Վիգեն Սարգսյանը որեւէ կապ չունի Հայկազ Բաղմանյանի ազատման հետ. քաղաքագետ

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աղմկոտ պաշտոնանկության վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանին: 

- Պարոն Բաղդասարյան, ի՞նչ կասեք գեներալ Բաղմանյանի ազատման մասին, հնարավո՞ր է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:

- Ճիշտն ասած, չեմ կարող ասել, համենայնդեպս Հայաստանում նախադեպ չկա, որ այդպիսի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ քրեական հետապնդում լինի, այսինքն, եթե այդպիսի բան լինի, դա նախադեպ կդառնա: Ուրիշ բան, որ ինքը մի քիչ վատ տոնայնությամբ աշխատանքից ազատվեց:

- Եթե ինչպես նշվում է նա թերացել է աշխատանքում, ապա ինչպե՞ս է ստացվել, որ արժանացել է այդքան պարգեւների:

- Դա պետք է նրանց հարցնել, ովքեր ժամանակին նրան արժանացրել են այդ պարգեւներին:

- Պարոն Բաղդասարյան, 2013 թվականի հուլիսի 30-ին Հայկազ Բաղմանյանը հինգ տարի ժամկետով երկարաձգել է իր պայմանագիրը ՊՆ-ի հետ, ընդամենը մեկ տարի էր մնացել թոշակի անցնելու համար, այսքան հրատա՞պ էր ամեն ինչ:

- Ես հասկանում եմ, ուղղակի, մեզ մոտ, որ բարձրաստիճան զինվորական խոհանոցը փակ է, կարծում եմ, որ դա լուրջ բան էր եղել իշխանական վերնախավի ներսում, եւ ամենեւին պարտադիր չի, որ դա կապված լինի զինվորական գործի հետ: Հայկազ Բաղմանյանը նաեւ լուրջ բիզնեսմեն է, կարող էին լինել նաեւ բիզնես ոլորտի տարաձայնություններ, ես բավարար ինֆորմացիա չունեմ, որ կարողանամ ասել:

 - Ձեր կարծիքով, ինչո՞ւ նույն հորդորը չարեց Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանի պահանջնե՞րն են ավելի շատ, թե՞ հասունացել էր պահը:

- Ես կարծում եմ, ընդհանրապես բարձրաստիճան գեներալիտետի պարագայում որոշողը ո՛չ Վիգեն Սարգսյանն է, ո՛չ էլ Սեյրան Օհանյանն էր, արդեն ժամանակն էր, պահը հասունացել էր:

 - Ո՞վ կլինի հաջորդը՝ Խաչատուրով, Բաղմանյան, ո՞ւմ ուղղությամբ է լինելու Վիգեն Սարգսյանի հաջորդ «կրակոցը»:

 - Ես չեմ կարծում թե Վիգեն Սարգսյանը կարող էր դա առանց նախագահի իմացության անել, այսինքն՝ մենք պետք է խոսենք թե ո՞ւմ ուղղությամբ է Սերժ Սարգսյանի հաջորդ կրակոցը:

Եւ ո՞ւմ ուղղությամբ կլինի:

Ես դա չեմ կարող կանխատեսել, քանի որ չեմ տիրապետում ներքին ինֆորմացիային:

 - Պարոն Բաղդասարյան, իսկ ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կանդրադառնա այս ազատումը Վիգեն Սարգսյանի հետագա քաղաքական կարիերայի վրա:

 - Ես կարծում եմ՝ որեւէ կերպ չի անդրադառնա, ես կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանը որեւէ կերպ կապ չունի այս ամենի հետ:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7500 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ