Երևան
12 °C
Այսօր մեկնարկեցին ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները, որոնք ընթացան թեժ և լարված մթնոլորտում:
Բանն այն էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը, ՀՀ Ազգային ժողովում անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին և այդ բանակցություններում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի գործոնին, տեսակետ հայտնեց, թե Ռուբինյանն ուսումնառություն և պրակտիկա է անցել Թուրքիայում, «հնարավոր է, որ նա թուրքական գործակալ լինի»:
Խամոյանի այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքեց հենց ինքը Ռուբինյանը՝ շեշտելով, որ բոլոր նմանատիպ պնդումներն անհիմն են, և ինքը կարող է մի կողմ դնել իր բարեհամբույր և համբերատար լինելն ու դիմել այլ քայլերի։
Խամոյանը փորձ արեց հակադարձել դահլիճից, սակայն Ռուբինյանը նրան թույլ չտվեց խոսել։ «Ինձ հետ «դու»-ով չխոսես։ Հանգստացե՛ք բոլորդ և իմացեք՝ ինչ եք խոսում և ում մասին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։ Այնուհետև նա դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ պահանջելով, որ կարգի բերեն թիմակիցներին։
Այս ամենից հետո ելույթ ունեցավ Ազգային ժողովի մյուս փոխխոսնակը՝ Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձավ «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության, կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով՝ նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ՝ ձեր շուրջը նայեք. ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, սակայն, որ, խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է:
Արշակյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն նրա ձայնը լսելի չէր, և չհասկացվեց՝ վերջինս ինչ էր ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախազգուշացում հայտարարեց նրան՝ տեղից միջամտելու համար: «Ձեր ամբողջ խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացեք»,- կրկին հորդորեց Ռուբինյանը:
Նա և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին միմյանց փոխադարձ վիրավորանքներ հասցնել, որի պատճառով էլ նա հայտարարեց ընդմիջում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, տեսակետ հայտնեց, որ ընդդիմության նմանօրինակ վարքագիծն ուղիղ կապ ունի «դրսի» հետ՝ նկատի ունենալով հակառակորդին:
«Ներսում՝ ընդդիմություն, իսկ դրսում մեր հակառակորդների հետ նրանց համագործակցությունը փայլուն հաջողվում է: Շատ դեպքերում տեսնում ենք՝ սահմանի լարվածությունն ինչպիսի ուղիղ կապ ունի ներսի անկայունության հետ: Երբ ԱԺ-ն սկսում է իր լիագումար նիստերը, հենց նիստերի սկզբից ընդդիմությունն ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, որով հանրության վրա փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենք ամեն հնարավոր բան անում են, իսկ իշխանությունն իր գործողություններում ճիշտ չէ»,- նկատեց Բաքոյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսպիսի իրավիճակներ ստեղծելուց հետո՝ օրվա ավարտին, ընդդիմությունը գալիս է կառուցողական քննարկումների դաշտ. «Մասնակցում են օրենքի նախագծերի քննարկումներին, բայց դա արդեն օրվա երկրորդ կեսին, որն այդքան էլ հետաքրքիր չէ հանրությանը. մարդիկ օրվա առաջին մասում եղած իրադարձություններն են ֆիքսում»:
Բաքոյանի հավաստմամբ՝ ընդդիմությունը տեսախցիկների առջև իրեն դրսևորում է այլ կերպ, իսկ տեսախցիկներից անդին՝ այլ կերպ:
«Տեսախցիկների առջև մենք տեսնում ենք այլ ընդդիմության, 180 աստիճանով փոխվում են, դառնում ագրեսիվ: Սա ցույց է տալիս, որ այն կառավարում է մեկ ղեկավար, ցուցումները տալիս է այդ մեկ մարդը: Տեսախցիկների առջև նրանք կարծես թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ունեն ապացուցելու: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե իրենք ում ինչ ունեն ապացուցելու: Իրենց «քաղաքական հորն են» (- հեղ. Ռոբերտ Քոչարյան) ուզում ապացուցել, թե իրենք այ այսպիսի ընդդիմություն են և այսպիսի դիրքերից են հանդես գալիս»,- նշեց նա:
Անդրադառնալով ԱԳՆ-ի՝ հայ-թուրքական բանագնացների հանդիպման վերաբերյալ տարածած հայտարարությանը և ընդդիմության պահանջին, որ ցանկանում են այդ հանդիպման վերաբերյալ մանրամասներ իմանալ՝ Ռուստամ Բաքոյանը նշեց՝ այսօրվա իշխանությունները շատ բաց են հասարակության հետ. «Բանակցությունների տրամաբանության մասին շատ բաց խոսվել է, որևէ իշխանություն բանակցությունների արդյունքների հրապարակման վերաբերյալ ավելի բաց չի եղել երբեք»:
Պատգամավորը նաև ընդգծեց՝ ներքին այսպիսի հայտարարությունները, թե, իբր, Ռուբեն Ռուբինյանը «Թուրքիայի գործակալ է», վնասելու են դիվանագիտական հարաբերություններին, որն էլ հենց ցանկանում է ընդդիմությունը:
«Նրանք այս քայլով վնասում են երկրին, ոչ թե իշխանություններին: Այստեղ երևում է, թե ով է ներքին թշնամին, ով՝ արտաքին: Նրանց հիմնական նպատակն իշխանության գալն է, որպեսզի վերադառնան հին կերամաններին»,- կարծում է պատգամավորը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT