Երևան
12 °C
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ (03.03.2022) գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Սարգսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2014 թ-ի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է հենց 2014-ին։
Բանկային հաշվի մնացորդի տեսքով 14 բանկերում (այդ թվում՝օտարերկրյա), որոնց հասցեները պաշտպանված են, նախկին նախագահը տարբեր արտարժույթներով դրամական միջոցներ է հայտարարագրել, մասնավորապես՝ 9 մլն 945 հազար 200 ՀՀ դրամ, 59 հազար 989 ԱՄՆ դոլար, 128 հազար 633 եվրո, 200 հազար 815 ռուսական ռուբլի, 10 հազար 598 ֆունտ սթեռլինգ, 101 հազար 339 ԱՄՆ դոլար, 2 մլն 529 հազար 37 ՀՀ դրամ, 125 հազար 834 ԱՄՆ դոլար, 61 հազար 241 եվրո, 4 մլն 929 հազար 912 ՀՀ դրամ, 64 ֆունտ սթեռլինգ, 34 հազար 975 ֆունտ սթեռլինգ, 47 հազար 398 եվրո, 312 հազար 330 ԱՄՆ դոլար։
Որպես կանխիկ դրամական միջոց Սարգսյանը հայտարարագրել է
3 հազար եվրո և 2 մլն դրամ։
Որպես եկամուտ նախկին նախագահը հայտարարագրել է նախագահի աշխատավարձը՝ 1 մլն 30 հազար 12 դրամ։ Իսկ որպես անշարժ գույք Սարգսյանը միանձնյա սեփականության իրավունքով պատկանող մեկ անհատական՝ հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով, բնակելի տուն է հայտարարագրել։
ՀՀ 4-րդ նախագահի ծախսերի հայտարարագիրն էլ ունի հետևյալ պատկերը՝ 10 հազար 751 ֆունտ սթեռլինգ, 4 հազար 308 ֆունտ սթեռլինգ, 5 հազար եվրո։ Միանվագ ծախսերի, որոնք գերազանցում են 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի բովանդակությունը պաշտպանված է, այսինքն՝ հայտնի չէ, թե ինչի՞ վրա է նախկին նախագահը այդ միջոցները ծախսել։
Որպես միայն հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս՝ Սարգսյանը հայտարարագրել է 2 մլն 125 հազար 940 դրամ։
Արմեն Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը, որպես փոխկապակցված անձ հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևան քաղաքում՝ Արաբկիրում։
Որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2006 թ․ արտադրության CADILLAC մարդատար տրանսպորտային միջոց, որը Ն․ Սարգսյանը գնել է 2014 թ-ին: 2007 թ-ի արտադրության BENTLEY, որը գնել է 2013 թ-ին: 2013-ին թողարկված HONDA, որ գնվել է նույն տարում։
Որպես բանկային հաշիվների մնացորդ (բացառությամբ ավանդների) նախկին նախագահի տիկինը հայտարարագրել է 69 հազար 640 ֆունտ սթեռլինգ, 47 հազար 398 եվրո, 312 հազար 330 ԱՄՆ դոլար։ Երեք տարբեր բանկերի հասցեները, ինչպես նաև դրանցում պահվող գումարների ծագման աղբյուրը պաշտպանված են։
Որպես կանխիկ դրամ տիկին Սարգսյանը հայտարարագրել է 3 հազար եվրո։ Նախագահի տիկինը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։
Ո՛չ Արմեն Սարգսյանը, ո՛չ էլ նրա տիկինը էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ չեն հայտարարագրել։
Հատկանշական է, որ տիկին Սարգսյանը, 2013 թ-ից սկսած, հայտարարագրել է իր ունեցվածքը, սակայն ո՛չ 2013 թ-ի, ո՛չ էլ հետագա տարիների հայտարարագրերում 2022 թ․ հայտարարագրում ներկայացված տրանսպորտային միջոցները հայտարարագրված չեն։ Մինչդեռ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի կարգավիճակում ներկայացված հայտարարագրում նշված է, որ նախկին դեսպանը RANGE ROVER 4.4 L V8 է գնել 70 հազար ֆունտ սթեռլինգով, որը, ենթադրելի է, նույն՝ 2022 թ-ին պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագրում նշված մեքենան է։ Նկատենք, որ Ն․ Սարգսյանը 2018-ին, երբ ամուսինը ստանձնել էր ՀՀ նախագահի պաշտոնը, իր տարեկան հայտարարագրում նշել էր միայն դրամական միջոցների մասին, որոնք տարեսկզբին կազմել էին 710 հազար եվրո, տարեվերջում՝ 680 հազար եվրո։
Հարկ է նշել մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելիս՝ 2013 թ․ ներկայացված հայտարարագրում 3 անհատական բնակելի տուն է հայտարարագրել, 2 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում։ Հիշյալ 5 անշարժ գույքի գտնվելու վայրը պաշտպանված է։ Սարգսյանի՝ հետագա տարիներին ներկայացված հայտարարագրերում, սակայն, բնակելի տներից կամ բնակարաններից որևէ մեկի օտարման մասին նշում չկա։ Մինչդեռ 2019 թ․ հայտարարագրում նշված է, որ Սարգսյանին միանձնյա սեփականությամբ պատկանում է ոչ թե 5, այլ 3 անշարժ գույք՝ 2 անհատական բնակելի տուն և 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում։ Բոլոր 3 բնակարաններն էլ գտնվում են Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում։ Անհատական բնակելի տներից մեկը Սարգսյանը որպես ժառանգություն ստացել է 2010-ին, մյուսը՝ գնել 2008-ին, իսկ բնակելի տունը ձեռք է բերել այլ եղանակով, որի մասին նշված չէ։
Թե ի՞նչ է եղել 2013-ին հայտարարագրված մյուս երկու 2 բնակարանների հետ, հայտարարագրերից պարզ չի դառնում։ 2020 թ․ հայտարարագրում որպես անշարժ գույք տարեսկզբին նախկին նախագահը կրկին հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն և 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, տարեվերջին՝ 2 անհատական բնակելի տուն։ Ենթադրաբար բնակարանն օտարվել է, մինչդեռ օտարումից ստացված եկամուտը Սարգսյանի եկամուտների ցանկում նշված չէ։
Որպես եկամուտ նշված է նախագահականից ստացած աշխատավարձը և որպես այլ եկամուտ՝ ՎՏԲ բանկից ստացած 116 հազար 132 դրամը։ 2020 թ․ տարեսկզբում որպես կանխիկ գումար Սարգսյանը հայտարարագրել է 45 հազար եվրո, տարեվերջին՝ 105 հազար եվրո, որի ծագման աղբյուրը ևս պաշտպանված է։
Ն․ Սարգսյանն իր հերթին համատեղ սեփականությամբ իրեն պատկանող՝ Արաբկիրում գտնվող 1 բնակելի տուն է հայտարարագրել 2019-ին, որը որպես ժառանգություն ստացել է 2008 թ-ին։ Նույն անշարժ գույքը տիկին Սարգսյանը հայտարարագրել է նաև 2020-ին՝ որպես արդեն միանձնյա սեփականություն։ Իսկ 2022 թ. հայտարարագրում, ինչպես արդեն վերը նշեցինք, հիշյալ գույքը վերստին նշված է որպես համատեղ սեփականություն։
Ա․ Սարգսյանի և նրա տիկնոջ 2021 թ-ի հայտարարագրերը, նկատենք, առկա չեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք՝ «Հետք»-ն իր նախորդ տարվա հրապարակումներից մեկում նշել էր, որ Արմեն Սարգսյանին փոխկապակցված ֆրանսիական «VH Estate» ընկերությունը 2010 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերի հարևանությամբ 7,5 մլն եվրո ընդհանուր արժեքով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել: 2010-2019 թթ. «VH Estate»-ի տնօրենը, ըստ պարբերականի, եղել է հենց Արմեն Սարգսյանը:
Պարբերականի հարցմանն ի պատասխան՝ 2021 թ. հուլիսին նախագահական աշխատակազմից հայտնել էին, որ «VH Estate»-ը չի զբաղվել և չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն: Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել նաև ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել վերջինս նախագահի մասին հիշյալ հրապարակումից հետո: ԿԿՀ-ից հայտնել էին, որ նախնական վերլուծության արդյունքում առաջացել էին պարզաբանման ենթակա հարցեր, որոնք այս տարվա հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել էին Ա. Սարգսյանին: Վերջինս պատասխանել էր հունվարի 24-ին: Նկատենք, որ դրա նախորդ օրը նախագահը հայտարարել էր իր հրաժարականի մասին:
Հանձնաժողովին Սարգսյանը հայտնել էր, որ ինքը «VH Estate»-ում հասարակական հիմունքներով տնօրեն է եղել մինչև 2018 թ.: «Սա կարևոր է նրանով, որ մինչև 2018 թ. ներառյալ հայտարարագրերը ներկայացվում էին հին ձևանմուշով, որտեղ նշում չէր արվում տվյալ անձի կողմից ոչ առեւտրային կազմակերպություններին անդամակցելու և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված լինելու մասին:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց հունվարի 23-ին։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT