Երևան
12 °C
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Սփյուռքի գլխավոր հանձանակատար Զարեհ Սինանյանը Մարսել այցի առաջին օրվա ընթացքում հանդիպել է Մարսելի և տարածաշրջանի ընտրված հայ պաշտոնատար անձանց հետ, մասնավորապես Մարսելի փոխքաղաքապետ Օդրի Գաթյանի, Բուկ Բել Էյրի սոցիալական հարցերով փոխքաղաքապետ Էդմոնդ Էութեջյանի, քաղաքային խորհրդի պատվիրակված խորհրդական Էրիկ Սեմերջեանի, Մարսելի մետրոպոլի, Մարսելի տարածաշրջանային, ինչպես նաև 13-րդ և 14-րդ շրջանների խորհրդականներ Ֆրանկ Օհանեսյանի և Լորենս Սեմերջյանի և այլոց հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանձնակատարի գրասենյակը:
«Ինքս էլ եղել եմ ընտրված պաշտոնյա և շատ եմ գնահատում ձեր այդ դժվար որոշումը՝ զբաղվել քաղաքականությամբ։ Հանրային ծառայությունը զոհաբերություն է, և դուք ընտրել եք այդ ճանապարհը։ Ամեն քաղաքում հիացմունք ապրեցի՝ տեսնելով, թե որքան հայ է ներգրավված քաղաքական գործընթացներում»,-նշել է Գլխավոր հանձնակատարը։
Պաշտոնյաները հարցեր են ուղղել Հայաստանում և Արցախում ընթացիկ վիճակի, մասնավորապես՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ, այնուհետ անդրադարձ կատարեցին Հայաստան-սփյուռք հարաբերություններին։
Զարեհ Սինանյանը նշելէ, որ Սփյուռքի գլխավոր հանձանակատարի գրասենյակն ապրում է այն սկզբունքով, որ խնդիրները հայաստանյան կամ սփյուռքյան չեն: Դրանք համահայկական խնդիրներ են։ Գլխավոր հանձնակատարը հայազգի պաշտոնյաներին սիրով հրավիրել է Հայաստան՝ քննարկելու սփյուռքի հետ աշխատանքի հայեցակարգի իրենց տեսակետները։
Անդրադարձ է կատարվել նաև երիտասարդական ծրագրերի ակտիվացմանը, Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքի խորացմանը, միասնական քաղաքականության բացակայությանը վերաբերող հարցերին։
Երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլայի հետ։ «Ֆրանսահայության համար Մարսելը եղել է Ֆրանսիայի դարպասը»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար։
Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում ձգտում է խաղաղության։ «Ցեղասպանության ճանաչման գործընթացն ուղղակի պետք է կապվի Արցախի անկախության ճանաչմանը։ Եթե չլիներ Հայոց ցեղասպանության փաստի անպատժելիությունը, ականատես չէինք լինի Արցախյան վերջին պատերազմին»։
Պատերազմի օրերին Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլան մշտապես եղել է Արցախի կողքին՝ կոչ անելով քաղաքային խորհրդին ճանաչել Արցախի անկախությունը։ Այժմ Մարսելը նախապատրաստվում է նշել Երևանի հետ քույրացման 30-ամյակը։ «Սպասում ենք առաջարկներ հայկական կողմից, որպեսզի պատշաճ և ակտիվ տոնենք այս իրադարձությունը»,-ընդգծել է քաղաքապետը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել առաջարկներն ու համատեղ շարժվել առաջ։
Զարեհ Սինանյանը հանդիպել է մետրոպոլիտենի փոխնախագահ Դիդիե Փարաքյանի հետ։ «Ողջունում եմ Ձեր այցը Ֆրանսիա։ Հանձին ինձ՝ Դուք ունեք իրական ընկեր, իրական դաշնակից»,-նշեց պարոն Փարաքյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մետորպոլիտենի և Հայաստանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցի և Արամ քահանա Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել եկեղեցու պատմությանը։ Եկեղեցական խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Մարսելի հայ համայնքին առնչվող խնդիրներ։
Եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում ևս այցելել է Գլխավոր հանձնակատարը: Այժմ դպրոցում ուսանում է 200-ից ավելի հայ աշակերտ։
Մարսել այցի ավարտին Գլխավոր հանձնակատարը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը։ «Այսօր մենք շարժվում ենք 2 ուղղությամբ՝ հնարավորինս խորքային և լայն ներգրավել սփյուռքին հայաստանյան գործընթացներում և ակտիվացնել հայրենադարձության գործընթացը»,-նշել է Գլխավոր հանձնակատարը։
Գրասենյակի բոլոր ծրագրերը համայնքի ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն են առաջացրել, հատկապես՝ «իԳործ» ծրագիրն ու սփյուռքի պարտատոմսերի թողարկումը։ Հարցեր են հնչել Երևան-Մարսել-Երևան ուղիղ չվերթների բացակայության, հայապահպանության, հայրենադարձության և այլ թեմաների շուրջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT