Երևան
12 °C
100-ամյա պատմության մեջ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջ անգամ կին ռեկտոր ունի: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, որը նաև բուհի երկարամյա պրոռեկտորն է եղել, միաձայն ընտրվեց մարտի 19:
Սրբուհի Գևորգյանի հետ «Հայկական ժամանակ»-ի ծավալուն հարցազրույցը՝ ստորև.
- Տիկին Գևորգյան, ՀՊՄՀ-ի մեկ դարյա պատմության մեջ Դուք առաջին կին ղեկավարն եք: Հանգամանքը պարտավորեցնո՞ղ է Ձեզ համար, և, ըստ Ձեզ, ինչո՞ւ մինչ օրս համալսարանը կին ղեկավար չէր ունեցել:
- Անշուշտ, 100-ամյա մեր բուհն իր պատմության ընթացքում կին ռեկտոր չի ունեցել: Սակայն սա միայն մեր համալսարանին բնորոշ չէ: Բուհերում երկար տարիների ընթացքում հայր իշխանական տենդենցն է տիրել: Սակայն հիմա, բնականոն հասարակական զարգացումների, հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, կանանց ակտիվացման գործոնով պայմանավորված, արդեն այն ժամանակաշրջանն է, որ ղեկավարման առումով շատուշատ ոլորտներ վստահեցվում են կանանց: Մանկավարժական համալսարանն այդ առումով ևս բացառություն չէր:
- Արդյոք նախատեսո՞ւմ եք համակարգային փոփոխություններ համալսարանում: Եթե՝ այո, ապա ի՞նչ ծրագրեր ունեք, որպեսզի մանկավարժի մասնագիտությունն ավելի գրավիչ դառնա: Գաղտնիք չէ, որ բավականին մասնագիտությունների առումով տեղեր կան թափուր մնացած, իսկ դա էլ կապված է այն բանի հետ, որ այդ մասնագիտությունները ձեռք բերելու համար դիմորդներ չկան կամ քիչ են: Պատրաստվո՞ւմ եք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ տեղերը համալրվեն ուսանողներով, հետագայում՝ մասնագետներով:
- Ծրագրային փոփոխություններ, իհարկե, նախատեսվում են, և դրանք ունենալու են համակարգային բնույթ: Ընդհանուր առմամբ, մենք միտված ենք, որ այդ փոփոխությունները կտրուկ չլինեն, հենվեն լավագույն մանկավարժամեթոդական ավանդույթների վրա: Ուսուցչի մասնագիտությունը հետաքրքրիր պարադոքսի մեջ է. մի կողմից այն պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկում է, բայց մյուս կողմից էլ ուսուցչի անձին ու մասնագիտական կարողությանը մեծ ծավալով պահանջներ են դրվում:
Տեղեկատվական աղբյուրների առկայության հետ մեկտեղ ուսուցիչների մասնագիտությանը փոփոխություններ են սպասվում, սակայն դրանք պետք է լինեն հարմարվողական, որպեսզի ուսուցչի անձնային ու մասնագիտական որակները ճիշտ զարգանան: Մանկավարժական համալսարանը երեք հիմնական գործառույթ ունի. մասնագիտական կրթական ծրագրերի հարմարեցում կրթական նոր պահանջներին, գործող ուսուցիչների համակազմի վերազինում նոր մեթոդական գործիքակազմով, և երիտասարդներին, որոնք իրենց մասնագիտական նկրտումները կապել են Մանկավարժական համալսարանի հետ, հնարավոր արդի պահանջների որակավորում շնորհելու խնդիրը:
Յուրաքանչյուր ժամանակաշրջանում որոշակի մասնագիտություններ երիտասարդների շրջանում գրավչություն ունեն: Այստեղ նախ մոտիվացման հարցն է՝ ինչո՞ւ է նա նախապատվություն տալիս այդ մասնագիտությանը: Երկրորդը սոցիալ-տնտեսական գործոնի հետ է կապված: Այսօրվա մեր երիտասարդությունը գնում է Այ Թի ոլորտ, որտեղ աշխատելով՝ կարողանում է լուծել իր սոցիալ-տնտեսական գործոնները: Այնուամենայնիվ, մենք ունենք տենդենց, որ հեռակա համակարգում արդեն որոշակի պատկառելի տարիքով, կայացած մասնագիտությունների շրջանակում մարդիկ են դիմում: Նրանց հետ աշխատանքը դյուրին է ու արդյունավետ: Մարդը պետք է ունենա ներքին պատրաստակամություն և մոտիվացված լինի կրթության համակարգի նկատմամբ:
- Ինչ եք կարծում՝ կարիք կա՞ խստացնելու մանկավարժ դառնալու պահանջները: Այսօր ասես թե միտում է նկատվում, որ երիտասարդները, հիմնականում աղջիկները, կարծելով, թե մանկավարժական կրթություն ստանալը դյուրին է, բարդություններ չի ենթադրում, որոշում են «ուսուցիչ» աշխատել: Սա արդյոք խնդրահարույց չէ՞:
- Կարծրատիպ կա, այո՛, որ մանկավարժի մասնագիտությունը հեշտ է, սակայն սա ամենաբարդ մասնագիտությունների թվին է պատկանում: Միգուցե դրանով է պայմանավորված, որ հասարակական որոշակի շերտի կողմից մշտական քննադատություն է ուղղվում համալսարանին, ուսուցչին:
Համայն աշխարհում կրթության վերաբերյալ տեսլականը փոխվում է, օրինակ՝ ԱՄՆ-ում կրթության ոլորտում հիմնարար առարկաներից մեկն անձի հոգեբանությունն է ու ինտելեկտը: Դու չես կարող գործ ունենալ սերնդի ներկայացուցչի հետ՝ առանց հաշվի առնելու տարիքային առանձնահատկությունները, հուզական դրսևորման առանձնահատկությունը, որոնց իմացության ներքո դու կարող ես պատրաստել նյութի բովանդակությունը:
Ինֆորմացիան վերլուծելը, դա փոխանցելը, ինչ ծավալի նյութ մատուցելու հարցը, դասի հանդեպ ուշադրության դոմինանտության պահպանումն այն պահանջներն են, որին պետք է տիրապետի ու հմտորեն դրսևորի այսօրվա մանկավարժը: Մենք չափից ավելի շատ ենք բաց թողել հոգեբանական ներազդման դաշտը, որովհետև համապատասխան մթնոլորտի ձևավորումը նույնքան այսօրվա ուսուցչի պարտականությունն է: Որքանով կարող է ուսուցիչը ստեղծել բարոյահոգեբանական մթնոլորտ, այդքանով արժեքավոր է, այն հենքը, որի միջոցով նա կարող է փոխանցել գիտելիքը: Եթե չկա սեր դեպի իր մասնագիտությունն ու երեխաները որպես գլխավոր մոտիվացիա, ուսուցչի մասնագիտության վերաբերյալ կարծրատիպերը կշարունակեն մնալ:
- Գործարկվեց կամավոր ատեստավորումը, որի արդյունքներից հետո կասկածի տակ դրվեցին ուսուցչի մասնագիտական կարողությունները, իսկ մանկավարժի մասնագիտությունները մեծ մասամբ սովորում են հենց ՀՊՄՀ-ում: Ասում են, թե այսօր լավ ուսուցիչներ չունենք: Ըստ Ձեզ՝ ո՞րն է եղել Մանկավարժական համալսարանի թերացումն այս դեպքում, և ի՞նչ քայլեր եք որպես ռեկտոր պատրաստվում կատարել այս ուղղությամբ:
- Այսօր որդեգրված են միջոցառումներ, որոնք միտված են՝ մանկավարժամեթոդական հոգեբանական և գիտահետազոտական առումով զարգացնելու ուսուցչի կարողությունները: Համալսարանը վերազինում է իր մանկավարժահոգեբանական համակազմը և համապատասխան ունակություններն ու հմտությունները զարգացնելու խնդիր է դնում իր առջև, որոնք պետք է բարելավեն ուսուցչի կարողությունները:
Մանկավարժական համալսարանը սերտացրել է իր գործունեությունը լիազոր մարմնի հետ, որի արդյունքում այդ գործընթացի կազմակերպումը մենք նաև վերցնում ենք մեր պատասխանատվության ներքո: Կամավոր ատեստավորման առաջին փուլում եղած քննադատությունները շատ ավելի քիչ կլինեն երկրորդ փուլի ընթացքում: Երկրորդ փուլի ժամանակ հնարավոր կլինի խուսափել այն ռիսկերից, որ կար առաջինի դեպքում:
Մանկավարժական համալսարանը զուգահեռաբար գնում է որակի կազմակերպման գործընթացների զարգացման ճանապարհով, որը պետք է ապահովի մի կողմից ծրագրային փոփոխությունը, մյուս կողմից՝ որակական հենքը: Արդեն որոշակի վերլուծություններ կան եղած փորձի հիման վրա, որոնք վերաբերում են չափորոշիչներին. մեզ հնարավորություն կտան կողմնորոշվելու այն մասնագիտական անհրաժեշտ աշխատանքների գործընթացների կազմակերպմամբ, որը ենթադրում է առարկայի մեթոդիկային ու դրա դասավանդմանը: Ես լիահույս եմ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան ատեստավորման նոր կարգով, կբարձրացնեն մանկավարժի մասնագիտական որակները:
- Շատ է համեմատական անցկացվում, որ այսօրվա ուսուցիչները, այսինքն՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք գնում են դպրոցներ, էականորեն տարբերվում են նախորդ սերնդի ուսուցիչներից: Ըստ Ձեզ՝ ո՞րն է տարբերությունն այժմյան ուսուցիչների և նախորդ սերնդի ներկայացուցիչների միջև:
- Պետք է նշեմ, որ չի կարող չլինել լավ ուսուցիչ: Համալսարանում և մասնագիտական ոլորտում մենք ունենք հաջողված մասնագետներ, որոնք փաստում են, որ մեր կրթական համակարգում կան իրենց մասնագիտությանը տիրապետող մանկավարժներ: Ես համամիտ չեմ լավ ուսուցիչ չունենալու կարծիքին: Այս հասարակության մեջ կան կարծրատիպեր, ու կան չարդարացված սպասումներ, որոնք միգուցե առանձին դեպքերում արդարացված դժգոհություններ են ուսուցչական գործունեության հետ կապված:
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում անցումը 12-ամյա կրթության հանգեցրեց նրան, որ ուսուցչի դասաժամերը 18-ից դարձան 22 ժամ: Լրացուցիչ բեռնվածությունը հանգեցրեց, որ անձն իր մասնագիտական կարողությունների շրջանակներում պատրաստվելու հնարավորություն չունեցավ: Ուսուցչի մոտ հուզական այրում տեղի ունեցավ: Պետք է ասել, որ ուսուցչի իմիջը հասարակության մեջ շատ է քննադատության ենթարկվում: Նոր փոփոխությունները կտան այս բոլոր հարցերի պատասխանները, որոնց սպասում են ուսուցիչները, աշակերտները և մեր հասարակությունը:
- Չվախենանք ասել, որ այժմ աշակերտները երբեմն չեն դրսևորում այն ակնածանքը, որը նախկինում կար ուսուցչի հանդեպ: Ինչո՞վ եք պայմանավորում սա:
- Բացարձակ պնդում չէի անի, թե աշակերտները չունեն այդ վերաբերմունքը, սակայն բնականոն փոփոխություններ են տեղի ունեցել սերունդների առումով: Հայաստանը չունի լայնածավալ հետազոտություն այս առումով, որոնք առկա են ամերիկյան դաշտում կամ ռուսական: Այստեղ հարց է դրվում՝ ո՞վ է այսօրվա աշակերտը, ինչպիսի՞ն է նրա սոցիալական վարքագիծը, հուզական ինտելեկտը, երեխան տեղեկատվական աղբյուրների ներազդման ընթացքում ինչպե՞ս է փոխվել, ուսուցման ի՞նչ նոր մեթոդներ են ի հայտ եկել: Մենք խոսում ենք կլիպային մտածողության ձևավորման մասին, որի մասին չէինք կարող խոսել 30 տարի առաջ: Հասարակություն ներմուծված փոփոխությունները ազդել են սերունդների որոշակի փոփոխությունների վրա: Երբ որ մենք համեմատում ենք նախորդ կրթության հետ, այնտեղ պետք է լիներ օրվա հերոսը, պատմության հերոսը, ո՞վ էր նա ու ի՞նչ արժեքներ էր ձևավորում, ո՞ւմ էր ցանկանում նմանվել աշակերտը: Հիմա սերունդը ազատականացված է, փոփոխվել են հասարակական պահանջների այն չափանիշները, որոնք եղել են:
Սերնդի փոփոխումը ենթադրում է ուսուցչի փոփոխություն, երբ որ մենք ունենք հոյակապ ուսուցչական համակարգ, որը շատ լավ երկխոսություն է վարում, բայց նա ունի որոշակի ավտորիտարիզմ: Ուսուցչի մասնագիտությունը բարդ է, քանի որ բարդ են հենքային բաղադրիչները, բարդ են իմացության, մեթոդիկաների տեսանկյունից: Հասարակությունը պետք է արժևորի ուսուցչի դերը, քանի որ նրանով են պայմանավորված ակադեմիական ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները:
- Պարբերաբար խոսակցություններ են պտտվում Մանկավարժական համալսարանի փակվելու վերաբերյալ: Այս խոսակցություններն ի՞նչ հիմք ունեն, որտեղի՞ց են դրանք ծնվում:
- Նման խոսակցությունները բացարձակապես աղերս չունեն մեր այսօրվա գործունեության հետ, քանի որ համալսարանը ձեռնարկել է բավականաչափ հետաքրքրիր մոտեցումներ: Այս պահի դրությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում ավելի շատ դիմորդների համալսարան ներգրավելու առումով: Մեր հասարակության մեջ ասեկոսեներ պարբերաբար լինում են: Միգուցե սա պայմանավորվում է ինչ-որ հաստատությունների միացման պրոցեսի հետ, բայց այս խնդիրը մենք չենք տեսնում: Լիահույս ենք, որ 100-ամյա բուհը է՛լ ավելի գրավչություն կարող է ներկայացնել բոլորի համար՝ թե՛ որակական, թե՛ մասնագիտական ոլորտում: Այս խոսակցությունները եթե չվերջանան, ապա լուրջ մոտեցման չեն արժանանա: Մենք մեր ստեղծագործական ու մանկավարժական մոտեցումներով լի ենք դեպի մեր ապագան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT