«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Գյումրիում են. առաջիկայում արտագնա նիստ կանցկացվի

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրավերով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տասնյակից ավելի պատգամավորներ այսօր այցելել են Գյումրի:

Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ բացի տեղում խնդիրներին ծանոթացնելուց, իր հրավերը նաև կարծրատիպ կոտրելու նպատակ ունի:

«Մեր քաղաքացիները սովոր են, որ պատգամավորներն այցելում են ընտրությունից ընտրություն: Ես ցանկություն ունեմ այդ կարծրատիպը կոտրելու. երբ պատգամավորական խումբ է գալիս, գալիս է՝ արձանագրելու խնդիրները, որոնց հաջորդ փուլում տրվելու են լուծումներ»,- ասաց մարզպետը:

274265688_640078167218008_256594770445849261_n.jpg (62 KB)

«Մեր այցն աշխատանքային է»,- լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախորդ շաբաթվանից է մարզային այցելությունների մեկնարկը տվել: Առաջին կանգառը Վայոց ձորն է եղել: Այսօր Շիրակի հերթն էր:

«Այստեղ ծանոթանալու ենք առկա մի շարք խնդիրների, քաղաքաշինական, աղետի հետևանքների վերացման, սոցիալական, կրթական և այլն: Նպատակը մեկն է՝ խմբակցությունը հանձն է առել ընտրություններից առաջ մշտական ու ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ կապը պահել: Այսօրվա այցը մեր այդ խոստման առհավատչյանն է, որովհետև ասել ենք, որ մենք մեր ժողովրդին չենք այցելելու ընտրությունից-ընտրություն»,- նշեց Կոնջորյանը:

Ըստ նրա՝ ընտրություններն անցել են, դեռ 4.5 տարի կա հաջորդ ընտրություններին, բայց  իրենք շարունակում են հանրապետության բոլոր բնակավայրերով, գյուղերով շրջել, լսել հայրենակիցներին, նրանց դիտարկումները, բողոքները, արձանագրել, գույքագրել խնդիրները:

«Եվ որ խնդիրը որ օրենսդիրի լուծման տիրույթում է, որպես պատգամավորներ և որպես խմբակցություն փորձենք օրենսդրական լուծումներ տալ, որոնք որ գործադիրի տիրույթում են, մեր գործադիրի գործընկերներ հետ աշխատենք»,- շեշտեց Կոնջորյանը:

274601831_3138714313054588_7263923728028596531_n.jpg (61 KB)

Նրանց խոսքով՝ Գյումրիում և Շիրակի մարզում առկա խնդիրները նոր չեն, որ խմբակցության ուշադրության կենտրոնում են: Մինչ այդ՝ դրանց ծանոթ են եղել որպես ընդդիմություն, 2018 թվականից սկսած՝ արդեն որպես իշխանություն:

«Ստանձնելով իշխանությունը, մեր Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը հայտարարել է Գյումրու նկատմամբ առանձնակի հոգածության և վերաբերմունքի մասին: Կարծում եմ, որ մեր հայրենակիցների համար ակնհայտ է: Այսօր հերթական անգամ այցելել ենք, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է կատարվել մինչ այս պահը, ի՞նչ ունենք անելու, որո՞նք են ամենահրատապ խնդիրները»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ասաց, որ բոլոր խնդիրներն իրենց խոշորացույցի տակ են, ականջալուր են ցանկացած հարցի. «Յուրաքանչյուր մարզ իր սպեցիֆիկ խնդիրներն ունի, սակայն կան հարցեր, որոնք ընդհանուր են բոլորի համար: Աղետի գոտում դրանք ընդհանրական են: Մենք այդ խնդիրները հասցեագրելու և հետևողական աշխատելու ենք, որպեսզի ողջամիտ ժամկետում և հնարավորինս արագ լուծում տանք»:

Շիրակի մարզպետն ասվածին ավելացրեց՝ այս այցի բուն նպատակը տեղում փաստերի արձանագրումն ու խորհրդարանական լծակների օգտագործմամբ հարցերին լուծում տալն է: Նա նաև տեղեկացրեց, որ մարտին ԱԺ հանձնաժողովներից մեկն արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում:

«Այն նվիրված կլինի աղետի գոտու հիմնախնդիրներին: Կայցելեն Սպիտակ և կրկին կգան Գյումրի, որպեսզի տնակային ավանների և վթարային շինությունների խնդիրն ամբողջական պատկեր ստանա»,- մանրամասնեց մարզպետը:

 

Տպել
1086 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով