Նոր չափորոշիչ, արժեքների պահպանություն, սպորտային նվաճումներ. Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին

Ոլորտային փոխնախարարների հաշվետու մամուլի ասուլիսներից հետո այսօր 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը լրագրողներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, որը ԿԳՄՍՆ՝ մշակույթի գծով երկրորդ փոխնախարարն է և համակարգելու է պատմամշակութային ժառանգության և թանգարանների ոլորտը:

Հանրակրթության կարևոր ձեռքբերումը նոր չափորոշչի փորձարկումն էր

2021 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված ամենակարևոր աշխատանքներից նախարար Վահրամ Դումանյանն առանձնացրել է հանրակրթության ոլորտում տեղի ունեցած բարեփոխման գործընթացները՝ Հանրակրթության նոր չափորոշչի ընդունումն ու փորձարկումը Տավուշի մարզի դպրոցներում, «Հանրակրթության մասին» նոր օրենքի նախագծի մշակումը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ինչպես նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի փորձարկումը, որը հնարավորություն է տալիս բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձը՝ այն փոխկապակցելով մասնագիտական կատարելագործման հետ:

Հաջողվեց խուսափել բուհական համակարգի ճգնաժամից

Վահրամ Դումանյանի գնահատմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտում կարևորագույն ձեռքբերումը բուհական համակարգում առաջացած ճգնաժամի հաղթահարումն էր:

«Մենք հայտնվել էինք մի վիճակում, երբ պետական բուհերն արդեն երկար ժամանակ չունեին կառավարման մարմիններ, որովհետև հոգաբարձուների խորհուրդները ձևավորված չէին, և կար վտանգ, որ բուհերի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել: Այդ խնդիրը հատկապես շատ սուր էր արտահայտված ԵՊՀ-ում: Մեզ հաջողվեց գործող օրենսդրության շրջանակում ընդունել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որը բավականին բարդ աշխատանքային գործընթաց էր: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց այս խնդիրը լուծել. բոլոր պետական բուհերում այսօր արդեն ձևավորված են խորհուրդներ, և բուհերն այսօր կարողանում են բնականոն աշխատել՝ կատարելով իրենց վերապահված գործառույթները»,- նշել է նախարարը:

Գիտության ֆինանսավորումն ավելացել է 85 տոկոսով

Վահրամ Դումանյանը լրջագույն և աննախադեպ է որակել գիտության ոլորտում արված փոփոխությունները՝ ընդգծելով, որ գիտության բյուջեն ավելացվել է շուրջ 85 տոկոսով. «Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են ստանում, մինչև երեք անգամ կարող են բարձրանալ. Գիտության կոմիտեն մշակել է այդ մոտեցումները: Մեր գիտնականները պետք է մոտիվացվեն այդ ֆինանսավորման միջոցով, որպեսզի գիտական կոլեկտիվները նվիրված զբաղվեն գիտությամբ»:

Օրինակ՝ առաջատար գիտաշխատողը 2022 թվականին կստանա շուրջ 250 000, 2025-ին՝ 444 000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ գիտական ստորաբաժանման ղեկավարը՝ 2022-ին՝ 350 000, 2025-ին՝ շուրջ 477 000 ՀՀ դրամ աշխատավարձ:

«Հորիզոն Եվրոպա» ծրագիր և հայագիտության աջակցություն

Միջազգային համագործակցության և սփյուռքի ոլորտի աշխատանքներից Վահրամ Դումանյանը կարևորել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության համաձայնագրի վավերացումը: Նա նաև նշել է, որ օտարերկրյա համալսարաններում հայոց լեզվի դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման, ինչպես նաև հայագիտության զարգացմանը միտված ծրագիրն այժմ իրականացվում է 9 երկրի 11 համալսարաններում: Նշված հայագիտական կենտրոնները ստանում են աջակցություն ՀՀ պետական բյուջեից:

Մշակույթի ոլորտում կարևոր է մշակութային արժեքների պահպանությունը

Մշակույթի ոլորտում նախարար Դումանյանը կարևորել է պատմամշակութային արժեքների պահպանությունը: 2021 թվականին տրվել են պեղումների ավելի քան 50 թույլտվություններ, այդ թվում՝ Արտաշատ և Դվին պատմական մայրաքաղաքների, Սանահինի, Բարձրաքաշի, Սրվեղի վանքի, Դաշտադեմի ամրոցի, Տավուշի բերդի ամրակայման համար անհրաժեշտ հատվածների փրկարարական պեղումների թույլտվություններ։

Նրա խոսքով՝ Կառավարության որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, Կառավարությունը 168 մլն դրամ գումար է հատկացրել Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի բեմի արդիականացման և տեխնիկական հագեցվածության համար:

Կրթամշակութային ծրագրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մի շարք կրթամշակութային ծրագրեր՝ «Դասարան+Դասական», «Քո արվեստը՝ դպրոցում», Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության՝ «Քույր դպրոցներ» կրթական նպատակային, «Զարդագիր», տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային, «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրերը, «Արվեստասերունդ» նախագիծը:

Մեդալներ, նոր մարզադպրոցի կառուցում. սպորտի ձեռքբերումները

Սպորտի ոլորտի կարևոր ձեռքբերումն օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ մեր հավաքականների անդամների նվաճումներն էին. 2021 թվականին ՀՀ մարզիկները հիշյալ մրցաշարերում ստացել են 199 մեդալ, որից 55-ը՝ ոսկե, 57-ը՝ արծաթե, 87-ը՝ բրոնզե:

 

Վահրամ Դումանյանն առանձնացրել է նաև Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը լինելու է աննախադեպ կառույց՝ ժամանակակից մարզագույքով և պայմաններով հագեցած: Սկսվել են Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները: Ըստ նախարարի՝ 2021 թվականին շեշտակի ավելացումներ են արվել Կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն Կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:

Խնդիրներ, որոնք լուծում են պահանջում

Անդրադառնալով հարցին, թե ԿԳՄՍ նախարարությանն ինչ չի հաջողվում անել, Վահրամ Դումանյանը հումորով նկատել է. «Մեզ չի հաջողվում ավելացնել ժամանակը, որպեսզի ավելի շատ կարողանանք աշխատել ոլորտների բազմապիսի խնդիրների կարգավորման ուղղությամբ: Նախարարությունը ողջ թիմով աշխատում է մեծ նվիրումով: Պարզապես պետական համակարգն ունի որոշակի կանոնակարգեր, որոնք ֆորմալ առումով ժամանակ են պահանջում, և այդ պատճառով խնդիրների լուծումները չեն ստացվում այն արագությամբ, ինչը կուզեինք»:

Դեռևս չի հաջողվել, սակայն առաջիկայում կարևոր անելիքների շարքում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության գրավչության բարձրացումը:

«Տնտեսության համար շատ կարևոր է արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը, որը պետք է առաջնային պահանջարկ ունեցող պրակտիկ և մրցունակ մասնագետներ ապահովի աշխատաշուկային: Այստեղ պետք է որոշակի նոր մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ոլորտը երիտասարդների համար դառնա հրապուրիչ»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ այս ուղղությամբ 2022 թվականին աշխատանքներ են նախանշվում:

Միասնական քննությունների առաջարկը ներկայացրել են բուհերը

Անդրադառնալով լրագրողի՝ մասնավորապես որոշ մասնագիտությունների համար հայերենը կամընտրական միասնական քննություն դարձնելու վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է պահանջ, որ դիմորդները բուհ ընդունվելու համար պետք է հանձնեն երկու միասնական քննություն, նաև խնդիր է դրվել, որ նույն մասնագիտությամբ և կրթական ծրագրով կրթություն կազմակերպելու դեպքում մուտքային պահանջները պետք է նույնը լինեն: Բուհերն իրենք են առաջարկել, թե որ մասնագիտության համար ինչ քննություններ պետք է լինեն: Կան մասնագիտություններ, որոնց դեպքում նշվում են կամընտրական առարկաներ, օրինակ՝ հայերեն կամ օտար լեզու, անգլերեն կամ ֆիզիկա: Նախարարի համոզմամբ՝ բուհերը կարող են ավելի կոնկրետացնել խնդիրը և հստակ ամրագրել, թե որ մասնագիտության համար ինչ քննություն պետք է սահմանվի՝ բացառելով ընտրելու հնարավորությունը:

Նա նաև ավելացրել, է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո հայերենը կդառնա պարտադիր միասնական քննություն ՀՀ-ում գործող բոլոր բուհերի ցանկացած մասնագիտությամբ դիմորդների համար:

Հարցեր՝ ռեկտորի ընտրության և այլ խնդիրների մասին

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ վերստին շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթները խմբագրվել են: Խմբագրված տարբերակում, ըստ նախարարի, բուհերի կառավարման խորհուրդները պետք է ձևավորվեն բուհական համայնքի (պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության), հիմնադրի, որը պետական բուհերի դեպքում Կառավարությունն է, և կրթության լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից հավասար՝ 50/50 հարաբերակցությամբ: Խորհուրդները կազմված կլինեն 12-ական անդամից: Ռեկտորի ընտրության համար սահմանվում է նոր մեխանիզմ. հիսուն տոկոս գումարած մեկ և ավելի կողմ ձայն ստացած բոլոր թեկնածուներից մեկը կնշանակվի ռեկտոր՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Խորհրդի անդամներն իրավունք կունենան կողմ քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին, սակայն եթե խորհրդի անդամների կողմից հիսուն և ավելի տոկոս ձայն է տրվում միայն մեկ թեկնածուի, ապա հենց նա է ընտրվում ռեկտոր:

Նախարարը պատասխանել է նաև լրագրողների՝ բուհերի քաղաքականացվածության, ընդունելության քննությունների կազմակերպման նոր մոդելի, մշակույթի ոլորտում նախանշված նոր ծրագրերի վերաբերյալ հարցերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1832 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը