Երևան
12 °C
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վիտալիյ Կովալյովին և ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանին։
Աննա Մազմանյանը գործընկերներին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին, որը համակարգելու է բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության ոլորտը, և ում համակարգման ներքո գտնվող ոլորտն անմիջական կապ ունի մեր երկրում Գերմանիայի բնության պահպանության միության տածած գործունեության հետ։
ՇՄ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ NABU-ն Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել դեռևս 2001 թվականից: Այդ ժամանակից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվել են մի շարք նախագծեր՝ ուղղված Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, իսկ 2007 թ-ի մարտին նախարարության հետ ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր: 2010 թ-ի նոյեմբերին բացվել է Գերմանիայի բնության պահպանության միության պաշտոնական մասնաճյուղը ՀՀ-ում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել սպիտակ արագիլների աղտոտման խնդրին։ Տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու, թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և դրան համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է նաև NABU-ի հետ։
Լուսինե Աղաջանյանը ներկայացրել է միության կողմից իրականացված ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացիկ վիճակը։
Աննա Մազմանյանը տեղեկացրել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և այլ գերատեսչությունների հետ ամիսներ տևած աշխատանքների արդյունքում արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն դրանք իսպառ վերացնելու ուղղությամբ։
Վիտալիյ Կովալյովը ներկայացրել է 2022 թվականին սպիտակ արագիլին «Տարվա թռչուն» հռչակելու NABU-ի առաջարկը։ Այսպիսի ընտրությունը թիրախային է՝ հաշվի առնելով 2017 թվականից Արարատյան դաշտում նկատվող արագիլների աղտոտման երևույթը։ Ակցիան կօգնի հանրության ուշադրությունը սևեռել բնապահպանական խնդրին և ձևավորել ու արմատավորել էկոլոգիական մշակույթ։
Անդրադարձ է կատարվել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին, որը վերջին ժամանակներում սրվել է մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով։
Նախարարությունն այս խնդրի շուրջ բազմաթիվ հանդիպում-քննարկումներ է անցկացրել, և լուծմանն ուղղված ցանկացած որոշում պետք է նախևառաջ բխի բնապահպանական շահից։
NABU-ն 2018 թվականից իրականացնում է մարդու և վայրի կենդանիների միջև կոնֆլիկտի ուսումնասիրություն։ Ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին, որի ընթացքում կիրականացվեն փորձնական ծրագրեր՝ կանխելու և լուծելու խնդիրը։
Անդրադարձ է կատարվել նաև մեկ այլ բնապահպանական խնդրի, պարոն Կովալյովը ներկայացրել է, որ Գերմանիայում հաջողությամբ կիրառվում է էլեկտրալարերին թռչունների բախումը կանխելու փորձը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել փորձի փոխանակման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ նախարարության և Գերմանիայի Բնության Պահպանության Միության առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման և պահպանության ոլորտում համընկնում են և պետք է առավել ակտիվ ու արդյունավետ միավորել ջանքերն այդ ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT