ՄԻՊ-ի մի շարք աշխատակիցներ դիմում են գրել Թաթոյանի պաշտոնավարման օրերին. ո՞ր հաստիքներն են թափուր մնացել կառույցում

Այսօր նորանշանակ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ կառույցի 20 աշխատակից հեռացել է։ «Կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք»,- ասաց Պաշտպանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գրիգորյանի օգնական Վարդուհի Ներսիսյանը հայտնեց, որ ազատման դիմումները աշխատակիցները ներկայացրել են Թաթոյանի՝ պաշտոնավարման ավարտից մի քանի օր առաջ: Հարցին՝ ո՞րն է եղել ազատման պատճառը, ՄԻՊ-ի օգնականը հայտնեց, որ դրանք անձնական են եղել:

Հարցին՝ Գրիգորյանի՝ ՄԻՊ-ի պաշտոնը ստանձնելու օրվանից հետո նույնպե՞ս եղել են ազատումներ, Ներսիսյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ազատումներ եղել են մինչ Գրիգորյանի նշանակումը՝ Թաթոյանի պաշտոնավարման վերջին օրերին»:

Նկատենք՝ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում հայտնել էր, որ ՄԻՊ-ում 50 տոկոսից պակաս համալրում կա այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին:

Արդյոք աշխատակիցների ազատումը և որոշ բաժիններում աշխատակիցների բացակայությունը չի՞ բերել կառույցի աշխատանքների խաթարման, Վարդուհի Ներսիսյանն ասաց. «ՄԻՊ-ի պաշտոնական կայքում արդեն կան տեղադրված հայտարարություններ թափուր հաստիքների վերաբերյալ: Դա շարունակական գործընթաց է լինելու: Հաջորդ շաբաթ թափուր հաստիքների ցուցակը կրկին կթարմացվի և կհամալրվի նոր պաշտոններով: Իսկ կաթվածահար լինելու մասով նկատեմ, որ աշխատակազմն ամեն բան անում է այս ուղղությամբ: Եղած ռեսուրսները կենտրոնացվում են տարբեր ուղղություններով, ինչը չի խանգարում աշխատանքի բնականոն հունին»:

Գրիգորյանի օգնականը նաև հայտնեց՝ բաժիններ կան այս պահին, որ ընդհանրապես չունեն աշխատակիցներ. «Օրինակ՝ Հանրային կապերի բաժինն է թափուր, մենք կայքում արդեն հրապարակել ենք հանրային կապերի բաժնի պետի և մասնագետների թափուր հաստիքների հայտարարությունները: Թափուր են նաև պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի, գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետի, ՄԻՊ-ի աշխատակազմի փորձագետի, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության գնումների առաջատար մասնագետի, Կանխարգելման ազգային մեխանիզմի բժիշկ փորձագետի և այլ պաշտոններ: Այս ցուցակը դեռևս համալրվելու է»:

Դիտարկմանը, որ Գրիգորյանը մի քանի օր է, ինչ ստանձնել է ՄԻՊ-ի պարտականությունները, հարցին արդյոք խնդիրներ առաջացե՞լ են աշխատակազմի հետ աշխատելու գործընթացում, Ներսիսյանը նկատեց՝ խնդիրներ չեն առաջանում. «Տիկին Գրիգորյանը ծանոթացել է թիմի հետ, բավականին բարեկամական հիմունքներով աշխատանք է ընթանում կառույցում»:

Հիշեցնենք, որ օրերս ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների՝ արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը: Քրիստիննե Գրիգորյանն այս պաշտոնը ստանձնեց փետրվարի 24-ին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուն էր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19837 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին