50-ամյա տղամարդն ու որդին ծեծել են Հարկադիր ծառայության բաժանմունքի պետին ու դիմել փախուստի

Պարզվել են Էջմիածին քաղաքի 50-ամյա բնակչի և նրա որդու կողմից կատարված խուլիգանության դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական բաժնից՝ նշելով, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 28-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 50-ամյա տղամարդը գնացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունք՝ իր վերաբերյալ հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկություններ ստանալու:

Հարկադիր կատարողները նրան ուղղորդել են արագ սպասարկման սենյակ՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ավելի արագ ստանալու նկատառումով: Այնուհետև վերջինս սկսել է հայհոյանքներ հնչեցնել հարկադիր կատարողների հասցեին, որից հետո վերջիններս բաժանմունքից դուրս են հրավիրել նրան:

Նշված միջադեպից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 50-ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը և փեսան մտել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերոնշյալ բաժանմունք, որտեղ 50-ամյա տղամարդը և որդին, դրսևորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, հայհոյել և հարվածներ են հասցրել բաժանմունքի պետի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև հասկանալով, որ բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն՝ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Տպել
518 դիտում

Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները, ԱՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն 50%-ի չափով

Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 12-րդ մրցաշարը. հայտնի են հաղթողները

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. ԱՀ ԱԱԾ

Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները

Ավտովթար Երևանում. բախման հետևանքով կա 4 վիրավոր

Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին

Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել ԵԽԽՎ նիստին

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ռուբինյան

Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ (լուսանկարներ)

ՄԻԵԴ-ը 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտում է արձանագրել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

ՀՀ նախագահն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

Apple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար

Հայաստանն օլիմպիական խաղերի ևս 4 ուղեգիր է նվաճել

Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար

Ճապոնիայի ԱԳ պետնախարարն ու երկրում ՀՀ դեսպանը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը ՀՀ ծրագրերում

Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր

Մեծ Բրիտանիան զենքով ու ռազմամթերքով բեռնված երեք ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա

Գնել Սանոսյանը 3 օրով գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արարատի մարզի գյուղերից մեկում որդու գերեզմանի մոտ ինքնասպանության փորձ է կատարել 52-ամյա մի կին

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

Փարաքարում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործը դատարանում է

Վարչապետը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Տղամարդը Ադրբեջանի հատուկ ծառայություններին տեղեկություններ է փոխանցել՝ սպառնալիքի, շանտաժի ազդեցությամբ. ԱՀ ԱԱԾ

Կկայանա Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգ

Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Կորոնավիրուսի օրական ցուցանիշները շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք՝ 1 օրում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է անկանխիկ գործառնությունների դաշտն ընդլայնող օրենքի նախագիծը

Արագածոտնի մարզպետի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

Կայացել է ՖԻՖԱ-ի The Best ամենամյա մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ

Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Երևանում ու 3 մարզերի մի շարք հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ են սպասվում

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել