակերգու Քրիսից՝ նշելով, որ ամաչում է իր գործողությունների համար:

«Սիրո ու բարության աշխարհում բռնությունը տեղ չունի: Ես ուզում եմ ներողություն  խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից ու բոլոր ներկաներից, ինչպես նաև՝ ամբողջ աշխարհի հանդիսատեսից»,- գրել է նա:  

Ուիլ Սմիթը հրապարակումը եզրափակել է՝ ներողություն խնդրելով Ուիլյամս ընտանիքից և «Ռիչարդ արքա» ֆիլմի ամբողջական կազմից․ ֆիլմը նրան «Օսկար» է բերել «Լավագույն դերասան» անվանակարգում։

Հիշեցնենք՝ «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բեմ դուրս եկած ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքը, որը պետք է մրցանակ հանձներ անվանակարգերից մեկում ճանաչված հաղթողին, կատակել էր Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի՝ դերերից մեկում գլխի մազերը սափրած լինելու հետ կապված: Դրանից հետո Սմիթը բարձրացել էր բեմ և ապտակել Ռոքին: Սկզբում բոլորին թվացել էր, թե բեմադրված տեսարան է, սակայն Սմիթը, վերադառնալով իր տեղը, նաև բարձրաձայն բղավել էր հաղորդավարի վրա՝ ասելով. «Չհամարձակվես կնոջս անունը տալ»:

Լրագրողի հետ զրույցում Քրիս Ռոքը, անդրադառնալով  տեղի ունեցածին, կրկին կատակել էր՝ ասելով. «Մենք կրքոտ մարդիկ ենք»:

Ջադա Փինքեթ Սմիթը երկար տարիներ է՝ հիվանդ է ալոպեցիա հիվանդությամբ, որն էլ մազաթափության պատճառն է: Տևական ժամանակ է՝ նա բուժում է ստանում հիվանդության դեմ: Նախկինում ամուսինները թաքցնում էին հիվանդության փաստը, սակայն մի քանի շաբաթ առաջ Սմիթի կինը հայտարարել է դրա մասին և նշել, որ չի պատրաստվում այլևս թաքցնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3526 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ