205 համարի Փարաքարով անցնելը դժգոհություններ է առաջացրել մյուս գյուղերի բնակիչների շրջանում. ինչ լուծում կտրվի հարցին

Երեկ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հայտնեց, որ միջմարզային երթուղիներ սպասարկող 205 եւ 37 համարներն այսուհետ սպասարկելու են նաեւ Փարաքար խոշորացված համայնքը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեւական ժամանակ է՝ Երեւանին մոտ Փարաքար խոշորացված համայնքի բնակչության համար, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, մեծ դժվարություն է դարձել համայնքից մայրաքաղաք հասնելը: 17, 18, 67 համարները, որոնցից օգտվել է բնակչությունը, դադարեցրել էին գործունեությունը:

Փարաքար խոշորացված համայնքում տրանսպորտի խնդրի ժամանակավոր լուծումը, սակայն, դժվարություն է ստեղծել մյուս 8 գյուղերի բնակիչների համար, որոնք ներառվել են Փարաքարի կազմում: Այդ գյուղերի բնակիչներից մի քանիսը դիմել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն՝ հայտնելով, որ այժմ, երբ 205 համարը անցնում է նաեւ Փարաքարով, Երեւանից գնալիս այն արդեն այնքան ծանրաբեռնված է լինում, որ գրեթե անհնար է դարձել օգտվելը:

Խնդրի վերաբերյալ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 205 համարի երթուղին սպասարկող ընկերության հետ քննարկել են հարցը: Ընկերության տնօրինությունը խոստացել է համալրել շարժակազմն ու վերանայել չվացուցակը: Այսինքն՝ նախատեսվում է 205 համարի փոխադրումների հաճախականությունն ավելի շատացնել, որի հաշվին էլ, ըստ համայնքի ղեկավարի, կթեթեւացվի տրանսպորտում գերծանրաբեռնվածությունը: «Այդ հարցերը քիչ-քիչ կկարգավորվի: Իհարկե, սա եւս ժամանակավոր լուծում է՝ մինչեւ մարզային տրանսպորտի միասնական ցանցի ներդրումը»,- հավելեց համայնքի ղեկավարը:

Հարցին՝ 205 համարը ե՞րբ կհամալրվի հավելյալ շարժակազմով, Մինասյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ դա կախված է տվյալ երթուղին սպասարկող ընկերությունից, իսկ նրանք առայժմ հստակ բան չեն ասել:

Ի դեպ, համայնքի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ երթուղին փոխած 37 համարն այսօրվանից է ներառելու Փարաքար եւ Մուսալեռ բնակավայրերի տարածքում գտնվող մայրուղին (մինչեւ 67 համարի նախկին կանգառը):

«37 համարի երթուղին անցնելու է Մուսալեռ, Փարաքար բնակավայրերով, Արգավանդի տարածքով, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Բաբաջանյան, Անդրանիկի, Ռաֆֆու, Սեբաստիա, Լենինգրադյան, Ծիծեռնակաբերդի խճուղի, Շինարարներ, Էստոնական, Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկ, Մելքումով փողոցներով, Աշտարակի խճուղով եւ Քասախ գյուղով: Իսկ ինչ վերաբերում է 205 համարի ուղեգծին Փարաքար համայնքում, ապա այն հետեւյալն է՝ անցնելու է Նաիրի, Ի․ Գասպարյան փողոցներով եւ Ի․ Գասպարյան փողոցից երթեւեկությունը շարունակելու է Մ5 մայրուղով դեպի Երեւան»,- մանրամասնեց Մինասյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Ռուզաննա Այվազյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ օպերատորի կողմից Հայաստանի բոլոր մարզերում լինելու է կենտրոնացված սպասարկում: «Արմավիրի մարզում այս տարվա հունվարի 14-ին է մրցույթ կայացել, Վաղարշապատի տարածքում ունենք հաղթող, իսկ Արմավիրի շրջանում՝ ոչ: Երկու փոխադրող ընկերություն էին մասնակցում, որոնք երկուսն էլ մրցույթի փուլը չեն հաղթահարել»,- նշեց Այվազյանը:

Վերջինս, սակայն, դժվարացավ հայտնել, թե ե՞րբ նոր մրցույթ կհայտարարվի մարզային ամբողջ երթուղին սպասարկելու համար: Ռուզաննա Այվազյանը նաեւ նշեց, որ արդեն տեղյակ են 205 համարի երթուղու հետ կապված խնդրից: Նախարարության աշխատակցի դիտարկմամբ՝ այս պահին միակ օպտիմալ լուծումը 205-ի շարժակազմը համալրելն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41998 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին