Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհների ընթացիկ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների (ՃՃՇ) հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը, առկա խնդիրները, արձանագրված թերություններն ու բացթողումները, սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները: Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտում առաջնահերթ նպատակը ճանապարհների պահպանման և կառավարման զարգացած համակարգի ներդնումն է՝ հիմնված բարձր կարողություններ ունեցող մասնագիտացված ընկերությունների վրա:

Նախարարն ընդգծել է, որ ճանապարհները սպասարկելիս ՃՃՇ-ները պետք է խստագույնս հետևեն և պահպանեն կնքված պայմանագրերով և կառավարության կողմից հաստատված կարգով սահմանված տեխնիկական պահանջներն և նորմերը, թարմացնեն և համալրեն օգտագործվող տեխնիկայի պարկը՝ համապատասխանեցնելով սահմանված պահանջներին:

Նշվել է, որ եղանակային ամենաբարդ պայմաններում ևս սպասարկող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապահովելու ճանապարհների պատշաճ սպասարկումը։ Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհների վատ սպասարկումը կարող է պատճառ հանդիսանալ և նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարների
աճին։ Հետևաբար, հետևողական կերպով ուսումնասիրություն և վերահսկողություն է իրականացվելու յուրաքանչյուր դեպքով և պարզվելու է՝ արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը ճանապարհի վատ սպասարկումն է եղել, թե ոչ։

Ղալեչյանը նկատել է, որ ՃՃՇ-ներն իրենց աշխատանքներին նոր որակ պետք է հաղորդեն՝ ժամանակին և ճիշտ կազմակերպեն ձնամաքրման աշխատանքները, բարելավեն կատարման եղանակը: Նշվել է նաև աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և վերահսկողության նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ ՃՃՇ-ների ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր առաջարկություններ, որոնք քննարկվել են նախարարի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից։

Տպել
878 դիտում

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)