Եթե տնտեսավարողը գնի դա, կթանկացնի վառելիքը. Աղազարյանը՝ գազաբենզալցակայաններում վերահսկող սարքերի տեղադրման մասին

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով գազաբենզալցակայաններին պարտադրվում է բաշխիչ աշխատանքներում ստուգող սարք տեղադրել՝ թերլցումները բացառելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը հայտնեց, որ հաշվի առնելով նախարարություն պարբերաբար ստացվող բողոքները թերլցումների վերաբերյալ՝ հնարավոր իրավական լուծում են առաջարկել: Նախագծով առաջարկվում է, որ բոլոր գազալցակայաններում և բենզալցակայաններում աշտարակների վրա տեղադրվեն սարքեր, որոնք կվերահսկեն լիցքավորման չափը, այլ պարամետրերը, որոնք անհրաժեշտ են լինելու՝ հասկանալու՝ տնտեսավարողը սպառողին փորձո՞ւմ է գցել մոլորության մեջ, թե՞ ոչ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց՝ օրենքի նախագիծն արդեն մեկ անգամ հետ են ուղարկել, քանի որ լրացումներ կատարելու կարիք է եղել:

«Երբ շփվում ենք քաղաքացիների հետ, բավականին շատ ահազանգեր ենք ստանում գանզաբենզալցակայաններում խախտումների վերաբերյալ: Կա նաև վիճակագրություն՝ 2018-ից հետո խախտումները շեշտակի ավելացել են: Տեսչական մարմնի ստուգումների արդյունքների համաձայն՝ ստուգված գազաբենզալցակայնների 60-70 տոկոսում խախտումներ են արձանագրվել: Խնդրի լուծման համար էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հատուկ սարքավորումներ տեղադրել»:

Աղազարյանի խոսքով՝ եթե այսպիսի որոշում է կայացվում, պետք է հաշվի առնել նաև տնտեսավորողի շահերը, այլ ոչ միայն սպառողի:

«Տնտեսավորողների մեջ շատերը, որոնք բարեխիղճ են աշխատում, այդ դեպքում ինչքանո՞վ է ճիշտ նրանց էլ ստիպել այդ սարքերից տեղադրել: Պետք է այս սարքերը տեղադրեն այն ընկերությունները, որոնք մի քանի անգամ տուգանվել են խախտումների պատճառով, ոչ թե բոլորը: Բացի դրանից՝ այդ սարքավորումների արժեքը բավականին թանկ է, սկսում է 150 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ՝ 1 կայանի համար: Եթե տնտեսավարողը պետք է գնի այդ սարքերը, դրա վրա գումար ծախսի, ապա կթանկացնի նաև վառելիքը: Ստացվում է՝ մենք ցանկանում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին, բայց արդյունքում հնարավոր է՝ հակառակ գործողությունը կատարենք»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ կա նաև մեկ հարց. արդյոք այդ սարքերը 100 տոկոսով կպաշտպանե՞ն սպառողներին, և տնտեսավարողները չե՞ն կարողանա այդ սարքի միջոցով էլ խաբել քաղաքացիներին:

«Գիտենք, որ մեր քաղաքացիները կարողանում են տարբեր սարքեր շրջանցել ինչ-որ ձևերով: Պետք է հասկանալ՝ շրջանցելու հնարավորություն լինելո՞ւ է, թե՞ ոչ: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հավանական արտադրողները երաշխավորում են, որ շրջանցել չի լինի այդ սարքերի ճշտությանը: Սակայն 100 տոկոսով վստահ լինել պետք չէ ու կոռեկտ էլ չէ: Եթե սարքը մարդն է սարքում, ինչպե՞ս կարող է այնպես ստացվել, որ միջամտելու հնարավորություն չգտնվի: Եթե կկարողանան այնպես հիմնավորել, որ իսկապես շատ քիչ է հնարավորությունը շրջանցելու, ապա կարելի է մտածել»,- ասաց Աղազարյանը:

Հարցին՝ տնտեսվարողների հետ քննարկումներ ունեցե՞լ են այս թեմայի շուրջ, նրանք ի՞նչ առաջարկներ ունեն, պատգամավորը նկատեց՝ նրանք կողմ են տուգանման մեխանիզմին. «Կարծում են, որ այս սարքերի կարիքը չկա, տուգանման համակարգի արդյունավետ աշխատանքը կարող է բերել չարաշահումների քչացման: Տեսչական մարմինները հետևողական են, ստուգումներ անում են, տուգանում են, բայց մեր բիզնեսմենները ձգտում են շատ գումար աշխատել և այդ պատճառով շրջանցում են արգելքները»:

Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ հենց տուգանքների սխեման պետք է շարունակի աշխատել, ոչ թե սարքերի տեղադրման:

«Ուղղակի պետք է տուգանային սխեման խստացվի, ընդհուպ՝ մինչև տնտեսավարողին աշխատելու հնարավորությունից զրկելը: Ես կողմնակից եմ խստացնելուն, որպեսզի մարդկանց խաբելը ձեռնտու չլինի: Երբ խստացումները շատանան, և տնտեսվարողը հասկանա, որ էլ ձեռնտու չէ մարդկանց խաբելը, էլ չի անի»,- եզրափակեց զրուցակիցը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2282 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի