Բելառուսում մեկնարկել են Ուկրաինայի ու Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկուն, հայտնում են Գոմելում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկի մասին։

BBC-ն էլ գրում է, որ Մոսկվան և Կիևը «երկար վեճերից հետո» պայմանավորվել են բանակցությունները Բելառուսի սահմանին՝ Պրիպյատ գետի տարածքում, անցկացնելու շուրջ։ Սա արվել է՝ չեզոք գոտում հանդիպելու համար:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Թե ո՞վ կներկայացնի Ուկրաինան բանակցություններում, դեռ հայտնի չէ։

Ըստ BBC-ի՝ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել այն փաստի համար, որ ուկրաինական պատվիրակության ճանապարհորդության, բանակցությունների և վերադարձի ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան տեղում»,- հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակից։

Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Բանակցողների պաշտոնական պատվիրակության ղեկավարն է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ուկրաինական կողմը նախ՝ համաձայնել է Գոմելում բանակցություններին, իսկ հետո՝ պատվիրակություն չի ուղարկել։

«Նման ձևաչափն իսկապես քննարկվել է, սակայն վերջին պահին Ռուսաստանից բանակցողները պահանջել են, որ ուկրաինական բանակը նախ պետք է վայր դնի զենքերը»,- ի պատասխան ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը, ինչը հերքել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմնակից չի եղել ռուսական կողմի հետ Մինսկում բանակցություններ վարելուն և նշել, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի որևէ քաղաք, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։ Որպես այլընտրանք՝ նա առաջարկել էր Բաքուն, Ստամբուլն ու ևս 2 այլ քաղաք:

Ռուս պատվիրակները հայտարարել էին, թե կսպասեն մինչև ժամը 15:00-ն (ՀՀ ժամանակով 16:00)՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, այնուհետև բանակցությունները տապալված կհամարվեն:

Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Բելառուսի և Ուկրաինայի նախագահների ունեցած հեռախոսազրույցից հետո, որ Ուկրաինան ի վերջո համաձայնել է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ Բելառուսի Գոմելի շրջանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3085 դիտում

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ