Վահան Քերոբյանը մասնակցել է «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոնի բացմանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին մասնակցել է Հայ գործարարների ասոցիացիայի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի շնորհանդեսին։

Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Նարեկ Տերյանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհանդեսին ներկա էին նաև հայկական այն ընկերությունները, որոնք ներկայացված են կամ մտադրություն ունեն դուրս գալ ռուսաստանյան շուկա։

«Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հայկական արտադրատեսակների արտահանման զարգացումն է։ Առևտրի կենտրոնը գտնվում է Մոսկվայի հարավային գլխավոր մայրուղիների և ծայրամասային երկաթգծերի հարևանությամբ։ Կենտրոնի պաշտոնական բացումը նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակի վերջում։

Առևտրի կենտրոնում տեղակայված են լինելու շուրջ 1802 խանութներ և տաղավարներ, որտեղ կարող են ներկայացվել անմիջապես մատակարարներից տարատեսակ ապրանքներ՝ սննդամթերք, հագուստ, շինանյութ, գործվածքներ: 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Նախարարը ողջունել է «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի ստեղծումը և նշել․ ««Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնում հայկական ապրանքները կարող են առանց ավելորդ քաղաքական ռիսկերի վաճառվել ռուսական շուկայում, մասնավորապես Մոսկվա քաղաքում։ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օժանդակել, որպեսզի այս ենթակառուցվածքը լինի շատ պահանջված ու հաջողված։  Դեռևս մեկուկես տարի առաջ մենք չունեինք նման ենթակառուցվածք, ինչի արդյունքում որոշակի պահի մեր արտադրողները լոգիստիկ խնդիրների առջև կանգնեցին․ այժմ ավելի անկաշկանդ, շատ ավելի անկախ կարող ենք աշխատել արտահանման մեր ամենամեծ շուկայում»։  

«2020 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ մենք կանգնեցինք մի փաստի առաջ, երբ հայ արտադրողները սկսեցին խնդիրներ ունենալ իրենց գյուղմթերքն իրացնելու հարցում։ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում ընդունվեց ստեղծել հայկական արտադրողների համար բաց և առաջնային իրավունքներով օժտված առևտրային գոտի, ու այսօր մենք հավաքվել ենք տեսնելու այդ նախագծի իրագործումը։ «Տաշիր» ընկերությունը գնել է Մոսկվայի մեծածախ առևտրի կենտրոններից մեկը, որտեղ մենք պատրաստ ենք տրամադրել հետաքրքիր առաջարկներ հայ արտադրողների համար», - նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։  

Հայ ձեռներեցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն իր հերթին համառոտ անդրադարձել է ասոցիացիայի գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը։

Միջոցառման ընթացքում «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնների գլխավոր տնօրենը ներկայացրել է կենտրոնի առավելությունները, գրանցված կոմերցիոն հաջողությունները և տարածքի վարձակալության պայմանները:

Հայ գործարարների ասոցիացիան ստեղծվել է հայազգի գործարարների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի հզորացման, երկու երկրների շուկաները միմյանց համար առավել հասանելի դարձնելու նպատակով։ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2129 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ