Երևան
12 °C
Այս տարվա երկրորդ կեսից Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում նախատեսվում է նոր տրանսպորտային միջոցների շահագործում:
Հայաստանում միջմարզային երթուղիների ընդհանուր համակարգի ներդրումը, սակայն, որոշակի խոչընդոտներով է ընթանում: Մարզերում մեկ օպերատորի կողմից կենտրոնացված սպասարկման համակարգի սպասված մեկնարկը ձգձգվում է բարդ ու ժամանակատար աշխատանքի եւ ինչ-որ տեղ արհեստածին խոչընդոտների պատճառներով: Դրան է նաեւ նպաստում համայնքների խոշորացումը, քանի որ գործընթացը դեռեւս վերջնական ավարտված չէ: Որոշ մարզերում էլ հավելյալ դժվարության ու մրցութային փուլերի ժամանակավոր սառեցմանն են հանգեցրել մրցույթին մասնակից եւ չհաղթած որոշ կազմակերպությունների իրավական դաշտ մտցնելու որոշումները:
Օրերս ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին: Նշենք, որ նախագծի քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ վերոնշյալ խնդրին:
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը էլ հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ հնարավոր չէ՞ խնդրին որոշակի արագացված տեմպերով լուծում տալ:
«Օրինակ՝ ինչո՞ւ պիտի մարզի բնակիչը 2-3 տարի սպասի, որ դատական հարցերը կարգավորվեն, նոր լուծում ստանա իր մարզի հասարակական տրանսպորտի խնդիրը: Ինչի՞ն սպասի, ինչքա՞ն սպասի բնակիչը: Ի՞նչ լուծում կառաջարկեք»,- մասնավորապես հարցադրում արեց Մանավազյանը: ՏԿԵ փոխնախարարն էլ նկատեց՝ նույն մտահոգություններն ինքն ունի, սակայն, երբ խնդիրը իրավական դաշտում է, ոչինչ անել հնարավոր չէ:
ՏԿԵ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Ռուզաննա Այվազյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում անդրադառնալով խնդրին՝ նշեց՝ այս պահին մեկ մարզ կա, որտեղ մրցույթ է կայացել, եւ հաղթող կազմակերպություն չի եղել:
«Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում հաղթող կազմակերպություն չունենք: Մրցույթին մասնակցած երկու կազմակերպություններն էլ յուրաքանչյուրն իր մասով չի ապահովել օրենսդրության պահանջները: Սակայն երկուսն էլ փաստացի բողոքարկել են դատարանի որոշումը»,- ասաց նա:
Այվազյանը նաեւ նկատեց՝ դատավարական գործընթացի ավարտից հետո կրկին մրցույթ կհայտարարվի, եւ արդեն հստակ կլինի, թե ո՞ր կազմակերպությունը կլինի փոխադրող:
«Արմավիր մարզի Վաղարշապատի տարածքում խնդիր չունենք: Փոխադրող կազմակերպություն ունենք արդեն: Կոտայքի մարզում ունենք հաղթող կազմակերպություն, այն արդեն ավտոբուսներ է ներկրել Հայաստան, վաղվանից դրանք երթուղի կմտնեն, կգործարկվեն: Նախատեսվում է՝ երթուղային ցանցն ավելի կմեծանա, կթարմացվի: Կոտայքի մարզի հետ կապված խնդիր չունենք»,- վստահեցրեց Ռուզաննա Այվազյանը:
Նաեւ հետաքրքրվեցինք, թե ընդհանուր առմամբ միասնական տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի տեմպերն ինչպե՞ս են գնահատվում, Այվազյանն ասաց. «Քանի որ նորություն է, եւ ամբողջ կանոնավոր ուղեւորափոխադրումները կազմակերպվել են մինչեւ հիմա 1-ական երթուղիներով, իսկ այժմ, քանի որ ամբողջ ցանցը սպասարկվելու է մեկ օպերատորի միջոցով, իհարկե, շատ ավելի բարդ է ընթանում»:
Այվազյանի խոսքով՝ համայնքների խոշորացմամբ պայմանավորված՝ վերանայվում են նաեւ չվացուցակները, մարզային ու միջմարզային երթուղիների ուղեգծերը: Նրա փոխանցմամբ՝ այն մարզերում, որտեղ դեռ մրցույթ չի հայտարարվել, ամենայն հավանականությամբ կհայտարարվի 1,5-2 ամիս հետո. «Աշխատանքներն են տարվում, դրանց ծավալը մեծ է: Հուսով ենք, որ կկարողանանք հնարավորինս արագ ապահովել մրցույթների ընթացքը»:
Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցած պարտվող կողմը ցավագին է տանում, քանի որ այն մեծ ներդրումների հետ է կապված: «Սակայն մենք բազմիցս ասել ենք, որ այդ նույն փոխադրող կազմակերպությունները կարող են մասնակցել մյուս մարզերի մրցույթներին, շտկելով թերություններն ու համապատասխանեցնելով դրանք նշված պայմաններին ու պահանջներին՝ կարողանան հաղթահարել: Այդ առումով որեւէ սահմանափակում չկա»,- ասաց նա:
Հարցադրմանը՝ դատավարական պրոցեսները որքանո՞վ են ազդել նախանշված ժամկետում ծրագիրն ավարտին հասցնելուն, Այվազյանը հայտնեց՝ բնականաբար, այդ գործընթացները կասեցրել եւ դանդաղեցրել են գործընթացը: Նախնական ժամկետները նախանշված են եղել 2022 թվականի ավարտ, սակայն ընթացող տեմպը հուշում է, որ չեն հասցնի. «Քանի որ դեռեւս համայնքների խոշորացման գործընթացը ամբողջովին չի ավարտվել որոշ մարզերում, դրանից էլ է կախված երթուղիների վերանայումը: Դա էլ է գործընթացը մի փոքր հետ գցում:
Այվազյանը նաեւ հայտնեց, որ մրցույթին մասնակից ընկերությունները հիմնականում տարիների փորձառություն ունեցող եւ նախկինում տարբեր երթուղիներ սպասարկող փոխադրողներ են. «Ոլորտը յուրօրինակ է, պատասխանատվությունը՝ մեծ, եւ, բնականաբար, նախապատվություն ենք տալիս դրանց, քանի որ իրենց համար ավելի հեշտ է գործընթացը կազմակերպել: Սակայն դրանք նախկինում մեկ-երկու երթուղի են սպասարկել, այժմ խոսքը մի ամբողջ համակարգի մասին է. մեծ ներդրումների ծավալ է ակնկալում: Բավականին խիստ է գնահատվում տրանսպորտային միջոցների որակը. պիտի թարմացնեն ամբողջովին»:
Այվազյանի փոխանցմամբ՝ 2018 թվականից իրականացվում է շատ մեծ ծրագիր, որի արդյունքը քաղաքացիներն ամենաուշը եկող տարի կտեսնեն: Արդեն կա մշակած ծրագրային համակարգ, որի միջոցով կկարողանան ապահովել ինտերակտիվ քարտեզի պահանջը. բջջային հավելվածով մարդիկ կկարողանան տեսնել, թե իրենց տրանսպորտային միջոցը որտե՞ղ է, ո՞ւր է հասել:
«Ծրագիրը պատրաստ է, սակայն այդ հավելվածը եւս կգործարկվի, երբ բոլոր մարզերում արդեն շահագործման հանձնվի նոր տրանսպորտային շարժակազմը»,- հայտնեց Այվազյանը: Հարցին՝ վճարման համակարգն ինչպե՞ս է լինելու, արդյոք մայրաքաղաքի տրանսպորտի նմա՞ն կլինի, Այվազյանը նշեց, որ նման պահանջ չկա սահմանված, փոխադրողը կորոշի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT