Երևան
12 °C
2021 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կատարված մի շարք կոռուպցիոն հանցագործություններ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
«Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող մի խումբ աշխատակիցների հետ, Զբաղվածության պետական գործակալության շահառու անձանցից մեկին աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում ծրագրում, իսկ մյուսին՝ Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել և ստացել է մի դեպքում 40․000, մյուսի դեպքում՝ 20.000 ՀՀ դրամի չափով կաշառք՝ որպես մասնաբաժին գումարներ փոխանցելով նույն կենտրոնի երկու աշխատակիցների:
Բացի այդ, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն Զբաղվածության պետական գործակալության շահառու 2 անձի Անասնապահական ծրագրում ընդգրկելու համար, 2021 թվականի մարտի 18-ին և 19-ին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել ու ստացել է զգալի չափերի կաշառք, այնուհետև ստացած կաշառքից որպես մասնաբաժին գումար փոխանցել մի դեպքում իր տեղակալին, մյուս դեպքում՝ կենտրոնի գլխավոր մասնագետին։
Նաև՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն իր ենթակայությամբ աշխատող կենտրոնի 2 աշխատակիցների ծանոթների աշխատանքի տեղավորելու հարցում օգնելու համար, 2021թ. փետրվարի 22-ին և մարտի 15-ին իր աշխատասենյակում, ստացել է պահանջված զգալի չափերի կաշառք։
Պարզվել է նաև, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ.Ս.-ն, նույն կենտրոնի գործավար-օպերատորի ազգականին Երիտասարդների աշխատանքային պրակտիկա ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարի 22-ին իր աշխատասենյակում, գործավար-օպերատորի օժանդակությամբ նրա ազգականից քողարկված եղանակով պահանջել և ստացել է 5.000 ՀՀ դրամ կաշառք:
Քրեական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա. Ա.-ին և նրա տեղակալ Ս. Ա.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով , կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, կենտրոնի 5 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Բոլոր նշված մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կաշառք տալու համար ևս 5 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում վերջիններիցս 4-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի, 7 աշխատակիցների և կաշառք տվող մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 2021թ. դեկտեմբերի 28֊ին մարզի դատախազությունից ուղարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT