Անգլիական պատմության ամենաթանկ ապահարզանը. Դուբայի կառավարիչը 730 մլն դոլար կվճարի իր 6-րդ կնոջը

Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումի նախկին կինը՝ արքայադուստր Հայա բին ալ-Հուսեյնը, 550 միլիոն ֆունտ սթերլինգ (ավելի քան 730 միլիոն դոլար) կստանա անգլիական արդարադատության պատմության մեջ ամենաթանկն անվանվող ամուսնալուծության գործընթացում։

Այս գումարը, Լոնդոնի Գերագույն դատարանի որոշմամբ, պետք է վճարի 72-ամյա միլիարդատեր, Դուբայի կառավարիչ և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Շեյխ Մուհամեդը:

Ինչպես երեքշաբթի օրը հայտարարել է դատավորը՝ հրապարակելով որոշումը: Այս գումարի մեծ մասը կօգտագործվի զույգի երկու երեխաների անվտանգությունն ապահովելու համար՝ առաջին հերթին հենց Դուբայի էմիրի «լուրջ սպառնալիքից»։

551.jpg (133 KB)

2019 թվականին վախենալով իր անվտանգության համար՝ Դուբայի տիրակալի վեցերորդ և ամենակրտսեր կինը՝ արքայադուստր Հայա բինթ ալ-Հուսեյնը, երեխաների հետ փախել է ԱՄԷ-ից։ Նա ասել է, որ խորապես մտահոգված է, թե ինչպես է իր ամուսինը վերաբերվել իր մյուս երկու դստրերին՝ արքայադուստր Լատիֆային և արքայադուստր Շամսային: Նրանք երկուսին էլ առևանգել են և իրենց կամքին հակառակ վերադարձրել Դուբայ։

Նույն թվականին Լոնդոնի Գերագույն դատարանում սկսվեց երեխաների խնամակալության և ֆինանսական օգնության գործով դատավարությունը:

Այնուհետև շեյխը գրել ու հրապարակել է «Դու ապրեցիր, դու մեռար» բանաստեղծությունը, որը շատերի կարծիքով վտանգ էր պարունակում արքայադստեր համար այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա սիրավեպի մասին նախկին բրիտանացի զինվորականի հետ, որը ծառայում էր որպես իր թիկնապահ:

Բրիտանիայում ապրելու ժամանակ արքայադուստրը շարունակել է սպառնալիքներ ստանալ, նա պարբերաբար հաղորդագրություններ է ստացել՝ «Մենք ձեզ ամեն տեղ կգտնենք» տողերով։ Նա ստիպված է եղել հսկայական գումարներ ծախսել անվտանգության վրա՝ վախենալով, որ իր երեխաներին կարող են առևանգել և հետ տանել Դուբայ։

554.jpg (233 KB)

Դատարանի որոշման համաձայն՝ Մուհամմեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը առաջիկա երեք ամիսների ընթացքում պետք է միանվագ վճարի ավելի քան 330 մլն դոլար։

Այս գումարը կօգտագործվի արքայադուստր Հայայի բրիտանական առանձնատներին աջակցելու համար՝ Լոնդոնի Քենսինգթոն պալատի մոտ գտնվողի և Սուրեյում գտնվող նրա գլխավոր նստավայրի, ինչպես նաև վճարելու համար վարկով ձեռք բերված զարդերի և ձիերի համար (Արքայադուստր Հայան մանկուց սիրել է ձիասպորտը):

Գումարը կուղղվի նաև անձնական դայակի և բուժքրոջ ճանապարհածախսի, աշխատավարձերի և նրանց կացարանի, արքայադստեր ընտանիքի համար զրահատեխնիկայի, նրա պոնիի և այլ ընտանի կենդանիների պահպանմանը:

Արքայադուստրը նշել է, որ առաջին վճարումն իրեն թույլ կտա ազատվել շեյխի վերահսկողությունից, որ սահմանվում է երեխաների վրա։

«Ես իսկապես ուզում եմ ազատ լինել, ուզում եմ, որ երեխաներս ազատ լինեն»,- ասել է 47-ամյա արքայադուստրը դատարանում իր ցուցմունքի ժամանակ, որը տևել է գրեթե յոթ ժամ:

553.jpg (52 KB)

Շեյխը նաև պետք է վճարի գրեթե 4 միլիոն դոլար իրենց համատեղ 14-ամյա դստեր՝ Ջալիլայի և 9-ամյա որդու՝ Զայեդի կրթության համար, և ավելի քան 12,5 միլիոն դոլար՝ կուտակված պարտքի դիմաց։ Դատարանը նաև պարտավորեցրել է Դուբայի էմիրին տարեկան 13 միլիոն դոլար վճարել երեխաներին՝ մինչ չափահասության տարիքին հասնելը:

Թեև այդ գումարները կարող են գլխապտույտ առաջացնել, սակայն այս վճարումները կազմում են Հայյայի նախնական 1,8 միլիարդ դոլարի խնդրանքի կեսից պակաս: Իրավական ծախսերը վճարելու համար պահանջվել է ավելի քան 90 միլիոն դոլար։

Դուբայում արքայադուստր Հայան տարեկան ավելի քան 115 միլիոն դոլար է ստացել տնային տնտեսության համար, իսկ մոտ 12 միլիոն դոլար՝ գրպանի փողի համար։

2020 թվականին բրիտանական գերագույն դատարանը վճռեց, որ Շեյխ Մուհամեդը առևանգել է իր դուստրերին՝ Լատիֆային և Շամսային՝ ծնված մեկ այլ ամուսնությունից, ինչպես նաև սպառնացել է իր կնոջը՝ արքայադուստր Հայային։ Արքայադստեր խոսքով՝ 2019 թվականի մայիսին շեյխն իրեն ասել է, որ ինքը և իր երեխաները երբեք ապահով չեն լինի Անգլիայում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3213 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ