Երևան
12 °C
Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գրանցվում է օրական ավելի քան հարյուր հազար դեպք, ամբողջ աշխարհում ավիաընկերությունները չեղարկում են թռիչքները անձնակազմի սղության պատճառով, իսկ եվրոպական երկրները վերադարձնում են կարանտինային սահմանափակումները։
BBC-ն ներկայացնում է աշխարհում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը:
Օրական նոր վարակների քանակով առաջատարներն այժմ ԱՄՆ-ը (մոտ 184 հազար), Մեծ Բրիտանիան (ավելի քան 120 հազար), Ֆրանսիան (104 հազար) և Իտալիան (գրեթե 55 հազար դեպք) են:
Ֆրանսիայի համար շաբաթ օրը հիվանդացության տվյալները ռեկորդային ցուցանիշ են գրանցել համաճարակի սկզբից ի վեր: Երկիրը փորձել է զսպել Omicron Covid-ի նոր տարբերակի տարածումը` սահմանափակելով ճանապարհորդների մուտքը Մեծ Բրիտանիայից, որտեղ վարակների կտրուկ աճը սկսվել է ավելի վաղ: Այժմ դեպքերի թիվն անցել է հարյուր հազարից՝ չնայած սահմանափակումներին։
Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 279 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 5,4 միլիոն հիվանդ մահացել է։
Կորոնավիրուսը կրկին ստիպում է դադարեցնել թռիչքներն ամբողջ աշխարհում
Միլիոնավոր մարդկանց Սուրբ Ծննդյան ծրագրերը խաթարվել են ամբողջ աշխարհում հազարավոր չվերթների չեղարկման պատճառով: Ավիաընկերություններից ասում են, որ իրենք բավարար անձնակազմ չունեն, քանի որ անձնակազմերի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ, վերջին երկու օրվա ընթացքում չեղարկվել է մոտ վեց հազար չվերթ, որից ավելի քան 900-ը թռիչքներ են դեպի ԱՄՆ կամ հետադարձ, կամ էլ՝ նրա շրջանների միջև։
ԱՄՆ-ում, ինչպես աշխարհի շատ երկրներում, գրանցվել է կորոնավիրուսային դեպքերի կտրուկ աճ։ ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ, դոկտոր Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է, որ Սուրբ Ծննդյան ճանապարհորդությունը կավելացնի նոր Omicron տարբերակի տարածումը՝ նույնիսկ ամբողջությամբ պատվաստվածների շրջանում:
ԱՄՆ-ի Սուրբ Ծննդյան սեզոնը ճամփորդությունների պիկ սեզոններից մեկն է: Սովորաբար այս օրերին երկրում մոտ 4 հազար չվերթ է իրականացվում։ Եվ մինչ ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել թռիչքների միայն մի փոքր մասը, դա ազդել է շատ ամերիկացիների վրա, ովքեր չեն կարողանում տուն հասնել կամ թռչել այլ տեղեր այցելելու:
Flightaware-ի տվյալները ցույց են տվել, որ միայն United-ը ուրբաթ և շաբաթ օրերին չեղարկել է 200 չվերթ, ինչը կազմում է պլանավորված թռիչքների մոտավորապես 10%-ը: Շաբաթ օրը Delta-ն չեղյալ է հայտարարել 300 չվերթ, ևս մի քանի տասնյակ չվերթ էլ՝ նախատեսված կիրակի՝ ասելով, որ սպառել է բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները փոխարինող անձնակազմեր փնտրելու համար:
«Այս շաբաթ Omicron-ի դեպքերի համազգային աճն ուղղակիորեն ազդել է մեր թռիչքային անձնակազմի վրա: Մենք ներողություն ենք խնդրում հաճախորդներից՝ արձակուրդների նրանց ճամփորդական ծրագրերի ուշացման համար», - ասվում է Յունայթեդի հայտարարության մեջ:
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան գնահատում է, որ ավելի քան 109 միլիոն ամերիկացիներ պլանավորել են Միացյալ Նահանգներ մեկնել ինքնաթիռով, գնացքով կամ մեքենայով դեկտեմբերի 23-ից հունվարի 2-ը, ինչը 34%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ:
Կիրակի օրը շարունակվել են չվերթերի չեղարկումները՝ օրվա սկզբից ամերիկյան օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 450 չվերթ։
Ավստրալիան ևս դարձել է չվերթերի չեղարկումից ամենաշատ տուժած երկրներից մեկը, քանի որ ավելի քան 100 ներքին թռիչքներ Սիդնեյից և Մելբուրնից դեպի այլ քաղաքներ չեն կայացել:
Մինչդեռ Ավստրալիայում հայտնված բրիտանացիներն առավելագույնն են օգտվում ստեղծված իրավիճակից՝ ժամանակ անցկացնելով Սիդնեյի լողափերում։
Ավիացիոն ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ թռիչքների ուշացումներն ու խափանումները կշարունակվեն, և մոտ ապագայում կչեղարկվեն ևս հարյուրավոր չվերթներ։
Չվերթների չեղարկումները շարունակվում են նաև Չինաստանում, կիրակի China Eastern-ը ստիպված է եղել չեղարկել ավելի քան 350 չվերթ։
Չինաստանի հյուսիսում գտնվող Սիան քաղաքի օդանավակայանը հայտնել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին:
Ավելի քան 13 միլիոն մարդու Սիանում նախկինում հրահանգվել էր մնալ տանը, քանի որ իշխանությունները պայքարում են նոր կորոնավիրուսային բռնկման դեմ:
Եվրոպան վերադառնում է սահմանափակումները
Omicron-ի տարածումը դանդաղեցնելու նպատակով եվրոպական երկրները կարանտինային սահմանափակումներ են մտցրել թռիչքների համար՝ նույնիսկ պատվաստված ճանապարհորդներից պահանջելով ՊՇՌ կամ հակագենային թեստեր տրամադրել:
Իտալիան, Իսպանիան և Հունաստանը վերականգնել են բացօթյա վայրերում դիմակների պարտադիր կրման օրենքը, իսկ Նիդեռլանդներում դեկտեմբերի 19-ից ի վեր գրեթե մեկ ամսով հայտարարվել է լոկդաուն:
Գերմանիան դեկտեմբերի 28-ից կարգելի մարդկանց հավաքվել 10-ից ավելի հոգանոց ընկերություններում և կփակի գիշերային ակումբները։ Ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն առանց երկրպագուների։
Պորտուգալիայում բարերն ու գիշերային ակումբները փակ կլինեն դեկտեմբերի 26-ից, և մարդիկ պարտավոր են աշխատել հեռավար՝ մինչև հունվարի 9-ը:
Մեծ Բրիտանիան առաջարկում է պատվաստանյութի «Սուրբ Ծննդյան» չափաբաժին
Անգլիայում մինչ այժմ նոր լուրջ սահմանափակումներ չեն մտցվել, բացառությամբ տրանսպորտում և խանութներում դիմակների պարտադիր կրման կանոնի։ Այնուամենայնիվ, կառավարությունը մարդկանց խնդրում է հնարավորինս շուտ ստանալ երրորդ խթանիչ պատվաստումը: Պատվաստման կենտրոններն այստեղ գործում են նույնիսկ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։
Իսկ նրանք, ում համար Սուրբ Ծննդյան տոները ոչ միայն ընտանիքների հետ հավաքվելու առիթ են, այլ կարևոր կրոնական իրադարձություն, խնդրում են կառավարությանը սահմանափակումներ չկիրառել եկեղեցիների վրա՝ կորոնավիրուսային վարակի ռեկորդային ցուցանիշների պայմաններում։ Մեծ Բրիտանիայում մի քանի օր անընդմեջ գրանցվել է մոտ 100 հազար նոր վարակ։
Վեսթմինսթերի արքեպիսկոպոս և Անգլիայի և Ուելսի կաթոլիկների առաջնորդ կարդինալ Վինսենթ Նիկոլսը կոչ է արել կառավարությանն այլևս չմտածել եկեղեցիների և աղոթատեղիների փակման մասին:
«Եկեղեցիները այն տեղերը չեն, որտեղ վիրուսը տարածվում է: Մենք հասել ենք այն կետին, երբ գիտակցում ենք բոլոր ռիսկերը:
Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Մարդկանց մեծ մասը ողջամիտ և զգույշ է: Մեզ խիստ սահմանափակումներ պետք չեն », - ասել է կարդինալ Նիկոլսը:
Ի տարբերություն Անգլիայի, Բրիտանիայի մյուս հատվածներն արդեն հայտարարել են նոր սահմանափակումների մասին։
Գիշերային ակումբները Շոտլանդիայում կփակվեն առնվազն երեք շաբաթով դեկտեմբերի 27-ից, մինչդեռ Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ակումբները կփակվեն դեկտեմբերի 26-ից:
Այս շաբաթ հրապարակված հետազոտական տվյալները ցույց են տվել, որ Omicron-ը հոսպիտալացումների և բարդությունների ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան Delta-ն: Այսպիսով, մարդիկ, ովքեր վարակվում են այս մուտացիայով, հիվանդանոցային խնամքի կարիք ունեն 50-70%-ով ավելի հազվադեպ։
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ անհրաժեշտության դեպքում չի վարանի Սուրբ Ծննդից հետո սահմանափակումներ մտցնել։ Իշխանությունները պնդում են, որ վարակվածների մեծ թիվը կարող է չափազանց լուրջ բեռ դնել առողջապահական համակարգի վրա։ Բացի այդ, զանգվածային վարակների պատճառով բրիտանական հանրային ծառայություններն ավելի ու ավելի են բախվում անձնակազմի պակասի, այդ թվում՝ բժիշկների, հասարակական տրանսպորտի վարորդների և ոստիկանների սղությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սա ոչ այլ ինչ է, քան աղանդ՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ. նրանք որոշում են՝ ով մտնի եկեղեցի. Հարությունյան
Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100-տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը. Եղոյան
Ախթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժած
Պատերազմի եռագլուխ կուսակցության պնդումը ցինիկ սուտ է. վարչապետը՝ խաղաղության պատկերացումների մասին
Սրիկաների վերջին հանգրվանը ոչ թե հայրենասիրությունն է, այլ քրեակատարողական հիմնարկը. Թորոսյան
Վերին Լարսում երթևեկությունն արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Շուրջ 8 մլն մարդ դուրս է եկել լայնածավալ ցույցերի՝ բողոքելով Թրամփի քաղաքականությունից. լուսանկարներ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները. տեսանյութ
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս. ՀՀ վարչապետ
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Փաշինյան. տեսանյութ
Հութիները խառնում են ԱՄՆ-ի խաղաքարտերը Իրանի դեմ պատերազմում. ինչպես է մեծանում նավթային ճգնաժամի վտանգը
Բելառուսի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն
0-1. ընթանում է Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը
Գնացինք կեցավայր. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարդատյաց արնախումերի ոհմակը նույնիսկ եկեղեցում է մնում այդպիսին. Ղազարյանը՝ միջադեպի մասին
Վարչապետն իրական Հայաստանի քարտեզների մակետներն է նվիրում երեխաներին ու անցորդներին. տեսանյութ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան
ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ. նրանք և փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ
Թաց ձյուն, անձրև և քամի. մարզերում ու Երևանում առաջիկա օրերին ինչպիսի եղանակ է սպասվում
Կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե վարչապետին հարվածել փորձողն ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է. Թունյան
Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն. տեսանյութ
Իրաքյան Քուրդիստանի նախագահի տունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման
«Թեմու»-ի հետ բանակցում ենք, որ հայկական արտադրանքն իրենց հարթակներում ներկայացվի. Փաշինյան
Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում հարվածել է ավելի քան 11 հազար թիրախի. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց, բայց գազազած շան պես եկեղեցու ներսում մեջքից հարվածում. Սիմոնյան
Արնախումները եկեղեցու ներսում էլ են արնախում. Ալեքսանյան. տեսանյութ
Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք. Հակոբյանը՝ եկեղեցու միջադեպի մասին
Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող 2 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով
Սպերցյանը բացակայում է. հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում
Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում. նրան զուգարանում չեն ծեծելու. Չախոյան
Էրեբունիում ենք. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունենում
ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները մետրոյում են. տեսանյութ
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում
Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT