Ստեֆան Դիոնն առաջարկել է համատեղ ջանքերով Կանադայի հետ ռազմավարական երկխոսության փաստաթուղթ մշակել

Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Ստեֆան Դիոնը հայտնել է, որ իր այցի հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելն է։ Նա նշել է, որ այս համատեքստում Հայաստանի հետ աշխատանքն իրենց համար առաջնահերթություն է, քանի որ վերջին տարիներին միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից ժողովրդավարության համար Հայաստանին տրված ցուցանիշները բավականին տպավորիչ են։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ևս հետաքրքրված է Կանադայի հետ համագործակցությամբ, հատկապես Հայաստանում կանադական ներդրումների ավելացմամբ։ Խոսելով Հայաստանի գործարար միջավայրի գրավչությունների մասին, նախարարը ընդգծել է, որ Հայաստանի գործարար միջավայրի գրավչության մասին են վկայում միջազգային կառույցների կողմից բարձր վարկանիշների շնորհումը։

Հանդիպման ընթացքում նախարարը խոսել է Տորոնտոյից Երևան ուղիղ չվերթներ ունենալու մասին, ինչը նաև կնպաստի երկկողմ տուրիստական հոսքերի ավելացմանը։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացի հեշտացմանը։

Ժողովրդավարության ամրապնդման գործում նախարար Քերոբյանը կարևորել է պետություն-մասնավոր երկխոսությունը, որի շուրջ այժմ միջազգային կառույցների հետ սերտ աշխատանքներ են տարվում։ Կանադական կողմի հետ այս ուղղությամբ համագործակցությունը ևս կարող է լինել արդյունավետ և նպաստել ժողովրդավարոության ամրապնդմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ամուր ժողովրդավարություն ունենալու համար Հայաստանի կառավարությունը հատուկ նշանակություն է տալիս զարգացած միջին խավի ձևավորմանը, քանի որ դա ժողովրդավարության կարևոր գրավական է։ Այս հարցում ողջունելի կլինիկանադական կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տեխնիկական և ֆինանասական աջակցությունը։

Հանդիպման ավարտին Ստեֆան Դիոնն առաջարկել է դիտարկել Կանադայից Հայաստան մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը, որոնց ընթացքում մասնագետներն իրենց հմտությունները կփոխանցեն Հայաստանի կառավարությանը և հայ գործարար համայնքին։

Համագործակցությունն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար Ստեֆան Դիոնն առաջակել է համատեղ ջանքերով մշակել Կանադայի հետ ռազմավարական երկխոսության փաստաթուղթ, որն ավելի հստակ կսահմանի երկու երկրների համագործակցության շրջանակը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1630 դիտում

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը

Միակ մարդը, որ արժանի է, Դուք եք․ «Արդի շոփ»-ի Հովոն դրոշ է նվիրել վարչապետին. տեսանյութ

«Նիկոլ, վարչապետ» վանկարկումների ներքո Փաշինյանը երեխաների հետ փչեց իր ծննդյան տորթի մոմերը. տեսանյութ

Վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխա

Երևանում հունիսի 2-ից հին տրոլեյբուսներ չեն լինի. բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում է

Լուսաղբյուրի մոտ Cadillac-ը ընկել է ավտոքարշակից, գլորվել ձորը և այրվել

Միքայել Վարդանյանը 127 մլն դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու

Բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը. նա ՀՀ-ում չի բնակվում

Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում․ ՄԻՊ-ի ուղերձը

Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար

Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի. Փաշինյան