2016-ին Սերժ Սարգսյանը Արցախի հայության մայրաքաղաքը, որտեղ կենտրոնացված էր իշխանությունը, համարում էր Բաքուն

Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի հարցազրույցի այս հատվածի՝ «Մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Սա Սերժ Սարգսյանն ասել է 2016 թվականին՝ Կիսիլյովին տված հարցազրույցի ժամանակ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Գրառումը ամբողջական՝ ստորև.

««Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովուրդների ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականությանը, որովհետև տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի և ժողովրդի միջև, որը բնակվում է իր պատմական հայրենիքում»:

Առաջին հայացքից ուշագրավ է միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց պետք է ուշադիր լինել Սերժ Սարգսյանի այս նուրբ ձևակերպմանը՝ «ժողովուրդների ինքնորոշումը վերաբերում է մայրաքաղաքին և ժողովրդի միջև հարաբերություններին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում»։

Տարիներ շարունակ Արցախի հարցով բանակցություններում Սերժ Սարգսյանը ջանք չի խնայել լուծել Արցախի հիմնախնդիրը՝ հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա։ Իսկ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ինչպես ինքը՝ Սերժ Սարգսյանն է ասում, վերաբերում է մայրաքաղաքին և իր պատմական հայրենիքում բնակվող ժողովրդին։ Եվ եթե ժողովուրդը իր պատմական հայրենիքում բնակվող Արցախի հայությունն է, ապա, ըստ Սերժ Սարգսյանի, մայրաքաղաքը Բաքուն է, որտեղ կենտրոնացված էր իշխանությունը։ Եվ, ըստ Սերժ Սարգսյանի, հենց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով պետք է պարզվեին Արցախի հայության և Բաքվի միջև հարաբերությունները։

Փաստորեն 2016-ին Սերժ Սարգսյանը Արցախի հայության մայրաքաղաքը, որտեղ կենտրոնացված էր իշխանությունը, համարում էր Բաքուն, որի հետ Արցախի հայությունը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով պետք է պարզեր հարաբերությունները։

Գրառմանը կից Չախոյանը հրապարակել է հարցազրույցի այդ հատվածը:

Տպել
1912 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին