Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

2022 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար. երեսուն տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 31-ին, մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ միջպետական հարաբերությունների պատմությանը՝ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դրանք շարունակաբար զարգացել և ընդլայնվել են՝ համագործակցության տարեգրությունը հարստացնելով հիշարժան բազում իրադարձություններով: Հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվել ՀՀ Ազգային ժողովի և ԳԴՀ Բունդեսթագի միջև:

Գերմանիայի հետ փոխգործակցության կարևոր ոլորտներից է տեխնիկական և ֆինանսական համագործակցությունը, որի շրջանակում Գերմանիայի դաշնային կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի կայուն զարգացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին: Գերմանիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է, իսկ ԵՄ երկրներից՝ առաջինը:

Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել մշակույթի, գիտության ու կրթության, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում։ Առկա է լայն իրավապայմանագրային դաշտ:

Ուրախությամբ եմ հիշում 2019 և 2020 թվականներին իմ՝ Գերմանիա կատարած այցը, ինչպես նաև դաշնային կանցլերի՝ 2018 թվականին Հայաստան կատարած այցը, որոնց ընթացքում նախանշվեցին մեր երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարները:

Շրջադարձային իրադարձություն էր 2016 թվականի հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որով Գերմանիան նույնպես իր լուրջ ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին:

Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ հանգուցալուծմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկային։

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաև Ձեր երկրի այն պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին, անհատներին, որոնք նպաստել են հայ-գերմանական կապերի կայացմանն ու ամրապնդմանը»:            

Տպել
873 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի