Երևան
12 °C
Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հունվարի 2-ից շարունակվող անկարգությունները հունվարի 6-ից սկսեցին հարյուրից ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալ, այդ թվում՝ և՛ իրավապահների, և՛ զինված ցուցարարների, և՛ այդ ցույցերի հետ որևէ կերպ առնչություն չունեցող քաղաքացիների ու անգամ երեխաների:
Ինֆորմացիոն խառնաշփոթ
Երկրի իշխանությունները վերահաստատում են Ղազախստանում իրավիճակի կայունացման և դրա վերահսկողության մասին իրենց տեղեկատվությունը:
Հատկանշական է, որ երկրում զոհերի թվի մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունները երեկ հայտնվեցին և անհետացան միաժամանակ: Բանն այն է, որ Ղազախստանի տեղեկատվության նախարարությանը պատկանող «Տելեգրամ» ալիքը, որն այս օրերին հավաքում ու հրապարակում էր բոլոր պաշտոնական հաղորդագրությունները, երեկ հաղորդեց, որ բախումների հետևանքով երկրում զոհվել է 164 մարդ, որից 103-ը՝ Ալմաթիում։ Որոշ ժամանակ անց այս գրառումն անհետացավ, իսկ առողջապահության նախարարության ներկայացուցիչները (հաղորդագրության հղումը տրված էր այս գերատեսչությանը) լրագրողներին ասել են, որ տեղեկություն չունեն սպանվածների թվի մասին։
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է ձերբակալվածների թվի մասին. կա մոտ 6 հազար ձերբակալված մարդ ամբողջ երկրի տարածքում։ Այսօր արդեն, հրապարակված նոր տվյալների համաձայն, Ղազախստանի ամբողջ տարածքում 7939 մարդ է ձերբակալվել անկարգություններին մասնակցելու կամ հրահրելու կասկածանքներով:
Ղազախստանի պետական ալիքը հրապարակել է առաջին տեսանյութը «ջարդերի օտարերկրյա մասնակցի» հետ։ Կադրերում երևացող մարդկանց մեջ արագորեն բացահայտվեց հայտնի ջազ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովը Ղրղզստանից, որը մեկնել էր հյուրախաղերի և անհետացել բախումների սկսվելուց անմիջապես հետո: Ղրղզստանի հատուկ ծառայությունները նրան անվանել են «արժանապատիվ քաղաքացի», իսկ երկրի ԱԳՆ-ն վրդովմունք և բողոքի նոտա է հայտնել նրա ձերբակալման կապակցությամբ։
Ղազախստանի պետական լրատվամիջոցները երաժիշտին ներկայացրել էին որպես «ցույցերի հրահրիչ»: Տեսանյութում ծեծված տղամարդը պատմել է, որ Ղրղզստանում մնացել է առանց աշխատանքի և այդ պատճառով համաձայնել է 90 հազար տենգեով (մոտ 92 հազար դրամ) մասնակցել Ղազախստանի ցույցերին։
Հետաքրքրական է նաև այն, որ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և ներկայիս նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի քարտուղարները հեռակա վիճել են, թե ինչպես է Նազարբաևը լքել երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Նախկինում այս պաշտոնը ցմահ էր տրվել Նազարբաևին։ Բողոքի ցույցերի բռնկումից հետո Տոկաևը հայտարարեց, որ ԱԽ ղեկավարի պաշտոնից հեռացնում է Նազարբաևին։ Այսօր «ելբասի» մամուլի քարտուղարն ասել է, որ Նազարբաևն ինքն է այդ պաշտոնը հանձնել Տոկաևին։
Հատուկ ծառայություններում վերադասավորումները շարունակվում են: Ցույցերի դեռ առաջին օրերին Տոկաևը շարունակ ազատումներ ու նշանակումներ էր անում: Երեկ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի երկու տեղակալներն են պաշտոնանկ արվել. նրանք համարվում են Նազարբաևի թիմի ամենահավատարիմներից:
Կյանքը՝ կրակոցներից ու ավերումներից հետո
Ալմաթիում այժմ պարբերաբար հնչում է օդային տագնապի բարձր ազդանշան (դրանք սովորաբար միացվում են պատերազմի ընթացքում օդային հարձակումների ժամանակ), սակայն քաղաքում դադարել են լսելի լինել կրակոցների ձայները:
Ալմաթիի բոլոր փողոցներում շրջում են բազմաթիվ զինված պարեկներ։
BBC-ն գրում է, որ ՀԱՊԿ զինվորականներ չեն երևում Ալմաթիի փողոցներում, հստակ է միայն, որ նրանք հսկում են օդանավակայանը, բայց փողոցներում ու քաղաքի կենտրոնում չեն երևում:
Ալմաթիում աստիճանաբար նախկին կյանքը վերականգնվում է, փողոցներում ավելի շատ մարդիկ են շրջում, որոշ խանութներ և նույնիսկ մի քանի սրճարան են բացվել։
Լցակայաններում հսկայական հերթեր են, մարդիկ ժամերով կանգնում են, որ 10-15 լիտր բենզին ստանան, քանի որ մեկ մեքենային ավելի շատ լիցքավորում չեն անում:
Քաղաքում ընդհանուր առմամբ դեռ պահպանվում է զգուշավոր մթնոլորտը: Ալմաթիում դեռևս ամբողջությամբ բացակայում է ինտերնետ կապը, չեն աշխատում բանկերը, չի գործում ոչ մի բանկոմատ: Քաղաքացիները դժգոհում են, որ վերջանում է կանխիկ գումարը, սակայն քաղաքից դուրս գալն ու այլ տեղ բանկոմատ փնտրելը ևս խնդիր է՝ ելքն ու մուտքը սահմանափակված են, իսկ տաքսիները հիմնականում հրաժարվում են դուրս գալ քաղաքից:
Ամբողջ երկրում ինտերնետ ծառայությունն ու հեռախոսային կապը գործում են խափանումներով, այդ պատճառով էլ հիմնական ինֆորմացիոն հարթակը մնում է պաշտոնական տեղեկատվությունը:
Վերսկսում են թռիչքները
«Աերոֆլոտ» ավիաընկերության կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Մոսկվա-Նուր-Սուլթան չվերթը կիրականացվի այսօր՝ երկուշաբթի՝ հունվարի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։ Նուր-Սուլթան-Մոսկվա վերադարձի չվերթը պետք է կատարվի տեղական ժամանակով 12:05-ին։
«Հետագա թռիչքները կիրականացվեն ամեն օր»,- հայտնում է «Աերոֆլոտ»-ը։
Համազգային սգի օր
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր համազգային սգո օր է հայտարարել երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակի համար:
Ղազախստանում շարունակում է գործել արտակարգ դրությունը, սակայն իրավիճակը երկրի գլխավոր քաղաքների փողոցներում աստիճանաբար հանդարտվում է։
Զոհերի թվի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան, ինչպես վերը նշեցինք, ավելի վաղ հրապարակված տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրները հեռացրել են: Ըստ լրատվամիջոցների ունեցած ոչ պաշտոնական տվյալների՝ հնարավոր է՝ անկարգությունների ամբողջ ընթացքում զոհված ու սպանված լինի ավելի քան 2 հարյուր մարդ, ներառյալ՝ իրավապահներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT