Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկվել են ոլորտի խնդիրներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հրավիրել էր խորհրդակցություն պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման հիմնական նպատակն էր ագրովերամշակման ոլորտում առկա խնդիրների ու ընթացիկ հարցերի քննարկումն ու վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը՝ ոլորտում գործունեությունն արդյունավետ իրականացնելու և մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով:

Հանդիպման սկզբում անդրադառնալով գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին՝ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն առաջ են քաշել ծրագրի ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ մի շարք առաջարկներ։

Մասնավորապես առաջարկվել է ծրագրի լիզինգային պրոդուկտների մեջ ավելացնել արևային պանելները, որպեսզի այն վերամշակող ընկերությունները, որոնք կցանկանան էներգախնայող միջոցառումներ իրականացնել, կարողանան ծրագրի շրջանակում ներդնել համապատասխան սարքավորումներ։ Առաջարկվել է նաև բարձրացնել պտուղ-բանջարեղեն վերամշակող յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդի սահմանաչափը՝ այն հասցնելով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի, իսկ վարկի մարման ժամկետը սահմանել 18 ամիս։

Ընդգծելով, որ գազի սակագինը ինքնարժեքի ձևավորման մեջ շոշափելի դեր է կատարում՝ առաջարկություն է հնչել վերանայել և նվազեցնել գազի սակագինը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար։ Քննարկվել է նաև սուբսիդավորման ծրագրից օգտվելու ընթացքում պետության կողմից երաշխավորման հնարավորությունը։   

Արտադրողներին մտահոգող խնդիրների թվում էր նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ն, որի վերանայումն էապես կնպաստի կազմակերպությունների գործունեության ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Այս համատեքստում Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում հարկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։

Ոլորտում առկա խնդիրներն առավել մանրամասն գույքագրելու և քննարկելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել ևս մեկ հանդիպում։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու բարձրացված բոլոր խնդիրները և գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1159 դիտում

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի