Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

05/06/2026 schedule11:58

Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։

Հայցի հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների՝ ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես.

  • ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ՝ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով:
  • Գնման առաջարկ է ներկայացվել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունների կողմից:
  • 2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:
  • ՀՀ կառավարությունը 2001 թվականի հոկտեմբերի 22-ից մրցույթը չկայացած համարվելու պահից սկսած 60-օրյա ժամկետի խախտմամբ ինչպես նաև խախտելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները, անտեսել է անգլիական «SK.Ajikawo Group» անվամբ ընկերության կողմից նախապես հայտնի գնորդ լինելու հանգամանքը և նշված ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու փոխարեն «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցրել է Բելգիայի Թագավորությունում հիմնադրված, ընդամենը 18 հազար 952 եվրոյի չափով կանոնադրական կապիտալ ունեցող, սննդամթերքի, կիսաֆաբրիկատների, տրանսպորտային միջոցների ներկրմամբ և արտահանմամբ, ինչպես նաև լվացքատների, բենզալցակայանների շահագործմամբ զբաղվող և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսնու՝ Կարապետ Գուլոյանի հորեղբոր՝ Վահագն Գուլոյանի կողմից կառավարվող «Roberto» ՍՊ ընկերությանը: Նույն որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի գին է սահմանել 200 հազար ԱՄՆ դոլարը՝ գնորդին պարտավորեցնելով այն վճարել մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև պետշահերի հայց՝ Հակակոռուպցիոն դատարան:

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
370 դիտում

Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են

Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն

208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա

Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին

Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ

«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ

Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի

Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին