Երևան
12 °C
2022 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն իրականացրել են Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ-ի ֆեյսբուքյան էջը:
Շնորհանդեսի ընթացքում և Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
Շնորհավորական ուղերձում Արման Դիլանյանը մասնավորապես նշել է, որ իր գործունեության 26 տարիների ընթացքում Բարձր դատարանը անցել է ինստիտուցիոնալ զարգացման կարևոր ճանապարհ և մշտապես, յուրաքանչյուր իրավիճակում հավատարիմ է մնացել իր գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը:
Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ Սահմանադրական դատարանում իրականացվող ներքին բարեփոխումներին ցուցաբերած աջակցության ու խորհրդատվության համար։
«26 տարի առաջ հենց այս փետրվարյան օրերին ձևավորվում էր տակավին երիտասարդ ու նորանկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, ընտրվում էին նրա անդրանիկ անդամները։ Այսօր ինձ համար անչափ մեծ պատասխանատվություն և պատիվ է Բարձր դատարանում հյուրընկալել իմ պաշտոնաթող գործընկերներին: Հիրավի խորհրդանշական եմ համարում, որ նրանց մեջ են նաև մեր այն գործընկերները, որոնք երդվեցին և սստանձնեցին Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները և պատասխանատու առաքելությունը հեռավոր թվացող 1996 թվականին»,- ասել է Դիլանյանը:

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների իրականացման, արդարադատության ու իրավական համագործակցության չափանիշների վարչության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը։
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ ուժեղ, անկախ Սահմանադրական դատարան, որպես երաշխավորը և պահապան Սահմանադրությանը՝ կանգնած քաղաքական քննարկումներից և տարբեր ճամբարներից վեր: Ես շատ երջանիկ եմ, որ այս աշխատանքներն ընթացքի մեջ են: ԵՄ-ն զգալիորեն աջակցել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, և մենք հույս ունենք, որ ականատես կլինենք նաև նոր համագործակցությունների»,- նշել է Անդրեա Վիկտորինը:


Միջոցառմանը մասնակցում էին գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Սահմանադրական դատարանի նոր կայքը խթանելու է Բարձր դատարանի հանրային կապերը, բարձրացնելու է դրա գործունեության թափանցիկությունը ու հանրային հաշվետվողականությունը՝ հասցնելով դրանք լավագույն եվրոպական չափանիշներին։ Այսուհետ կայքի այցելուները կկարողանան նաև օգտվել Սահմանադրական դատարանի որոշումների որոնման նոր համակարգից ու ընթացիկ գործերի ժամանակացույցից, որոնք ևս պատրաստվել են տվյալ ծրագրի շրջանակներում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT