Երևան
12 °C
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ:
Մասնակցելու պայմաններն են.
1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.
3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:
8. Դիմորդի (ծառայողի) տարիքը և ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ:
9. Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 606 տեղ, որից՝
1) 136 տեղը Տավուշի մարզի համար (95 տեղը արական սեռի, իսկ 41 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),
2) 115 տեղը Արագածոտնի մարզի համար (81 տեղը արական սեռի, իսկ 34 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),
3) 197 տեղը Կոտայքի մարզի համար (138 տեղը արական սեռի, իսկ 59 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),
4) 158 տեղը Գեղարքունիքի մարզի համար (111 տեղը արական սեռի, իսկ 47 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար):
10. Դիմորդները ծառայողները առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում նրանց չի թույլատրվի մասնակցել ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներին համապատասխան:
11. Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ, անձնագրի փոխարեն, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝պատճենով.
2) դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում).
3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով.
4) 4 լուսանկար (4x6 չափսի).
5) զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար).
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում՝ ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայականը և դրանց պատճենները, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում՝ նաև ամուսնության վկայականը.
7) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից.
8) «B» կարգի վարորդական վկայական՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում):
12. Դիմորդը դիմումի մեջ նշում է, թե ընդունելության սահմանված տեղերից կոնկրետ որ մարզի համար է մասնակցում մրցույթին: Դիմորդի կողմից դիմումի մեջ նշված մարզի հետագա փոփոխություն չի թույլատրվում: Եթե մրցույթի ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո առանձին մարզերի համար մնան թափուր տեղեր, ապա այդ տեղերը կհամալրեն այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր հարցազրույցի արդյունքներով ստացել են դրական որոշում, չեն անցել իրենց կողմից նշված մարզի տեղերի մրցույթով, սակայն սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն են հայտնել համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին):
13. Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Odnoklassniki և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:
14. Ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ՀՀ ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը: Ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերում նշված տեղեկությունները։
15. Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:
16. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
17. Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, Կրթահամալիրում ստուգումներին մասնակցելու համար ստուգման թերթը ստանալիս ընդունելություն-մրցույթի գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական Հայաստանի Հանրապետության դրամ (ընդհանուրը 3000 ՀՀ դրամ): Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:
18. Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:
19. Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:
20. Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.
1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը.
2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:
21. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
22. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
23. Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
24. Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
25. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
26. Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:
27. Հարցազրույցի ընթացքում հարցազրույցի հանձնաժողովն ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, բարեվարքությունը, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։
28. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:
29. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը:
30. Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝
1) ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,
2) ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր:
31. Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
32. Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
33. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
34. Ոստիկանության ծառայողը (անկախ նրանից, թե ուսումնառության համար ընդունվել է որպես քաղաքացիական անձ, թե որպես ծառայող) չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո՝
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
35. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ ՀՀ ոստիկանության պետի կամ կրթահամալիրի պետի հրամանով:
36. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:
37. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), սույն թվականի փետրվարի 28-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-16:00-ն:
38. Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն սույն թվականի փետրվարի 28-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ:
39. Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն սույն թվականի մայիսի 23-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ:
40. Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հետևյալ միջոցներով՝
1) ՀՀ արդարադատության նախարարություն՝ հեռ. +37410594012, էլ.փոստ [email protected],
2) ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ հեռ. +37410778033,
3) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Երկրաշարժ Սև ծովում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը
4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ
Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ
ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
Միհրան Հակոբյանին դարանակալել, հետապնդել են. բռնությունը նախապես է պլանավորվել. հայտնի է՝ ովքեր են իրականացրել
COP17-ը հանրային-մասնավոր համագործակցության արդյունավետ նոր մեխանիզմների ձևավորման հիանալի հնարավորություն է
Երբ և ինչպես պետք է քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից. տեսանյութ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ԲՏԱ փոխնախարարն ու Համաշխարհային բանկի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ի համար նախատեսվող նոր ծրագրի մշակումը
ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը ԼՏՕ փոխճանաչման ուղղությամբ
Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել
Երևանի համայնքային 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է
Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում. քննարկվել է Բրունների առաջիկա այցը Հայաստան
Տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ»-ը, որի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը
Կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր ընտրություն կազմակերպելու օնլայն հնարավորություն. ինչպես միանալ պահանջին
Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան
Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. ՀՀ նախագահի ելույթը
Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ
Պայթյուն Նորապատ գյուղում. կա տուժած
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին
ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան
Փաշինյանը Մոսկվայում այցելել է «Ատոմ» թանգարան, մասնակցել միջազգային կոնֆերանսի. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT