Մեր հայրենակիցներից շատերը դուրս են եկել Ուկրաինայից, գտնվում են երրորդ երկրներում, որոշներն արդեն ՀՀ-ում են. Ալեքսանյան

Երկու շաբաթից ավելի է, ինչ ընթանում են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները: Այս ընթացքում Ուկրաինան, ըստ ՄԱԿ-ի տվյալների, լքել է ավելի քան երեք միլիոն մարդ:

Երկրից դուրս գալացողների շարքերում կան նաև հայեր՝ թե՛ ՀՀ քաղաքացիներ, թե՛ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցողներ: ՀՀ քաղաքացիները 15 օր իրավունք ունեն մնալու Եվրոպական միության երկրներում՝ պայմանով Հայաստան վերադառնալու: Որոշ երկրներ անգամ 4-5 օր են թողնում:

Այս ընթացքում հայ մի քանի ընտանիքներ արդեն կարողացել են գալ Հայաստան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը:  

«Ուկրաինայի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով արդեն ունենք վերադարձած ընտանիքներ, որոնք Ուկրաինայից սահմանահատումով անցել են Մոլդովա, Սլովակիա, Լեհաստան, Ռումինիա և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո տեղափոխվել Հայաստան: Նշեմ, որ մեր հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Ուկրաինայից և երկրորդ երկրներում են գտնվում»,- ասաց Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ մեր հայրենակիցներից ավելի քչերն են Ուկրաինան լքելիս ժամանակավոր ապաստան գտնում Սլովակիայում, Հունգարիայում: Շատ են Մոլդովա, Լեհաստան, Ռումինիա մեկնողները, որտեղ ավելի շատ հաստատվել են հենց ՀՀ քաղաքացիություն ունեցողները:

Իսկ թե որքա՞ն մարդ է մինչ օրս վերադարձել Հայաստան, Ալեքսանյանը նշեց, որ թվեր հայտնել չեն կարող, քանի որ վերադարձող քաղաքացիները դիմում են նաև դիվանագիտական ծառայություններին: «Օդային ճանապարհով ՀՀ հնարավոր է գալ Վարշավայով, Վիեննայով, Բուդապեշտով և Բուխարեստով: Ամբողջական տվյալներ կարող է տրամադրել Սահմանապահ ծառայությունը: Մեր քաղաքացիներից շատերն էլ իրենց սեփական ավտոմեքենաներով ցամաքային ճանապարհով կարող են գալ՝ Ռումինիայի սահմանը հատելով, ապա՝ Թուրքիայով, Վրաստանով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա:

Վերադառնալով հայրենիք՝ մեր հայրենակիցները, եթե ունեն կարիքավորության աստիճան կամ այլ խնդիրներ, պետք է դիմեն համապատասխան նախարարություն: Իսկ ազգությամբ հայ, բայց Ուկրաինայի քաղաքացիություն ունեցողները ստանում են նախ կարգավիճակ, հետո, օրինակ, այն աջակցությունը, որը որպես փախստական կստանային Լեհաստանում կամ այլ երկրում:

Հայրենադարձության հարցերի պատասխանատուի խոսքով՝ կան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք դեռևս պատրաստ չեն դուրս գալ Ուկրաինայից, անգամ եթե գտնվում են թեժ կետերում: Նրանք չեն ցանկանում լքել երկիրը տարբեր պատճառներով. «Օրինակ՝ չեն ուզում լքել տունը, ունեցվածքը, նախընտրում են սպասել: Կամ լինում է, որ ընտանիքի որոշ անդամներ զորակոչի ենթակա են կամ բանակում են գտնվում կամ էլ տարիքն այնպես է, որ չեն կարող ռազմական գործողությունների ժամանակ լքել երկիրը»:

Ըստ զրուցակցի՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրները հնարավոր է եղել կարգավորել հենց կոնֆլիկտի սկզբնական շրջանում: Օրինակ՝ Դոնբասում դա իրականացվել է Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով: Ամբողջ Ուկրաինայում քաղաքացիները իրենց փաստաթղթերը կարող էին կարգավորել Օդեսայում գտնվող ՀՀ հյուպատոսության և Կիևում դեսպանության միջոցով:

«Հարցը նաև հեշտացավ, քանի որ ԵՄ երկրները սահմանային անցակետը թույլատրում էին անցնել ոչ լիարժեք փաստաթղթերի պարագայում, և արդեն ԵՄ տարածք մտած մեր հայրենակիցները կարող էին ՀՀ դեսպանատների միջոցով վերադարձի թուղթ ստանալ կամ կարգավորել փաստաթղթերը: Կարող են նաև ՀՀ ԱԳՆ կայքէջի միջոցով լուծել խնդիրները՝ էլեկտրոնային տարբերակով փորձել հարթել փաստաթղթերի հարցը»,- հավելեց Ալեքսանյանը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2247 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ