Երևան
12 °C
Հայաստանի չափահաս բնակչության 35 տոկոսը սնվելիս հաճախ աղ է ավելացնում սննդին, 71 տոկոսն էլ տանը ճաշ պատրաստելիս է չարաշահում աղի օգտագործումը: Մասնագետները շեշտում են՝ մարդու օրգանիզմի համար օրական անհրաժեշտ չափաբաժինը 5 գրամն է: Մեր երկրում այդ ցուցանիշը կրկնակի ավելի է:
Աղի շատ օգտագործումը դադարեցնելու և դրա հետևանքով առաջացած առողջական խնդիրները կանխարգելելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային քննարկման Է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում, եթե առանց հաճախորդի պահանջի աղամանը դրվի սեղանին, տնտեսվարողը կտուգանվի:
Գերատեսչության առաջ բերած նոր ռեֆորմը թերևս հումորի թեմա դարձավ, և դրա վերաբերյալ անլուրջ վերաբերմունք ձևավորվեց: Կառավարության նիստերից մեկի ժամանակ հարցին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետը:
«Մենք չենք գնահատել, ու ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենալու մեր հանրային առողջության վրա: Երբ ծխելու կամ աղի օգտագործման չափանիշով բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ և պետական բյուջեի ծախսերով չենք կարողանում մեր երկրի քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ»,- նկատել էր Կառավարության ղեկավարը:
Օրենսդրական նախաձեռնությունը դեռևս նախագիծ է, սակայն այն դեռ Կառավարության քննարկմանը չի ներկայացվել: Այնուամենայնիվ, հանրային սննդի որոշ կետեր արդեն իսկ սկսել են աղը սեղանին չդնել, և այն մոտեցնել միայն այն ժամանակ, երբ հաճախորդն է պահանջում:
ՀՀ Ազգային պատգամավոր, մանկաբույժ, բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու Նարեկ Զեյնալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ գուցե հանրային վայրերի պատասխանատուներն են որոշել չդնել և հետևել նախագծի պահանջներին: «Ընկալումն այնպես է եղել, թե նախագիծը գործունեության մեջ է դրված, և օրենք է արդեն: Սակայն նման օրենք դեռևս չկա: Սա ընդամենը նախագիծ է, որը նախարարությունն է շրջանառության մեջ դրել, Ազգային Ժողովն էլ այն դեռ չի քննարկել: Նախագիծը դեռ պետք է քննարկվի Կառավարությունում, անցնի բոլոր ընթացակարգերով»,- պարզաբանեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս նախագծով նախարարությունը նպատակ ունի վարքագծային փոփոխություն մտցնել բնակչության շրջանում, որպեսզի աղի օգտագործման չափանիշները մարդիկ չգերազանցեն: Զեյնալյանը կարծում է՝ դրան կարելի է նաև այլ մեթոդներով հասնել. «Կարծում եմ՝ կարելի է նաև սոցիալական գովազդների միջոցով անել, քարոզչություն տանել այդ ուղղությամբ, մինչև որ անհրաժեշտ կլինի նման սահմանափակում մտցնելը»:
Պատգամավորի խոսքով՝ նաև վաղ է գնահատական տալ, թե նախագիծը, որը հետագայում գուցե օրենք դառնա, ինչ ազդեցություն կունենա հանրային առողջության վրա:
Նախագծին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ աղի օգտագործման մեր օրական չափաբաժինը շատ է, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների և հիվանդության բեռի ավելացմանը:
«Մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառման սահմանափակումը խթանող ծրագրերը, թե՛ ծխախոտի դեմ պայքարը։ Նորից կրկնեմ՝ մենք որևէ բան չենք արգելում, այլ փորձում ենք բերել վարքաբանական փոփոխություններ, և երբեմն մարդը, չանդրադառնալով սովորություններին, չի էլ նկատում, որ օգտագործում է չափից շատ շաքար, աղ և այլն»,- ասել էր առողջապահական գերատեսչության ղեկավարը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT