Երևան
12 °C
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղուկասյանին՝ հիշեցնելով, որ նա Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել։
«Ցանկանում եմ պարոն Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում մարզպետի պաշտոնում կատարած կարևոր աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել, և մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Ղուկասյանը նույնպես շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարումն ինձ վստահելու համար: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատանքային խումբը գործում և աշխատում է Սյունիքի մարզում, և բազմաթիվ խնդիրներ են այնտեղ այս պահի դրությամբ լուծված: Դեռ շատ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև ձեր սպասելիքները»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ընդգծեց՝ այս նշանակումը վկայում է, որ Կառավարությունն առաջնորդվում է մարդկանց ունակություններով և ոչ թե անձնական կապերով։
«Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Ղուկասյանը Կալավան գյուղում աշխատող փոքր գործարար էր, որը դարձավ վարչապետի խորհրդական, այնուհետև իրեն շատ լավ դրսևորեց Սյունիքի հարցերի հանձնաժողովում և հիմա առաջընթաց ունի կրկին»,- ասաց Քերոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղուկասյանն այսօր ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT